Jump to content

Իրմա Սեռանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրմա Սեռանո
իսպ.՝ Irma Serrano
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1933(1933-12-09)[1]
ԾննդավայրComitán de Domínguez, Չիապաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էմարտի 1, 2023(2023-03-01)[2] (89 տարեկան)
Մահվան վայրՉիապաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, քաղաքական գործիչ, theatre entrepreneur, հեղինակ և կինոռեժիսոր
Զբաղեցրած պաշտոններmember of the Senate of Mexico?
ԿուսակցությունՀեղափոխական դեմոկրատներ և Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն
 Irma Serrano Վիքիպահեստում

Իրմա Սեռանո (իսպաներեն՝ Irma Serrano․ ծնյալ Irma Cielo Consuelo Serrano Castro y Domínguez, Comitán de Domínguez[3], դեկտեմբերի 9, 1933(1933-12-09)[1], Comitán de Domínguez, Չիապաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մարտի 1, 2023(2023-03-01)[2], Չիապաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), լատինաամերիկացի երաժիշտ, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի[4]։ Իր ամենահայտնի ֆիլմերից մեկի պատվին ստացել է «La Tigresa» («վագրուհի») մականունը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երգչուհի՝ Սեռանոն աչքի է ընկել ինքնատիպ, առինքնող ձայնով[6], համբավվել է մեքսիկական ռանչերա և կոռիդո երաժշտական ոճերի նմուշ հանդիսացող ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբանությամբ[7]։ Հիշարժան են հատկապես «El Ausente», «El Amor de la Paloma» և «Cariño Santo» երգերի նրա կատարումները, որոնք դարձել են ավանդական մեքսիկական երաժշտության դասական նմուշօրինակներ։ Իր էկզոտիկ գեղեցկության և հրաշալի կազմվածքի շնորհիվ նա կարողացավ երգարվեստում կարիերան զուգորդել դերասանական հաջող կարիերայի հետ։ Առանձնապես տպավորիչ էին նրա դերակատարումները La Martina (1971, ռեժիսոր Ռենե Կարդոնա կրտսեր ) և La Tigresa (1973) ֆիլմերում։

Իրմա Սեռանոն հանդես է եկել ավելի քան 100 ֆիլմերում, պիեսներում և իսպանական սերիալներում։ Ու նաև նրա շնորհիվ է, որ շատ քննադատներ 20-րդ դարի մի հատվածը անվանել են մեքսիկական զվարճանքային արտադրության «ոսկե դարաշրջան»։ Նա մեծ համբավ ձեռք բերեց ամբողջ Լատինական Ամերիկայում, տեր դարձավ զգալի հարստության և հաճախ էր հայտնվում լատինաամերիկյան մամուլում՝ մեքսիկացի ճանաչված տղամարդկանց հետ բազմաթիվ ռոմանտիկ կապերի պատճառով։ Հետագա տարիներին նա մի շարք սկանդալների ու տարաձայնությունների կենտրոնում է գտնվել[8]։

1990-ականներին նա հաջողությամբ շարունակեց կարիերան արդեն որպես քաղաքական գործիչ՝ որպես սենատոր Մեքսիկայի Չիապաս նահանգում։ 2009 թվականի մարտի 25-ին ձերբակալվել է[9]։

Սեռանոն իր ուժերը փորձել է նաև գրականության բնագավառում․ հրատարակել է A Calzón Amarrado (1978) և Sin Pelos En La Lengua (1979) ինքնակենսագրական գրքերը (դրանցից առաջինում, ի դեպ, խոստովանել է, որ կարճատև սիրային կապ է ունեցել Մեքսիկայի նախագահ Գուստավո Դիաս Օրդասի հետ[8] Neither confirmed the rumor until she published her book A calzón amarrado, in which she admitted the affair.[10]

Իրմա Սեռանոն մահացել է Տաքսլա Գուտիերեսում 2023 թվականի մարտի 1-ին՝ 89 տարեկան հասակում[11][12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994 Juana la Cubana
  • 1986 Los Amantes del Señor de la Noche
  • 1985 Nana
  • 1983 Lola the Truck Driver / Բեռնատարի վարորդ Լոլան
  • 1978 Carnival Nights / Կառնավալային գիշերներ
  • 1973 El Monasterio de los Buitres / Գիշատիչների վանքը
  • 1973 The Tigress / Վագրուհին
  • 1973 Santo y el aguila real
  • 1972 La Martina
  • 1971 La venganza de Gabino Barrera
  • 1971 La chamuscada (Tierra y libertad)
  • 1968 Los amores de Juan Charrasqueado
  • 1968 El caudillo
  • 1966 Los malvados
  • 1966 El hijo del diablo
  • 1966 Los gavilanes negros
  • 1965 El hijo de Gabino Barrera
  • 1965 Los sheriffs de la frontera
  • 1965 La conquista de El Dorado
  • 1965 El zurdo
  • 1965 Gabino Barrera
  • 1964 El corrido de María Pistolas
  • 1963 Tiburoneros
  • 1962 The Extra / Արտակարգը
  • 1962 Santo contra los zombies / Սուրբն ընդդեմ զոմբիների

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 La Madrastra (հեռուստասերիալ)
  • 2004 Hospital el paisa (հեռուստասերիալ)
  • 1977 Variedades de media noche (հեռուստասերիալ)
  • 1974 La tierra (հեռուստասերիալ)
  • 1972 Aun hay mas (հեռուստասերիալ)

Որպես դերասանուհի և պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Naná (1973)
  • A Lady Without Camellias (1977)
  • Oh...Calcutta (1977)
  • Lucrecia Borgia (1977)
  • Yocasta Reina (1978)
  • The Cross-legged War (1979)
  • A Calzón amarrado (1980)
  • The Two Emanuele (1984)
  • The Well of Solitude (1985)

Որպես պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Emanuele...Live (1981)
  • Jail for Girls (1981)
  • Vampira! (Emanuele de Ultratumba) (1983)
  • Carmen (2004)

Ընտրյալ սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • La Nueva Intérprete de la Canción Ranchera (Columbia Records, 1964)
  • Lloren Organillos: Folk Songs of Mexico (Columbia Records, 1965)
  • Nuevo "Hits" con Irma Serrano (Columbia Records, 1965)
  • Mexican Fire (Columbia Records, 1966)
  • Mi Noche de Ayer and Other Folk Songs (Columbia Records, 1968)
  • Irma Serrano con Los Alegres de Terán (Columbia Records, 1973)
  • 15 auténticos éxitos (Columbia Records, 1984)
  • 1963: Trofeo Revelación Folkórica, Premio Macuilxóchitl como la Cancionista Revelación, Trofeo Musa de Radiolandia.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • SERRANO, Irma / ROBLEDO, Elisa A calzón amarrado Ed. Selector, México (1978) 9684031645
  • SERRANO, Irma / ROBLEDO, Elisa Sin pelos en la lengua Ed. Selector, México (1979) 9786074530315
  • SERRANO, Irma / ROBLEDO, Elisa Una loca en la polaca, Ed. Selector, México (1992) ISBN 9684036493

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.jornada.com.mx/notas/2023/03/01/espectaculos/muere-irma-serrano-la-tigresa-a-los-89-anos/?from=homeonline&block=ultimasnoticias
  3. Decisión Ciudadana 1994: Reglas del juego, candidatos y perspectivas. Rayuela Editores. 1994. էջ 70. ISBN 9789687293035. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  4. «Biographical Dictionary of Mexican Film Performers: Serrano, Irma». Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  5. Contreras, José A. (1966 թ․ մարտի 10). «Irma Serrano sintetiza: Canta con sinceridad para el pueblo». Melodías mexicanas. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  6. «The Whirling Disks: Irma Serrano». Reading Eagle. 1966 թ․ մարտի 20. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  7. Herrera-Sobek, María (1993). The Mexican Corrido: A Feminist Analysis. Indiana University Press. էջ xviii. ISBN 9780253207951.
  8. 8,0 8,1 «Mexican Actress Irma Serrano Arrested». Latin American Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
  9. «Irma Serrano es detenida tras asistir al programa 'Hoy'». Terra (Mexico) (իսպաներեն). 2009 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
  10. «Muere Irma Serrano, 'La Tigresa', a los 89 años de edad». Excélsior (իսպաներեն). 2023 թ․ մարտի 2.
  11. «Muere Irma Serrano, 'La Tigresa', a los 89 años». Univision (spanish). 2023 թ․ մարտի 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Murió Irma Serrano, 'La Tigresa', a los 89 años». Dallas News (իսպաներեն). 2023 թ․ մարտի 1.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրմա Սեռանո» հոդվածին։