Jump to content

սիրալիր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ սիրալիր

վանկեր՝ սի•րա•լիր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. մտերմական ու հոգատար վերաբերմունք ունեցող, հարազատության՝ մտերմության զգացմունքով տոգորված ◆ Սիրալիր մարդ՝ բարեկամ։
  2. հոգատարություն ու մտերմություն արտահահայտող, սեր ու հոգատարություն՝ մտերմություն արտահայտող ◆ Սիրալիր վերաբերմունք։ ◆ Որդու ողջագուրանքը, մոր սիրալիր փաղաքշանքը բոլորովին անկեղծ էին։ (Րաֆֆի)
  3. հոգատար ◆ Սիրալիր խնամակալ մըն էր ան։
  4. սիրով լեցուն, սիրալի ◆ Կգունատվի ու մի կաթիլ արտասուք կթափի իր սիրահոժար ու սիրալիր աչքերից։ (Սողոմոն Տարոնցի)
  5. հարազատ, մտերիմ, սիրելի ◆ Սիրալիր երկինք քաղցրիկ աշխարհի։ Հովհաննես Հովհաննիսյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. սիրալից, սիրազեղ, սիրազեղուն, սիրահորդ, սիրահեղ, սիրագին, սիրահեղց, սիրաշունչ, սիրառատ, սիրաշատ, սիրավետ, սիրակաթ, սիրարբշիռ, սիրահարուստ, լիասեր, բազմագորավ (հնց․)
  2. հոգատար, բարեհամբույր, քաղցրահամբույր, քաղցրագին, քաղցրալիր, քաղցրաբարո, գրկաբաց, գրկատարած, սիրահամբույր, դյուրահամբույր, բերկրահամբույր, բարեբարո, տաք, ջերմ, ջերմաջերմ, գիրկը բաց
  3. տե՛ս հարազատ, սիրելի, մտերիմ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]