Jump to content

սովոր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«սովոր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ սովոր

վանկեր՝ սո•վոր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Ածական

  1. որևէ բանի վարժված՝ ընտելացած՝ սովորած ◆ Այ սարի սովոր աղջիկ։ Հովհաննես Թումանյան
  2. վարժ, որոշակի վարժության հմտացած ◆ Մինասյանը սովոր ձեռքով տեղափոխում էր իր և Աշխենի իրեղենները։ (Նար-Դոս)
  3. հայտնի, ծանոթ ◆ Լսվեց սովոր ոտնաձայնը։
  4. մեկի՝ մի բանի համար սովորական դարձած, սովորական բնույթ կրող ◆ Այդ ապարանքը սովոր էր ամբողջ գիշերը վառված լինել։ (Րաֆֆի)
  5. սովորություն դարձրած՝ սովորություն ունեցող ◆ Ես սովոր չեմ մարդկանց առաջ գլուխ խոնարհել։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ընտել, վարժ, (գվռ․) սովրուկ, սորվուկ, սովորցուկ
  2. տե՛ս հայտնի, ծանոթ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]