Jump to content

պատյան

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պատեան

վանկեր՝ պատ•յան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. տուփ՝ արկղ (արկղիկ), պարկ և այլն որևէ իր (գործիք, նվագարան և այլն) մեջը դնելու և պահելու կամ փչանալուց՝ վնասվելուց՝ փոշոտելուց պահպանելու համար ◆ Գուսանապետը պատյանից հանեց բամբիռը:Դ.Դ.
  2. սրի՝ թրի՝ դաշույնի և այլն նույն նպատակին ծառայող հարմարանք ◆ Սուրը պատյանից հանել։
  3. որոշ պտուղների կամ սերմերի պինդ կեղևը՝ արտաքին կարծր ծածկույթը ◆ Հիմա ինչքա՜ն սերմեր են պատռում իրենց պատյանը և ծիլեր ձգում:Ա.Ս.
  4. ատրճանակի կաշվե կամ փայտյա տուփ ◆ Նագանի մաուզերի պատյան։
  5. առհասարակ՝ որևէ բանի արտաքին ծածկույթ (կեղև, պատիճ և այլն) ◆ (Եգիպտացորենի ցողուններից) յուրաքանչյուրի վրա կար երեք-չորս կողր՝ ուռած պատյաններով (Ս. Խանզադյան)։ ◆ Ձվի պատյան։
  6. նույնն է՝ Ագուստ (2)
  7. փայտից կամ երկաթից պատրաստված ծածկույթ՝ տուփ ևն՝ մեխանիզմների, մեքենաների կամ նրանց մասերի մեկուսացման ու պահպանման համար
  8. փափկամարմինների խեցի
  9. առհասարակ՝ կենդանիների արտաքին կարծր (կամ փշապատ) ծածկույթ ◆ Կրիայի պատյան։
  10. (կենսբ․) մարմնի օրգանները պատող թաղանթը, թաղանթ
  11. (փխբ․) որևէ բան պատող արտաքին շերտ՝ ծածկույթ ◆ Հնարավոր Է, որ դրանք (Սատուրնը և Յուպիտերը) ծածկված լինեն սառցային հաստ կեղևով, որը Երկրի դիտորդներից թաքնված Է գազե պատյանով:Ժ.Պ.
  12. (փխբ․) որևէ բանի արտաքին ձև՝ կաղապար ◆ Ամեն մի նոր գիտելիք մեզ ներկայանում Է նախկին փորձի բացատրությանը հարմարված հին հասկացողությունների պատյանում:Ն.Բ.
  13. (պաշտանվ․) տուփ, արկղ, պարկ ևն՝ մեջը զենք, գործիք, նվագարան դնելու և պահելու, կամ փոշուց ևն փչանալուց պահպանելու համար
  14. (բսբ․) բազմաթիվ միաբջիջ օրգանիզմների ժամանակավոր գոյության ձև, երբ միջավայրի պայմանները ծայրահեղորեն անբարենպաստ են նրանց գոյության համար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ծածկույթ
  2. խեցի, կոտ
  3. տիփ, խեփուր
  4. տափ
  5. թաղանթ
  6. տե՛ս կեղև
  7. տե՛ս պատիճ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պատյանավոր
  2. պատյանել


Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։