Լոքսոդրոմիա
Արտաքին տեսք
Լոքսոդրոմ, (հունարեն՝ λοɛός - թեք, δρομός - վազք, ճանապարհ բառերից) կոր գիծ է ոլորտի կամ պտտման այլ մակերևույթի վրա, որը բոլոր միջօրեականները հատում է միևնույն անկյան տակ։ 0° կամ 180° անկյան դեպքում լոքսոդրոմիան համընկնում է միջօրեականի, իսկ ± 90°-ի դեպքում՝ զուգահեռականի հետ։ Մյուս դեպքերում անսահմանափակ թվով պարույրներ կատարելով լոքսոդրոմն անվերջ մոտենում է բևեռին։
Լոքսոդրոմիան կիրառվում է ծովագնացության և օդագնացության մեջ։ Առաջին անգամ լոքսոդրոմիայի հատկություններն ուսումնասիրության է գրել պորտուգալացի մաթեմատիկոս Պեդրո Նունիշը 1537 թ.։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 669)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոքսոդրոմիա» հոդվածին։ |
|