Լեոնիդ Դյակով
Լեոնիդ Դյակով ռուս.՝ Леонид Владимирович Дьяков | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1932 |
Ծննդավայր | Ռոգոժկինո (Ազովի շրջան), Ազովի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 5, 2017 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն |
Леонид Владимирович Дьяков (ռուս.՝ Леонид Владимирович Дьяков, դեկտեմբերի 20, 1932, Ռոգոժկինո (Ազովի շրջան), Ազովի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 2017, Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս բանաստեղծ, ԽՍՀՄ Գրողների միության, Ռուսաստանի գրողների միության (1988) անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Դյակովը ծնվել է 1932 թվականին Ռոստովի մարզի Ազովի շրջանի Ռոգոժկինո խուտորում` ձկնորսի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է Բուդենովի անվան (այժմ` «Խաղաղ Դոն») ձկնորսական կոլտնտեսությունում։ Պատերազմի ավարտից հետո Ռոգոժկինոյում ավարտել է դպրոցը, այնուհետև` Ձկնորսական ինստիտուտը։ Աշխատել է ձկնարդյունաբերության ոլորտում։ 20-րդ դարի 70-ական թվականներից գրել է բանաստեղծություններ։ 1988 թվականից դարձել է ԽՍՀՄ գրողների միության, ապա` Ռուսաստանի գրողների միության անդամ։
Մահացել է 2017 թվականի փետրվարի 5-ին Դոնի Ռոստովում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ գրել է երիտասարդ տարիքում։ Բանաստեղծությունների թեման եղել է Դոնի բնությունը, նրա գետերը, տափաստանները, եղանակները, հայրենի ֆերմերները[1]։ 1970-ական թվականներին լրջորեն զբաղվել է պոեզիայով։ Այդ որոշման վրա իրենց ազդեցությունն են ունեցել բանաստեղծներ Դանիիլ Դոլինսկին, Վլադիմիր Ֆիրսովը, Ալեքսանդր Ռոգաչևը, Նիկոլայ Սկրեբովը, Անատոլի Գրիցենկոն, արձակագիր Ալեքսեյ Կորկիշենկոն։
Բանաստեղծի առաջին հրատարակությունները հայտնվել են «Գիշերային Ռոստով», « «Մուրճ», «Կոմսոմոլեց», «Գրական թերթ», «Դոն», «Վերելք», «Երիտասարդ գվարդիա», «Մոսկվա», «Բարեկամություն» մոսկովյան թերթերում ու ամսագրերում։ Հրատարակվել է բուլղարական թերթերում։
Նրա առաջին գիրքը` «Սպիտակավուն տարափ», հրատարակվել է Ռոստիզդատում 1979 թվականին։ Այնուհետև գրքերը տպագրվել են ռոստովյան և մոսկովյան հրատարակչություններում` «Երդվում եմ Դոն», «Русые вербы», «Սիրո ամառ», «Լիրիկա» և այլն։ 1988 թվականին, երբ հրատարակվեց Դյակովի երրորդ գիրքը, նա անդամագրվեց ԽՍՀՄ գրողների միությանը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Белогривый ливень. 1979.
- Кланяюсь Дону. 1983.
- Русые вербы. 1984.
- Лето любви. 1988.
- Лирика. 1992.
- Трава синеокая. 1992.
- От сердца к сердцу. 1994.
- Светлая музыка осени. 1997.
- Признание в любви. 2000.
- Уходит лето. 2002.
- Песня о Доне. 2003.
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիտալի Զակրուտկինի անվան գրական մրցանակի դափնեկիր (1997) «Սրտից սիրտ» բանաստեղծությունների գրքի համար
- Շոլոխովի անվան մրցույթի դափնեկիր Շոլոխովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ (2005), «Երգեր Դոնի մասին» գրքի համար
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Справочник. Ростовское региональное отделение Союза писателей России. Ростов-на-Дону, 2011г. Леонид Владимирович Дьяков, с. 26.
- Грачев Д. Знаменитые наши земляки /Д. Грачев //Азовская неделя. – 2008. – 27 марта. С. 3.
- Тартынский Л. Поэт не из расчета, а по велению души // Вечерний Ростов. 2008. 11 января. С. 8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Леонид Владимирович Дьяков
- Ушёл из жизни Леонид Владимирович Дьяков
- Владимирович Дьяков. Союз писателей России.