Լեդին և Թափառականը (ֆիլմ)
Լեդին և Թափառականը անգլ.՝ Lady and the Tramp | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մանկական ֆիլմ |
Թվական | նոյեմբերի 12, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Բին |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Բուջալսկի |
Դերակատարներ | Թեսսա Թոմփսոն, Ջասթին Տերու, Թոմաս Ման, Քիրսի Քլեմոնս, Էշլի Ջենսեն, Սեմ Էլիոթ, Իվետ Նիքոլ Բրաուն, Քլենսի Բրաուն, Բենեդիկտ Վոնգ, Ժանել Մոնե և Քեն Ջոնգ |
Օպերատոր | Էնրիկե Չեդյակ |
Երաժշտություն | Դոմինիկ Լյուիս |
Պատմվածքի վայր | Լուիզիանա |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Lady and the Tramp (2019 film) Վիքիպահեստում |
«Լեդի և թափառականը ֆիլմ» (անգլ.՝ Lady and the Tramp), ամերիկյան ֆիլմ, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին։ Նկարահանվել է 1955 թվականի համանուն մուլտֆիլմի հիման վրա և կրկնում է նրա սյուժեն[1][2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է բարձր հասարակության ներկայացուցիչ կոկեր-սպանիելի Լեդիի և Թափառական անունով շան հանդիպման պատմությունը։ Ֆիլմում ներառված է ռեստորանում սպագետիով ընթրիքի հայտնի ռոմանտիկ տեսարանը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փետրվարի 8-ին հայտարարվել է, որ Walt Disney Pictures մշակում է 1955 թվականի համանուն մուլտֆիլմի ռեմեյքը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվել է 2019 թվականի աշնանը[3]։ 2018 թվականի մարտի 19-ին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորը Չարլի Բինն է, իսկ սցենարը կգրի Էնդրյու Բույալսկին Բրիգամ Թեյլորի հետ, որը հանդես է գալիս որպես պրոդյուսերի[4]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Էշլի Ջենսենը, Ջասթին Թերուն և Սեմ Էլիոթը կհնչյունավորեն երեք շների[1][5][6][7]։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Քիրսի Քլեմոնսը բանակցություններ է վարել Լեդիի սեփականատեր Դարլինգի դերի կատարման համար[8][9]։ 2018 թվականի օգոստոսին հայտարարվել էր, որ Թեսա Թոմփսոնը և Բենեդիկտ Վոնգն կհնչյունավորեն համապատասխանաբար Լեդիին և Բուլին, և որ Թոմաս Մաննը կկատարի Դեյմի դերը։ 2018 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Իվետ Նիկոլ Բրաունը և Ադրիան Մարտինեսը կկատարեն Սառայի և Էլիոթի դերերը[10][11]։
Նկարահանումների ժամանակ օգտագործվել են իսկական շներ, որոնք մարմնավորել են ֆիլմի խորագրում հիշատակվող կերպարներին։ Նկարահանումներից մոտ երեք ամիս առաջ կենդանիներն սկսել են պատրաստվել ֆիլմի նկարահանումներին։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2018 թվականի սեպտեմբերին։ Ֆիլմը նկարահանվել է Ատլանտայում և Սավաննայում (Ջորջիա)[12]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում հնչում է «Սիամական կատուների երգի» նոր տարբերակը Ժանել Մոնեի կատարմամբ[13]։ Երգը վերաշարադրել են Nate "Rocket" Wonder-ից Ռոման Ջանարթուրը և Մոնեն, քանի որ նախկին տարբերակը ներկայում ընկալվում է որպես ռասիստական և հարմարեցվելու է ֆիլմում հերոսների պատկերմանը[13]։ Մոնեն կատարել է ևս երկու նոր երգ ֆիլմի համար[13]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին բացառապես Disney+-ում[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiseman, Andreas (2018 թ․ հուլիսի 25). «Disney's 'Lady And The Tramp' Reboot Sets First Cast With 'Extras' & 'Sherlock Gnomes' Actress Ashley Jensen». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Fleming Jr., Mike (2018 թ․ փետրվարի 8). «Disney Unveils Inaugural Streaming Service Launch Slate To Town; No R-Rated Fare». Deadline. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2018 թ․ փետրվարի 8). «Disney Unveils Inaugural Streaming Service Launch Slate To Town; No R-Rated Fare». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ մարտի 19). «Charlie Bean To Helm Disney's Live-Action 'Lady And The Tramp' Adaptation». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Couch, Aaron (2018 թ․ հուլիսի 26). «Justin Theroux to Voice Star in Disney's 'Lady and the Tramp' Remake». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «EXCLUSIVE: Sam Elliott Joins Disney's LADY AND THE TRAMP Remake | That Hashtag Show». That Hashtag Show. 2018 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Kroll, Justin (2018 թ․ հուլիսի 31). «Kiersey Clemons in Talks to Join Disney's Live-Action 'Lady and the Tramp' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Sneider, Jeff (2018 թ․ օգոստոսի 14). «Exclusive: Tessa Thompson to Star in 'Lady and the Tramp' for Disney's Streaming Service». Collider. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Kroll, Justin (2018 թ․ օգոստոսի 17). «Thomas Mann Joins Disney's Live-Action 'Lady and the Tramp' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ McNary, Dave (2018 թ․ սեպտեմբերի 4). «Yvette Nicole Brown Joins Live-Action 'Lady and the Tramp'». Variety. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 21). «Adrian Martinez Joins Disney's 'Lady and the Tramp'; 'Mulan' Adds Chen Tang». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Christopher Marc (2018 թ․ ապրիլի 15). «Live-Action 'Lady And The Tramp' Movie Shoots This Fall In Georgia». Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 13,2 Donnelly, Matt; Willman, Chris (2019 թ․ մայիսի 6). «'Lady and the Tramp' Will Reinvent Problematic Siamese Cat Song, Feature New Music From Janelle Monae (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2019 թ․ ապրիլի 11). «Disney Film Production Chief Sean Bailey On Streaming Service's Live-Action Slate; 'Lady And The Tramp' Available At Launch». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեդին և Թափառականը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդին և Թափառականը (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Դիսնեյյան ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմեր շների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1909 թվականին