Jump to content

սպասել

Վիքիբառարան-ից

Հայերեն

«սպասել» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Արտասանություն

ՄՀԱ: [spasel]

Բայ

վանկեր՝ (ը)ս.պա.սել 

  1. որոշ ժամանակ որևէ տեղում գտնվել՝ մնալ՝ կանգ առնել՝ իջևանել ևն՝ մեկի գալուն, մի բանի տեղի

ունենալուն կամ սկսվելուն ակնկալել նախապես իրազեկ լինելով կամ ենթադրելով՝ կանխատեսելով ◆ Ուղևորներն սպասում Էին գնացքի մեկնելուն։

  1. որևէ բանի դիմավորելու պատրաստ վիճակում լինել, պատրաստվել որևէ բանի գալուն՝ սկսվելուն ◆ Դաշտավարական բրիգադը պատրաստ վիճակում սպասում է գարնանը։
  2. ակնկալել, ակնկալություն ունենալ մի բանի, որևէ բանի հույս ունենալ ◆ Կարո՞ղ Է արդյոք մի բան սպասել ինքը նրանից Եղիշե Չարենց
  3. նախատեսել, ենթադրել, հուսալ ◆ Ուրեմն հաջողության սպասելու իրավունք չունինք (Մուրացան)
  4. համբերել, այս կամ այն գործողությանը ձեռնարկելուց ձեռնպահ մնալ մինչև որևէ բանի կատարվելը՝ պայմանավորող հանգամանքի երևան գալը և այլն ◆ Ինչքան Էլ սոված լիներ՝ պետք Է սպասեր մինչև ճաշի ժամանակը գար Հովհաննես Թումանյան
  5. համբերել, համբերությամբ տանել՝ դիմանալ որևէ վիճակի՝ բախտի, տոկալ ◆ Սիրտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս ողջունե երկինք (Ավետիք Իսահակյան)
  6. առջևում՝ առաջիկայում տեղի ունենալիք՝ լինելիք համարվել, դիտվել որպես անխուսափելիորեն լինելիք բան ◆ Քեզ շատ փորձանք կսպասե (Միքայել Նալբանդյան)
  7. պահանջել, ակնկալել որպես անխուսափելի՝ անհրաժեշտ բան, պարտադրաբար պահանջել ◆ Հասարակայնությունը մեզանից սպասում Է հանցագործության ամենաարագ բացահայաում (Կ. Ռյուկման)
  8. գուշակել, կանխագուշակել, կանխատեսել ◆ Մասնագետները սպասում են եղանակի կտրուկ փոփոխություն։
  9. իր համար որևէ բանի պահանջ ունենալ ◆ Այդ կալվածքը վաղուց սպասում Էր մի հմուտ մշակողի։
  10. (ժղ․) մեկի խոսքին՝ կարգադրության՝ պահանջին համապատասխան վարվել, մեկի խոսքին մտիկ տալ, ծառայել, սպասարկել ◆ Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում-տաղ Էինք ասում Հովհաննես Թումանյան

Խոնարհում

[խմբագրել]


Հոմանիշ
[խմբագրել]
  • մնալ, կենալ, աչքը ճամփին մնալ, տազ անել, ակնկալել
Արտահայտություններ
[խմբագրել]
  • որոշակի ժամանակ որոշակի տեղում գտնվել՝ մնալ՝ կանգ առնել՝ իջևանել և այլն՝ մեկի գալուն , մի բանի տեղի ունենալուն կամ սկսվելուն ակնկալել նախապես իրազեկ օնեով կամ ենթադրելով՝ կանխատեսելով

Ստուգաբանություն

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]