Jump to content

խոսել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [xosɛl]

վանկեր՝ խո•սել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

ԽՈՍԵԼ,

  1. Խոսել։
  2. Շամախի՝ Պատվիրել, ապսպըրել։ ◆ Մի ֆայտոն խոսեցի, մին բաշ Իչմիածին։ (Խաթաբալա)
  3. Կարին՝ Խարբերդ՝ ՆՆ Սեբաստիա՝ Մարզվան՝ Աքաղաղը կանչել։ ◆ Ատ օրը խորոզները կանուխ պաշլայեցին խոսելու։ (Խաթաբալա)
  4. Երգել, դայլայլել, գղգեղել։ ◆ Մեր քավորի տղեն, որ կարդում է, հենց գիդենում եմ, թե վարդենու վրա թառ ելած բլբուլն է խոսում։ (Պերճ Պռոշյան)
  5. Սեբաստիա՝ Արձագանքել։
  6. Ականջում օդի ալիքների տատանումից ձայնել, ականջը կանչել։
  7. Սեբաստիա՝ Երեխային մկրտության ժամանակ անվանակոչել։

enխոսել koխոսել ltխոսել

Բայ

  1. օգտվել բանավոր խոսքից, սովորել բանավոր խոսք գործադրել ◆ Երեխան արդեն խոսում է:
  2. տիրապետել որևէ լեզվի ◆ Նա գերմաներեն խոսում է:
  3. բանավոր խոսքով կարծիքներ, մտքեր, դատողոլթյռւններ արտահայտել՝ ասել՝ հայտնել, հաղորդել լուրեր իրողություններ և այլն ◆ Խոսեց հայրը մինչև գիշեր։
  4. գրավոր կամ տպագրական խոսքով պատմել՝ հաղորդել ◆ Հեղինակը հանգամանորեն խոսում է նաև գրերի գյուտի մասին։
  5. ճառ ասել, ճառել, բանախոսել ◆ Հռետորը խոսում էր համոզիչ։
  6. միտք անել՝ մտածել ◆ Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին։ (Ավետիք Իսահակյան)
  7. բամբասել, չարախոսել
  8. զրույց անել, զրուցել, խոսակցել ◆ Նրանք երկար խոսում էին իրար հետ։
  9. բանակցել ◆ Զորավարը խոսեց սուրհանդակների հետ ու համաձայնության եկավ
  10. վկայել, հաստատել, մի բանի իրական դրսևորումը լինել ◆ Այս ստեղծագործությունը նրա մեծ տաղանդի մասին է խոսում:
  11. (խսկց․) միմյանց հետ խռով լինելուն վերջ տալ՝ հաշտվել
  12. (փխբ․) հաշիվը մաքրել, պատժել (ասվում է իբրև սպառնալիք) ◆ Մենք դեռ կխոսենք ձեզ հետ։
  13. (փխբ․) հանդիմանել, նախատել ◆ Մայրը անընդհատ խոսում է վրան, իսկ նա էլի իրենն է շարունակում։
  14. նշանադրել, ուզել ◆ Թագավորի դուստրը խոսեց նրան կին։ Հովհաննես Թումանյան
  15. (հզվդ․) հռչակել, տարածել ◆ Եվ ժողովուրդը ամեն տեղ խոսեց նրա անունը։
  16. նշաններով՝ շարժումներով միտքն արտահայտել ◆ Համրերը ձեռքերով խոսում են իրար հետ։
  17. համապատասխանել ◆ Շարվածքի քարերը լավ են խոսում իրար հետ։
  18. հակաճառել, առարկել ◆ Ոչ ոք չի համարձակվում նրան դեմ խոսել:
  19. դժգոհություն հայտնել, բողոքել ◆ Ես ընչի՞ տեր եմ, խոսեմ նրա դեմ։ Հովհաննես Թումանյան
  20. երևան գալ, դրսևորվել, արտահայտվել ◆ Երիտասարդի ոգևորությունն էր խոսում նրա մեջ
  21. վկայակոչել, մի բան իբրև հաստատող՝ ապացուցող հանգամանք հիշել ◆ Վեճի ժամանակ նա միայն օրենքից է խոսում:
  22. մի բանի լավ տիրապետել, մի բանի լեզուն հասկանալ, հմտորեն բանեցնել մի բան Նա սովորել է խոսել մեքենաների հետ (Լեո)
  23. (փխբ․) խորհել, մտածել, խելք-խելքի տալ ◆ Իմ պապը… հողի հետ խոսել է: Համո Սահյան
  24. (փխբ․) մտքերը՝ զգացումները՝ ապրումները լուռ կերպով հաղորդել մեկին՝ մի բանի, մեկի՝ մի բանի հետ մտքով ու հոգով հաղորդակից լինել ◆ Հողը խոսում է նրա սրտի հետ, և սիրտը նրա խոսում է հողին։ (Ավետիք Իսահակյան)
  25. (փխբ․) արտահայտել, դրսևորել, որևէ բանի արտահայտություն ունենալ ◆ Այդ դեմքի վրա ամեն մի գիծ խոսում էր:
  26. (փխբ․) ծուղրուղու կանչել, կանչել (աքաղաղի)
  27. (փխբ․) իրեն հատուկ կամ իր գործողության՝ շարժման՝ ընթացքի և այլնի հատուկ ձայնը հանել (խոխոջել, ճռվողել, հնչել, ճարճատել և այլն) ◆ Անտառը, առուն ու արտը խոսեց: Հովհաննես Թումանյան ◆ Ըմբոստ հոսում, խոսում է գետը։ Եղիշե Չարենց ◆ Եվ լարերը խոսեցին:
  28. մարդկային խոսքը վարժությամբ կրկնել ◆ Սենյակում թութակը խոսում էր իր սերտածը։
  29. որևէ ձևով՝ միջոցով հաղորդակցվել, հաղորդել ուրիշներին մտքերը՝ զգացումները և այլն ◆ Թռչունները խոսում են, իսկ նա լսում է ու հասկանում։
  30. հաղորդել, բանավոր խոսքով վերարտադրել ◆ Ռադիոն խոսում է:
  31. ազդել, ներազդել, ազդեցություն ունենալ ◆ Բանաստեղծի հուժկու պատկերները խոսում են մեր մտքի ու սրտի հետ։
  32. (փխբ․) իրեն զգացնել տալ, թելադրել ◆ Մոր սիրտը խոսեց նրա մեջ, և նա դարձյալ ներեց։
  33. (փխբ․) ասպարեզ գալ, մեջտեղ գալ, գործի դրվել ◆ Խոսքը տեղ չհասավ, հիմա թող զենքը խոսի:
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. խոսակցել, զրուցել, զրուցակցել, զրույց անել, խոսխոսալ, խոսխոսել, խորաթել, ժգլել, մժլել, խոսք ու զրույց անել, արտասանել, արտաբերել, զուռցալ(բարբառ)
  2. դասախոսել, քարոզել
  3. բամբասել, ասեկոսել, չարախոսել
  4. արտահայտվել, ճառել, ելույթ տալ
Արտահայտություններ
[խմբագրել]
  • Խոսած ատենը կրակին վրա մոխիր չի մնար, Պրտ․ փխբ․ Մեծախոսի՝ պոռոտախոսի մեկն է։
  • Խոսելու ծուծը հանել, Շիր․ Խոսելով՝ պատմելով մեծ հաճույք՝ բավականություն պատճառել ունկնդիրներին։ ◆ Տիրացու Հարեին պիտի խոսացնեիր, որ խոսալու ծուծը հաներ։ (Էմինյան ազգագրական ժողովածու)
  • Խոսելու հիդ ննգնիլ, Թբ․ Մեկի ասածներին բանի տեղ դնել՝ կարևորություն տալ։ ◆ Նրա խոսելու հիդ վուր մարթ նընգնի, ուր կեհա։ (Գարեգին Սևունց)
  • Խոսող ղուշ, Երգեցիկ թռչուն։ ◆ Բլբուլը, որ վարդի սիրովը կճլվլացնի, աշխարհքումս ինչքան խոսող ղշեր կան, կգան նրան գլուխ կտան ու նրա եղանակները կսորվեն։ (Պերճ Պռոշյան)

Աղբյուրներ

[խմբագրել]