Լուիս Գարսիա Ֆերնանդես
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 6, 1981[1][2] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Օվիեդո, Oviedo Province, Իսպանիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լուիս Գարսիա Ֆերնանդես (իսպ.՝ Luis García Fernández, փետրվարի 6, 1981[1][2], Օվիեդո, Oviedo Province, Իսպանիա), բելգիական «Էյպեն» ակումբի իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող և ավագ։ Հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեալ Մադրիդ»/Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս տարի անցկացնելով Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմում՝ Գարսիան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռեալի երրորդ թիմում, իսկ 2001 թվականին տեղափոխվել է «Կաստիլիա»։
2003 թվականին Լուիսը տեղափոխվել է «Մուրսիա», որտեղ օգոստոսի 31-ին Լա Լիգայում նորամուտը նշել է «Սելտա»-ի դեմ՝ խփելով 11 մետրանոց հարված։ Առաջին մրցաշրջանում «Ռեալ Մուրսիա»-ում խփել է 11 գոլ՝ խաղալով բոլոր 38 հանդիպումներում։ 2004 թվականի մայիսի 16-ին, դուբլի հեղինակ է դարձել իր նախկին ակումբի դեմ 2-1 հաղթական խաղում։
«Էսպանյոլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ մրցաշրջանում Գարսիան տեղափոխվել է «Մալյորկա», որը քիչ էր մնում խուսափեր մրցավեճից՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում նա կրկին փոխել է ակումբը՝ հինգ տարվա պայմանագիր կնքելով «Էսպանյոլ»-ի հետ[3]։ Առաջին մրցաշրջանում բարսելոնական թիմի կազմում Լուիսը մասնակցել է 49 հանդիպման, խփել 14 գոլ և օգնել ակումբին հաղթել Իսպանիայի գավաթին՝ եզրափակչում 4-1 հաշվով պարտության մատնելով «Սարագոսա»-ին։ Մրցաշրջանի վերջում նա երկարաձգել է պայմանագիրը մինչև 2012 թվականը[4]։
Գարսիան մեծ հարձակողական դուետ է ստեղծել կատալոնական սան Ռաուլ Տամուդոյի հետ (2005-2008 թվականներին 67 գոլ է խփել), 2006/2007 մրցաշրջանում ակումբի հետ հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի 2007 թվականի եզրափակիչ, խփել է 11 մետրանոց հարված, սակայն, այնուամենայնիվ, ակումբը պարտվել է «Սևիլիա»-ին[5]։
Հաջորդ երեք մրցաշրջաններում Լուիսը «Էսպանյոլ»-ի առաջատարն էր՝ խաղալով մրցաշրջանի ընթացքում առնվազն 36 հանդիպում և խփելով միջինը 7-ական գոլ (13 գոլ 2007/2008 մրցաշրջանում)։ Պաբլո Օսվալդոյի տեղափոխությունից հետո 2010 թվականի հունվարին խաղացել է բացառապես հարձակվողի դիրքում։
«Սարգոսա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի օգոստոսի 31-ին՝ տրանսֆերային պատուհանի բացման վերջին օրը 30-ամյա Լուիս Գարսիան երեք տարվա պայմանագիր է կնքել «Սարագոսա»-ի հետ[6]։ Սեպտեմբերի 18-ին նա դուբլի հեղինակ է դարձել իր նախկին ակումբի դեմ խաղում, ինչպես նաև 2-1-ի սեփական դաշտի հաղթական խաղում չի խփել 11 մետրանոցը[7]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006/07 մրցաշրջանում «Էսպանյոլ»-ի կազմում կայացած լավ խաղից հետո Գարսիան հրավեր է ստացել Լուիս Արագոնեսից Իսպանիայի ազգային հավաքական և նորամուտը նշել Է Լատվիայի հավաքականի դեմ Եվրո 2008 թվականի ընտրական խաղում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի գավաթակիր 2005/2006
- ՈՒԵՖԱ-ի գավաթի ֆինալիստ 2006/2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ Espanyol beckon for Luis García
- ↑ Luís García extends at Espanyol
- ↑ García pride in beaten Espanyol
- ↑ Oficial, Luis García ficha por el Zaragoza (Oficial, Luis García signs for Zaragoza) (իսպ.)
- ↑ «Garcia haunts former side». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте as-eupen.be Արխիվացված 2016-12-21 Wayback Machine (գերմ.)
- Архив «Эспаньола» (իսպ.)
- Լուիս Գարսիա Ֆերնանդես պրոֆիլը BDFutbol կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Գարսիա Ֆերնանդես» հոդվածին։ |
|
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մուրսիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ