Jump to content

զենք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ զէնք

Գոյական

Զենք

Արտասանություն

[խմբագրել]

վանկեր՝ զենք 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. (պաշտանվ․) հարձակողական կամ պաշտպանողական ռազմական գործիք, զինված պայքարում հակառակորդի խոցման միջոցներ
  2. ռազմական գործիքների ամբողջություն (հվքկն․)
  3. ռազմական ուժ, զորք (փխբ․)
  4. պատերազմ (փխբ․)
  5. որևէ բանի հասնելու, որևէ բան իրականացնելու միջոց (փխբ․)
Հոմանիշներ
[խմբագրել]

սպառազինություն, նշան կռվո (ռազմ․) (գրբ․), լսեհ, լսեխ (բրբ․)

Արտահայտություններ
[խմբագրել]
  1. զենք առնել - զինվել
  2. զենի ի ձեռին - զենքը ձեռքին, զենքի օգնւթյամբ, կռվել (հին)
  3. զենք բարձրացնել
    1. զենքով սպառնալ, վաղեցնել
    2. զենքի դիմել, կռվի ելնել
    3. ապստամբել
  4. զենք ճոճել, շաչեցնել, շարժել
    1. զենքով սպառանալ
    2. զենք դիմել , կռվել, կռվի ելնել
  5. զենք վերցնել
    1. զենքով սպառնալ
    2. զենք դիմել, կռվել, կռվի ելնել
  6. զենքը գետնին դնել, զենքը վայր դնել ձգել-զենքերը ցած դնել
  7. զենք դիմել-զենք վերցնել կրվելու դիմադրելու կամ հարձակվելու համար, կրվի ելնել
  8. զենքի կոչել - զենքի դիմելու, կռվի ելնելու կոչ անելու, զորակոչել
  9. զենքերը հանձնել - անձնատուր լինել
  10. զենքերը ցած դնել
    1. զենքերը վրայից կամ ձեrքից ցած գցել
    2. կռվելուց դադարել
    3. պատերազմում պատերազմում իրեն պարտված ճանաչել, զինզթափ լինել, անձնատուր լինել
    4. վեճի, մրցության խախի և այնի մեջ իրենց հաղթվաց համարել, իրեն պարտվաց ճանաչելու վեճը մրցությունը և այնի դադարեցնել
  11. զենքի հետ խաղալ - վտանգավոր պատերազմի հանգեցնող գործունեությունը ծավալել
  12. զենքի ուժ - ռազմական ուժ
  13. ի զենք - զենքի՜
  14. ականային զենք
  15. անիհիլացիոն զենք-նոր ֆիզիկական սկզբունքներով զենքի (ՆՖԱԶ) հնարավոր, սակայն դեռ ենթադրական տեսակ, որի գործողությունը հիմնված է մասնիկների անիհիլացման հետևանքով անջատվող հըսկայական էներգիայի օգտագործման վրա
  16. անձնական զենք
  17. անմիջական ազդեցության զենք
  18. աջակցման զենք
  19. ավտոմատ զենք ատոմային զենք-տե՛ս միջուկային զենք
  20. բանական զենք-տե՛ս խելացի զենք
  21. գենետիկական զենք-կենսաբանական զենքի ենթադրական տեսակ, որը նախանշանակված է ռասայական, սեռային կամ գենետիկորեն պայմանավորված այլ հատկանիշով բնակչությանը ընտրողաբար խոցելու համար, արգելված է 1925 թ․ Ժնևյան արձանագրությամբ
  22. գերբարձր հաճախականային զենք-ուղղորդված էներգիայի զենք, որի խոցիչ գործոնը ԳԲՀ-տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումն է
  23. գերճշգրիտ զենք-որպես կանոն, կառավարվող զենք, որն ունակ է իր հասանելիության սահմաններում գտնվող ցանկացած հեռավորության վրա առաջին իս կրակոցով (արձակմամբ) տրված բավականին մեծ հավանականությամբ խոցելու նշանակետը
  24. երկրակեղևային զենք-տե՛ս քարոլորտային զենք
  25. երկրաֆիզիկական զենք-բնության ուժերը ռազմական նպատակով օգտագործելու համար Երկրի պինդ, հեղուկ և գազային շերտերում տեղի ունեցող պրոցեսների կամ շրջակա միջավայրի վրա նպատակային ազդեցություն գործող տարբեր միջոցների համախումբ
  26. զանգվածային խոցման զենք-զինատեսակներ, որոնք ունակ են ուժերի ու միջոցների սահմանափակ ներգրավմամբ առաջ բերելու զանգվածային կորուստներ ու ավերածություններ՝ ընդհուպ մինչև շրջակա միջավայրի հատկությունների անդառնալի փոփոխություն․ դրանց շարքին են դասվում միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերը, ինչպես նաև որոշ ենթադրական զինատեսակներ
  27. զանգվածային խոցման զենքի ենթակառուցվածքի վերացում-գործողություններ, որոնք ուղղված են թշնամական կամ անորոշ միջավայրում զանգվածային խոցման զենքի ստեղծման ծրագրերի և դրանց րագործման հնարավորությունների հայտնաբերմանը, գնահատմանը և խափանմանը
  28. զանգվածային խոցման զենքի կիրառման հետևանքների կառավարում-միջոցառումների համալիր, որոնք իրագործվում են զանգվածային խոցման զենքի կիրառման հետևանքները նվազեցնելու կամ չեզոքացնելու համար
  29. զանգվածային խոցման զենքի տարածում
  30. զանգվածային խոցման զենքից ակտիվ պաշտպանություն-զանգվածային խոցման (քիմիական, կենսաբանական, ճառագայթաբանական և/կամ միջուկային) զենքից պաշտպանության այնպիսի եղանակ, որի կիրառման դեպքում այդ զենքը կամ դա կրողը վնասվում, շեղվում, չեզոքացվում կամ շարքից հանվում է հետագծի որևէ հատվածում՝ նախքան թիրախին հասնելը
  31. զանգվածային ոչնչացման զենք-տե՛ս զանգվածային խոցման զենք
  32. զանգվածային ոչնչացման զենքի մաքսանենգություն
  33. զանգվածային ոչնչացման զենքի վերացում-որևէ պետության կամ պետությունների կողմից պայմանագրով կամ միակողմանի նախաձեռնությամբ միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի պաշարի կրճատում
  34. զանգվածային ոչնչացման զենքի տարածման հերցերով միացյալ կոմիտե
  35. զենքը բերել մարտական վիճակի
  36. «զենքը լիցքաթափված է»-նավատորմի կրակային աջակցման և հրետանային տերմին, որը նշանակում է, թե համաձայն հրամանի՝ հրանոթը դատարկ է
  37. «զենքը պարված է»-տե՛ս «զենքը լիցքաթափված է»
  38. զենք-թիրախ գիծ
  39. զենքի ազդող գործոն-տվյալ տեսակի զենքի այն հատկանիշները, որոնք դրա կիրառման դեպքում խոցիչ ազդեցություն են գործում հակառակորդի վրա
  40. զենքի անարգելի կիրառման գոտի-ՀՕՊ-ի գոտի, որը սահմանվել է ավիազորակայաններից դուրս գտնվող կարևոր միջոցների ու կառույցների պաշտպանության համա, և որում զենքի համակարգրը կարող են գործարկվել զանկացած թիրախի ուղղությամն, եթե վերջինս հաստատ կերպով որոշորկված չէ որպես յուրային
  41. զենքի ապալարում-գործողություն, որով զենքը պատրաստ վիճակից բերվում է չեզոք վիճակի
  42. զենքի առբերման միջոց-սպառազինության համակարգի մաս, որը զինամթերքը հասցնում է նշանակետին
  43. զենքի առգրավում-տե՛ս զենքի բռնագրավում
  44. զենքի արագաձգություն-միավոր ժամանակում կատարվող կրակոցների (արձակումների) թիվը
  45. զենքի արտահանում-տե՛ս սպառազինությունների արտահանում
  46. զենքի բերում կանոնավոր կրակման վիճակի-հրաձգային զենաքից կրակելու ժամանակ ձեռնարկվող միջոցառումներ որոնք ուղղված են ստուգիչ թիրախի ստուգողական կետի հետ նխանախոցման միջին կետի (գնդիկների ցրման կենտրոնի) հմաընկման ապահովմանը
  47. զենքի բերում մարտական վիճակի-միջոցառումների համալիր, որով ապահովվում է զենքի (սպառազինության) պատրաստությունը անմիջական կիրառմանն ըստ նախանշանակման
  48. զենքի բռնագրավում
  49. զենքի գաղտնապահոց-զինաթաքստոց, պարտիզանների կամ ահաբեկիչների զենքի գաղտնի պահեստ
  50. զենքի դրություն ոտքի մոտ
  51. զենքի ընդունում պահման
  52. զենքի կառավարման լազերային համակարգ-թռիչքի ժամանակ խոցիչ միջոցի (հրթիռ, հրետանային արկ, ավիառումբ ևն) ուղղորդում լազերի կիրառմամբ
  53. զենքի կարգաբերում-միջոցառումների համալիր՝ ուղղված զենքի նախապատրաստմանն իր հիմնական գործառույթներով շահագործմանը
  54. զենքի կիրառման լիազորություն-կրակի արձակման հրաման տալու հրամանատարի իրավունք
  55. զենքի կրող-տե՛ս զենքի առբերման միջոց
  56. զենքի հարթակ-տե՛ս զենքի առբերման միջոց
  57. զենքի հավաքում
  58. զենքի հենարան
  59. զենքի մաքսանենգ
  60. զենքին տիրապետում-զենք, հատկապես՝ հրաձգային, օգտագործելու հմտություն
  61. զենքի պահման օբյեկտ
  62. զենքի վերածում-ընդհանուր առմամբ ոչ ռազմական միջոցների վերածում զենքի,զինամթերքի (հատկապես՝ քիմիական, միջուկային, կենսաբանական նյութերի վերածում զանգվածային ոչնչացման միջոցների, հրթիռների մարտագլխիկների, արկերի, ականների ևն օժտում այդ նյութերով)
  63. զենքի վիճակ-զենքի կրման վիճակի՝ լիցքավորված, պարպված, մարտական վիճակում ևն
  64. զենքի տրամաչափ
  65. զենքի քանդում
  66. «զենքն ստուգման»
  67. զենք օգտագործելու ուսումնավարժեցում
  68. էթնիկական զենք-տե՛ս գենետիկական զենք
  69. էլեկտրամագնիսական զենք
  70. էլեկտրավնասաբեր զենք
  71. էլեկտրացնցակաթվածային զենք
  72. թնդանորթի տիպի զենք
  73. ինտենսիվ ռադիոակտիվ տեղումներ առաջացնող միջուկային զենք-զենք, որը, իր սովորական բաղադրատարներից բացի, պարունակում է նաև տարրեր կամ իզոտոպներ, որոնք, կլանելով պայթյունի ժամանակ առաջացած ազատ նեյտրոնները, մեծացնում եմ ռադիոակտիվությունը
  74. ինքնաթիռային բազավորմամբ լազերային զենք-ինքնաթիռի վրա տեղակայված լազերային զենք՝ կոհերենտ լույսի հզոր աղբյուր
  75. ինքնալից զենք-տե՛ս կիսաավտոմատ զենք
  76. ինքնաշեն զենք-տնայնագորական եղանակով պատրաստված զենքի նմուշ
  77. ինֆրաձայնային զենք-հնարավոր ոչ մահաբեր զինատեսակ, որը մարդու վրա ներգործելու է ձայնային հաճախականությունից ցածր հաճախականությամբ հզոր մեխանիկական տատանումներով
  78. իոնոլորտային զենք-երկրաֆիզիկական զենքի տեսակ, իոնոլորտում տեղի ունեցող պրոցեսների կամ նրա վիճակի վրա հզոր էլեկտրամագնիսական դաշտերով ներգործող ենթադրական զենք, ըստ որոշ տվյալների՝ այս ոլորտում որոշակի հաջողությունների է հասել ԱՄՆ-ը (նաև նախկին ԽՍՀՄ-ը)
  79. լազերային զենք
  80. լազերային ուղղորդմամբ զենք
  81. լիցքաթափված զենք-զենք, որը եղել է լիցքավորված, սակայն հետո զինամթերքը հեռացվել է (հանվել կամ կրակվել)
  82. «խելացի զենք»-զինատեսակ, որն օժտված է «ընտրություն» կատարելու (նշանակետեր հայտնաբերելու, դրանցից մեկն ըստ որոշակի չափանիշների ընտրելու և դեպի այն ուղղորդվելու) կարողությամբ
  83. ծավալված միջուկային զենք-ՌԴ-ում այն միջուկային զենքը (զինամթերք), որը գտնվում է ոչ թե ՊՆ 12-րդ Գլխավոր վարչության կենտրոնական պահոցներում, այլ կրողների հետ՝ ԶՈՒ-ի զորատեսակներում, ԱՄՆ-ում
    1. ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունից պաշտպանության նախարարություն տեղափոխված և վերջինիս հայեցողության տակ գտնվող միջուկային զենքեր
    2. այն միջուկային զենքերը, որոնք Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հրամանով տեղափոխվում են համապատասխան պահեստարաններ՝ տարբեր զորամիավորումներ առաքվելու համար
  84. կառավարվող զենք-զինատեսակ, որի խոցիչ տարրը որոշակի համակարգի ազդեցությամբ ուղղորդվում է դեպի թիրախի
  85. կենսաբանական զենք-զանգվածային խոցման զենքի տեսակ, որի գործողությունը հիմնված է կենսաբանական միջոցների (ախտածին մանրէներ, վիրուսներ և այլն) օգտագործման վրա, կոչվում է նաև մանրէաբանական զենք, արգելված է միջազգային համաձայնագրով
  86. կենսոլորտային զենք-զինատեսակ, որն առաջ է բերում կենսոլորտի աղետալի փոփոխություն (կոչվում է նաև էկոլոգիական, ներկայումս գոյություն ունեն բնական միջավայրի բրա ուժեղ ազդեցություն գործող քիմիական և կենսաբանական միջոցներ
  87. կիբեռնետիկական զենք-զինատեսակ՝ համակարգչային վիրուս, որն օգտագործվում է ռազմական, հետախուզական և դրանց հարակից ոլորտների օբեյկտների դեմ՝ քայքայելով տվյալների շտեմարանները և ծրագրային ապահովումը, ավելի հազվադեպ՝ համակարգչային էլեկտրամեխանիկական համակարգը
  88. կինետիկական զենք-զինատեսակ, որի ներգործությունը պայմանավորված է նշանակետին մեծ կինետիկ էներգիա ունեցող պինդ մարմնի հարվածով
  89. կիսաավտոմատ զենք-զենք, որի լիցքավորումը կատարվում է ավտոմատ եղանակով, իսկ կրակոցը՝ ձեռքով
  90. կլիմայական զենք-զինատեսակ, որը տվյալ տեղանքում առաջ է բերում կլիմայի փոփոխություն
  91. հաստիքային զենք-զենք, որը նախատեսված է զորամասի հաստիքի հաշվետախտակով (անվանաքանականան ցուցակով)
  92. հոգեխոցիչ զենք-ենթադրական զինատեսակ, որի էությունն է մարդկանց կամ կենդանիների հոգեկանի, ուղեղի վրա նպատակային ներգործությունը
  93. հրաձգային զենք-մինչև 20 մմ տրամաչափով փողային զենք՝ նախանշանակված գնդակներ, կոտորակ, նռնակ, նետաձև տարրեր արձակելու համար, հիմնականում՝ հրազեն (աստիճանակ, հրացան կամ գնդացիր)
  94. հրթիռամիջուկային զենք
  95. հրթիռային զենք
  96. ճառագայթաբանական զենք-զանգվածային խոցման զենքի հնարավոր տեսակ, որի ներգործությունը հիմնված է առանց միջուկային պայթյունի կենդաի օրգանիզմներն իոնացնող ճառագայթումով խոցելու ռադիոակտիվ նյութերի կարողության վրա
  97. մակերեսով հարված հասցնող զենք-զենք, որը կարող է միաժամանակ նշանառել մի քանի թիրախներ
  98. մահաբեր զենք
  99. մարտական զենք-զենք, որը նախանշանակված է մարտական գործողություններ վարելու համար
  100. մարտավարական միջուկային զենք-զինամթերք,որը նախատեսված է ռազմաճակատում և մերձակա թիկունքում հակառակորդի մեծ նշանակետերը ուժերի կուտակումները խոցելու համար
  101. մեծ տրամաչափի զենք
  102. մերձագործ զենքի համակարգ
  103. մթնոլորտային զենք-երկրաֆիզիկական զենքի ներկայումս առավել ուսումնասիրված տեսակ, կոչվում է նաև եղանակային զենք, որի խոցիչ գործոններն են տարբեր տեսակի մնոլորտային պրոցեսները և դրանց հետ կապված եղանակային ու կլիմայական պայմանները, որոնցից կարող է կախված լինել կյանքն ինչպես առանձին տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ մոլորակի վրա
  104. միալիցք զենք-զենք, որը կրակելուց հետո պետք է կրկին ձեռքով լիցքավորվի
  105. միկրոալիքային զենք-խոցիչ գործոնն է միլիվայրկյաններ տևողությամբ գերհզոր էլեկտրամագնիսական իմպուլսը, որը շարքից հանում է էլեկտրական և էլեկտրոնային համակարգերը՝ առաջացնելով կառավարման (հատկապես ՀՕՊ-ի) համակարգերի աշխատանքի խաթարում, քիմիական և այլ գործարանների, ատոմակայանների և այլ վտանգավոր օբյեկտերի աշխատանքի դադարեցոմ և այլն, ըստ տվյալնների՝ ներկայումս ազդեցության շառավիղը մոտ 300 մ է
  106. միջուկային զենք
  107. միջուկային զենքը նշանակետին հասցնելու ժամանակը-միջուկային զենք կիրառելու որոշում ընդունելու և միջուկային հարված հասցնելու պահերի միջև եղած ժամանակահատվածը
  108. միջուկային զենքի առբերման հաստատագրված միջոց
  109. միջուկային զենքի առբերման միջոց
  110. միջուկային զենքի թիկունքային տեղափոխում
  111. միջուկային զենքի խոցիչ գործոններ
  112. միջուկային զենքի կիրառման վերաբերյալ պարտավորություն
  113. միջուկային զենքի հզորության գործակից-միջուկային լիզքի հզորության և պայթյունի փաստացի հզորության հարաբերությունը
  114. միջուկային զենքի վթարում
  115. միջուկային զենքի վրագետնյա տեղափոխման խնդիրների վերջնամշակման զորավարժություն
  116. միջուկային զենքի և դրա բաղադրատարրերի պահման պատասխանատվություն-պատասխանատվություն միջուկային զենքին ու դրա բաղադրամասերին տնօրինման, դրանց տեղափոխման և փոխանցման, մատչելիության համար, ինչպես նար այդ զենքի ու դրա բաղադրատարրերի վերաբերյալ հաստատված հաշվետվողականություն
  117. միջուկային զենքի օգտագործման համար հաստատագրված զորամաս
  118. միջուկային զենք կիրառելու հրաման ստացած՝ ռազմավարական օղակի հրամանատար-ՆԱՏՕ-ում․ միջուկային պատերազմի դեպքում միջուկային զենքի կիրառման համար պատասխանատու սպա, որին ուղարկվում են զենքերը՝ հետագայում թիրախի դեմ օգտագործվելու համար
  119. միջուկային զեքով խոցելիության գնահատում
  120. ներպայթյունային զենք-միջուկային զենք, որում շղթայական ռեակցիան սկզբնավորվում է շնորհից դեպի ներս ուղղված պայթյուններով առաջացված մեծ ճնշումների
  121. նոր ֆիզիկական սկզբունքներով զենք-նոր հնարավոր տեսակների զենքեր, որոնց խոցիչ ազդեցությունը հիմնվա է նախկինում չօգտագործված երևույթներով կամ պրոցեսներով
  122. նվազագույն մակարդակով հարուցվող ռադիոակտիվությամբ միջուկային զենք
  123. ողորկափող զենք
  124. ոչ մահաբեր զենք-զինատեսակներ, որոնք կարող են երկար կամ կարճ ժամանակով հակառակորդին զրկել մարտական գործողություններ վարելու կարողությունից՝ առանց նրան անդառնալի կորուստներ պատճառելու
  125. ոսկե զենք-ռուսական կայսրությունում որպես պարգև շնորհվող զենք՝ հավասարեցված շքանշանի
  126. չլիցքավորված զենք-զենք, որը լիցքավորված չէ, որի զինամթերքը դեռ դրված չէ զենքի մեջ
  127. պահման տեղից մինչև նշանակե միջուկային զենքի առբերման գործողությունների հաջորդականություն-գործողությունների՝ ընթացակարգերի այն հաստատված հաջորդականությունը, որը պետք է կատարվի միջուկային զենքը պահոցից՝ զինանոց ստանալու և մինչև կիրառման վայր տեղափոխելու համար
  128. ջերմաճնշումային զենք-տե՛ս ծավալային պայթյունի զինամթերք
  129. ջերմամիջուկային զենք
  130. ջլոլորտային զենք-զենք, որը հիմնված է ջրոլորտի էներգիան ռազմական նպատակներով օգտագործելու վրա, խոցիչ գործոններն են հզոր ալիքները և ջրածածկումը
  131. ռեակտիվ զենք
  132. սառը զենք-ռազմական որսորդական կամ մարզական զենք, որում չի կիրառվում այրվող-պայթուցիկ նյութերի, գազերի ճնշման կամ էլեկտրականության ուժը (դանակ, սուր, տեգ, նետ ու աղեղ, սակր, գուրզ, տապար ևն)
  133. սովորական զենք
  134. ուղորդված էներգիայի զենք-նոր ֆիզիկական սկզբունքներով զենքի տեսակ, որի խոցիչ ներգործությունը պայմանավորված է նեղ փնջում կենտրոնացված ճառագայթվող էներգիայով
  135. ուղղորդված ներգործությամբ զենք-զինատեսակ, որի ներգործությունը որևէ ուղղությամբ էապես գերազանցում է այլ ուղղւթյուններով կատարվող ներգործողությունները (լազերային միկրոալիքային զենք, ուղղորդված գործողությամբ ական և այլն)։
  136. ուսակալի կամ գոտու վրա ամրացվող զենք
  137. ուսումնական զենք-հատուկ պատրաստած կամ մարտական օգտագործմանը ոչ պիտանի հաստիքային զենք, որն օգտագործվում է ուսումնական նպատակներով
  138. փնջային զենք-հնարավոր զինատեսակ (կոչվում է նաև արագացուցիչ), որը հիմնված է հատուկ արագացուցիչներում մինչև լուսայինին մոտ արագություններ արագացված մասնիկների (օրինակ՝ էլեկտրոնների կամ ջրածնի ատոմների) փնջի՝ որպես խոցիչ գործոնի օգտագործման վրա
  139. փոքր տրամաչափի հրաձգային զենք
  140. քարոլորտային զենք-ենթադրաան զենքը՝ երկրաֆիզիկական զենքի տեսակ, որը որոշակի՝ ռեզոնանսային, հաճախականությամբ ներգործելով երկրակեղևի տատանվող սալերի վրա կարող է առաջ բերել ավերիչ երկրաշարժ, ըստ որոշ տվյալների՝ ԱՄՆ-ը (իսկ նախկինում և ԽՍՀՄ-ը) տվյալի ոլորտում հասել է որոշակի հասել է որոշակի հաջողությունների
  141. քիմիական զենք
  142. քիմիական զենքի կիրառմամբ վարվող մարտական գործողություններ
  143. քիմիական, կենսաբանական, ճառագայթաբանական կամ միջուկային զենք
  144. քիմիական, կենսաբանական և ճառագայթաբանակն զենքի կիրառմամբ վարվող մարտական գործողություններ
  145. օդերևութաբանական զենք-տե՛ս կլիմայական զենք
  146. օզոնային զենք-երկրաֆիզիկական զենքի հնարավր տեսակ, որը նախատեսված է Երկրի մթնոլորտով (օզոնային շերտով ալիքի որոշակի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթման անցման համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ որոշակի աշխարհագրական տարածաշրջաններում օրգանական կյանքի և կենսընթացների վրա ներգործելու համար

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։