Jump to content

թույն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թույն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։ Հազիվ թե կապ ունենա հնդեվրոպական *steu- «խտանալ, թանձրանալ» արմատի հետ, որտեղից՝ հունարեն στυφιο` «թանձր լինել, սեղմել» (*steu-) > «տտիպ, կծու», στιγος` «ատելի բան» (*teu-no-, *tou-no- > թոյն)։ Անհավանական է Աճառյանի ստուգաբանությունը հունարեն κτείενω` «սպանել» բայի հետ ունեցած կապի մասին (սրպես «սպանիչ»)։

Գոյական

  1. մարմնի վրա վնասակար՝ քայքայիչ՝ սպանիչ ազդեցություն գործող նյութ, մահաբեր՝ մահացու նյութ, մահադեղ
  2. մետաղների վրա քայքայիչ ներգործություն ունեցող նյութ, կերիչ նյութ
  3. (փխբ․) հոգին խռովող՝ հոգեկան հանգստից հանող՝ մտատանջությունների մեջ գցող հանգամանք՝ խոսք՝ զգացմունք և այլն
  4. (փխբ․) բացասական՝ խիստ վատ ազդեցություն գործող բան, վնասակար երևույթ՝ գաղափար և այլն
  5. (փխբ․) չարություն, նենգություն
  6. (փխբ․) զայրույթ, դառնություն
  7. (նորբ․) (փխբ․) ահավոր հետաքրքիր, արտակարգ, խիստ ինքնատիպ, ցնցող որևէ բան, երևույթ (կոշիկ, ֆիլմ, տեսաերիզ և այլն) ◆ Ազգային ժողովի նիստերի «թույն կասետ-2» արտոնագրված տեսաերիզը շուտով ներկայացնելու է Շարմ ընկերությունը։ -Իրավունք
  8. (կենսք․) տե՛ս տոքսին
  9. (խոհր․) որոշ բույսեր պարունակում են օրգանիզմի համար խիստ վտանգավոր նյութեր
  10. (ռազմ․) թունավոր նյութեր, որոնք կարող են գոյանալ բնական եղանակով (մանրեների, բույսերի, սնկերի, օձերի, միջատների և այլ կենդանի օրգանիզմների կողմից) և արհեստական միջոցներով


Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ահադեղ, մահաթույն, թույնանյութ
  2. (հնց․)աղու, ժահր
  3. (բրբ․)դեղ, լեղի, օրհնած աղ
  4. տե՛ս մաղձ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. խանդի թույնը լցվեց հոգու մեջ ու բորբոքեց նրան
  2. շովինիզմի թույն
  3. տեղովը մեկ թույն է
  4. թույնը խեղճ երեխայի վրա թափեց
  5. վնասակար կամ շատ վատ ուտելիք կամ խմելիք

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  • Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։