Jump to content

Ինքնաթիռի զուգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ-747-ի զուգարան

Ինքնաթիռի զուգարան, օդանավում գտնվող սանիտարա-հիգիենիկ բլոկ։ Կիրառվում է ուղևորատար օդանավերում, որոնք իրականացնում են երկար օդային թռիչք։

Զուգարանի աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռում, որպես կանոն, առկա է ջրամատակարարման համակարգ և թափոնների հեռացման համակարգ (կոյուղի)։

Ջրամատակարարման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվության աղբյուր [1] (եթե նշված չէ այլ կերպ):

Ջրամատակարարման համակարգը լիցքավորվում է խմելու ջրով մեկնելուց առաջ մաքուր ջրի հատուկ բաքում[Ն 1]։ Լիցքավորված ջրի բաք ջրի օդային կոմպրեսորների կողմից ստեղծված ճնշման տակ բաշխվում է սպառողներին։

Սովորաբար ջուրը օգտագործվում է ուղևորների խմելու համար (որպես կանոն, հատուկ ջրատաքացուցիչներում եռացնելուց հետո), լվացարաններում, ինչպես նաև (որոշ տեսակի ինքնաթիռներում[Ն 2]) զուգարանակոնքի ցողման համար կոճակի յուրաքանչյուր սեղմումից առաջ։

Երբեմն զուգարանակոնքն ունի իր առանձին ջրի պաշարը[Ն 3]։

Douglas MD-80 կոյուղու սպասարկումը Մեխիկոյի միջազգային օդանավակայանում

Թափոնների հեռացման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տեսակի ինքնաթիռներում պինդ թափոնների հեռացման համակարգն ունի աշխատանքի տարբեր սկզբունքներ՝

Այսպես, որոշներում թափոնները լվացվում են ջրով, որից հետո բոլոր հետևանքները հայտնվում են հատուկ արտահոսքի բաքում[Ն 4], որտեղ բեռը պահպանվում և կուտակվում է ամբողջ թռիչքի ընթացքում։

Երբեմն թափոնները զուգարանակոնքից ներծծվում են հատուկ բաք՝ օգտագործելով վակուում, որից հետո մնացորդները լվացվում են համեմատաբար փոքր քանակությամբ ջրով

Գոյություն ունեն կոյուղու համակարգի փակ տեսակներ[Ն 5], որոնք աշխատում են զուգարանակոնքի լվացման համար անհրաժեշտ հեղուկի վերաշրջանառության սկզբունքով, որն ի սկզբանե վերցվում է թռիչքից առաջ լիցքավորվող առանձին բաքից։ Թռիչքի ընթացքում թափոնները լվացվելուց հետո ֆիլտրվում են, իսկ ֆիլտրացված հեղուկն ուղարկվում է զուգարանակոնքի կրկնակի լվացման համար։ Ընդ որում, վարակազերծման և հոտազերծման նպատակով բաքում ավելացվում են քիմիկատներ։

Ինքնաթիռի վայրէջքից հետո բոլոր աղտեղությունները, ինչպես զտված, այնպես էլ հեղուկ, արտաքաշվում են վակուումային համակարգերի միջոցով (տե՛ս լուսանկարը) և տեղափոխվում։

Մինչև 1960-ականները մշակված ինքնաթիռներում կիրառվել է նաև թափոնների հեռացման բաց համակարգը, երբ զուգարանակոնքի փակաղակով կոյուղատար խողովակ ուղղակի դուրս էր գալիս դեպ դուրս (ինչպես հին մարդատար վագոնների զուգարաններում )։ Նման զուգարաններ կային, օրինակ, Իլ-14-ում։ Բարձրաթռիչ ինքնաթիռներում սրահի ապահերմետիկացումը բացառելու համար կոյուղատար խողովակի վրա տեղադրվում էր երկփական ջրարգելակ։ Նման սխեմայով էին աշխատում զուգարանները է Տու-104-ի և ավելի վաղ մոդիֆիկացիաներով Իլ-18-ը։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ինքնաթիռներում տարբեր են խցիկների գտնվելու վայրն ու քանակը՝

  • Բոինգ-747-ն ունի 11 զուգարան՝ երկուական ինքնաթիռի սկզբում և վերջում, չորսը՝ սրահի մեջտեղում, իսկ երեքը՝ երկրորդ հարկում,
  • Բոինգ-767-ում կա 5 զուգարան՝ մեկ բիզնես դասի սկզբում, երկուսը՝ բիզնես և էկոնոմ դասերի միջև, 2-ը՝ էկոնոմ դասի մեջտեղում,
  • Տու-154-ը, Ա-320, Յակ-42 և Բոինգ-737 ինքնաթիռներում կա երեքական զուգարան՝ մեկը գտնվում է ինքնաթիռի մուտքի մոտ, երկուսը՝ պոչի,
  • Յակ-40, ATR-72, CRJ200 փոքր տիպի ինքնաթիռներում տեղադրվում է միայն մեկ զուգարան. սովորաբար պոչային հատվածում։

Կախված թողարկման թվականից, ավիաընկերությունից, ինքնաթիռի մոդելից՝ զուգարանների թիվն ու տեղադրությունը կարող են աննշան փոփոխվել։

Օգտագործման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռում զուգարանից անվտանգ օգտվելու համար պետք է հետևել որոշակի կանոնների[1]՝

  • Չի կարելի օգտվել զուգարանից թռիչքի և վայրէջքի ժամանակ,
  • Լվացման կոճակը սեղմելուց առաջ պետք է իջնել զուգարանակոնքի կափարիչը[Ն 6]
  • Զուգարանի թուղթ, և, հատկապես, տակդիրները և միջադիրները պետք է նետել հատուկ աղբամանները;
  • Պետք չէ զուգարանում ;
  • Փորձեք այցելել զուգարան սննդի ընդունումից 10 րոպե առաջ կամ 15 րոպե անց, քանի որ ուտելուց հետո զուգարանի մոտ հերթ է գոյանում,
  • Չի կարելի ծխել և օգտվել վտանգավոր եւ ծխարձակ նյութերից, քանի որ դա կարող է գործի գցել ծխի հայտնաբերման ազդանշանային համակարգ։

Ռազմական ինքնաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տու-142М ինքնաթիռի զուգարանակոնքը, կափարիչին դրված է շահագործման տեղեկագիրը (պոկած Ինքնաթիռի նախապատրաստման մատյանից (ԻՆՄ): Կան ինքնաթիռներ, որտեղ 30 տարի շահագործման ընթացքում ոչ մի անգամ զուգարանն իր նշանակությամբ չի օգտագործվել
Միզարանի միզընդունիչը, ինքնաթիռի հրամանատարի աշխատանքային տեղ, Տու-22Մ3 ինքնաթիռ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А-320-ի համար 200լ։
  2. Օրինակ՝ А-320-ում։
  3. Խորհրդային Տու-154-ում։
  4. 170 литров на А-320.
  5. Например, в самолётах типа Ту-154 и Боинг-737.
  6. Что объясняется несколькими соображениями.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Туалет в самолете // Сайт «Womanadvice.ru»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.