Խուլ եղինջ (լատին․՝ Lamium album), եղինջամայր, անմեղ եղինջ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Աճում է հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում։
Ցողունը թույլ ճյուղավորվող է։ Բարձրությունը 30-60 սմ է։ Տերևները հակադիր են, ատամնաեզր (նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից)։ Սղոցաեզր, ձևով նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից։ Ցողունը թույլ ճյուղավորված է։ Ծաղիկներն անկանոն են, սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն՝ խմբված վերին տերևանութներում։ Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին։ Պտուղը ընկուզիկ է։
↑Ботаника: учебник для студ. образоват. учреждений сред. проф. образования/ [А.С. Родионова и др.]. — М: Издательский центр "Академия", 2006. — С. 256. — 288 с. — ISBN 5-7695-2245-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 99)։