Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ
Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթը (անգլ.՝ ACM International Collegiate Programming Contest), ծրագրավորման ամենամյա մրցույթ աշխարհի տարբեր համալսարանների միջև։ Մրցույթը հովանավորում է IBM-ը։ Գլխավոր շենքը գտնվում է Բեյլորյան համալսարանում, ղեկավարում է ICPC-ի գործադիր տնօրեն և նույն համալսարանի պրոֆեսոր Վիլյամ Փուչերը։ ICPC-ն գործում է վեց մայրցամաքների ինքնավար մարզերում Հաշվողական համակարգերի ասոցիացիայի (ACM) հովանու ներքո և առաջնորդվում է ICPC- ի քաղաքականության և ընթացակարգերի համաձայն, որոնք հրապարակվում են ICPC-ի շտաբի պաշտոնական կայքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ICPC-ի առաջին մրցույթը տեղի է ունեցել 1970 թվականին Տեխասի A&M համալսարանում, հյուրընկալել է «Իփսիլոն Պի Էպսիլոն» համակարգչային գիտության պատվավոր միությունը։ Սկզբում այն անվանվել է Տեխասի ուսանողական ծրագրավորման առաջնություն և յուրաքանչյուր համալսարան ներկայացել է մինչև հինգ մասնակցով։
Մրցույթի կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ICPC-ն թիմային մրցույթ է։ Ներկայիս կանոններով՝ յուրաքանչյուր թիմ պետք է ունենա երեք ուսանող։ Մասնակիցները պետք է լինեն համալսարանի ուսանող, որոնց համալսարանային կրթությունը տևել է հինգ տարուց պակաս։ Ուսանողները, ովքեր երկու անգամ մասնակցել են Աշխարհի եզրափակչին կամ հինգ մարզային փուլերի, այլևս իրավունք չունեն մասնակցել մրցույթին[1][2]։
Մրցույթի ընթացքում թիմերին տրվում է հինգ ժամ՝ լուծելու ծրագրավորման 8-15 խնդիրներ (հիմանակում ութ՝ մարզային փուլում, տասնհինգ՝ եզրափակիչ փուլում)։ Նրանք պարտավոր են լուծումները ուղարկել C, C++, Ջավա կամ Python լեզուներով[3][4] (երաշխավորված չէ, որ բոլոր խնդիրները լուծելի են Python-ով)։ Ծրագրերը աշխատեցնում են թեստային տվյալների վրա։ Եթե ծրագիրը սխալ պատասխան է վերադարձնում, այդ թիմն զգուշացվում է և կարող է ուղարկել ուրիշ լուծում։
Օրինակ, ենթադրենք մի իրավիճակ, երբ երկու թիմ՝ Կարմիր և Կապույտ, հավասար քանակով խնդիրներ են լուծել։ Կարմիր թիմը Ա և Բ խնդիրների լուծումներն ուղարկել է մրցույթի սկսելուց հետո 1:00 և 2:45 ժամանակում և ուղարկել Գ-ի սխալ լուծում, բայց դա հաշվի չի առնվել, քանի որ նրանք լիովին չեն լուծել խնդիրը։ Կապույտ թիմը Ա և Գ խնդիրների լուծումներն ուղարկել է մրցույթի սկսելուց հետո 1:20 և 2:00 ժամանակում և ուղարկել է Գ խնդրի սխալ լուծում։ Կարմիր թիմի համար ընդհանուր ժամանակը կազմել է 1:00+2:45=3:45, իսկ Կապույտի համար՝ 1:20+2:00+0:20=3:40։ Կապույտ թիմը գերազանցում է իր լրացուցիչ ցուցանիշներով։
Ծրագրավորման այլ մրցույթներ (օրինակ՝ Ինֆորմատիկայի Միջազգային Օլիմպիադա) հետ համեմատած՝ ICPC-ին բնորոշվում է խնդիրների մեծ քանակով (8 կամ ավելի խնդիր 5 ժամում)։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր թիմի հատկացվում է մեկ համակարգիչ, իսկ թիմը բաղկացած է երեք ուսանողներից։ Դա ժամանակի սղությունը դարձնում է ավելի մեծ։ Լավ թիմային աշխատանքը և ճնշմանը դիմակայելու ունակությունը հարկավոր են հաղթանակին հասնելու համար։
2017 թվականի եզրափակչի արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի աշխարհի եզրափակչում, Scenery-ին միակ չլուծված խնդիրն է։
Հաղթողները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակները | Երկիր | Համալսարան | Վերջին հաղթանակի տարեթիվը |
---|---|---|---|
7 | ԻՏՄՈ համալսարան | 2017 | |
4 | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան | 2016 | |
3 | Շանհայի տրանսպորտի համալսարան | 2010 | |
3 | Սթենֆորդի համալսարան | 1991 | |
2 | Վարշավայի համալսարան | 2007 | |
2 | Վոթերլուի համալսարան | 1999 | |
2 | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ | 1988 | |
2 | Վաշինգտոնի համալսարան Սենթ Լուիսում | 1980 |
Հաղթող | Երկիր | Վերջին հաղթանակի տարեթիվը | Մասնակցության քանակը |
---|---|---|---|
17 | 1997 | 36 | |
12 | 2017 | ||
4 | 2011 | ||
2 | 2007 | ||
2 | 1999 | ||
1 | 1998 | ||
1 | 1995 | ||
1 | 1992 | ||
1 | 1990 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Information - ICPC». Արխիվացված օրիգինալից հունիսի 16, 2008-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «2008 ICPC Regionals Eligibility Decision Diagram» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Python at ICPC world finals 2017 - Codeforces». Codeforces. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ team, ICPC. «ACM ICPC meets FAU». icpc.informatik.uni-erlangen.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.