Jump to content

փոր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ փոր

վանկեր՝ փոր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. կարապ

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. մարդու և կենդանիների մարմնի այն մասը, որի մեջ տեղավորված են ստամոքսը, լյարդը, աղիքները, փայծախը և այլ գործարաններ
  2. ստամոքսը և աղիքները
  3. փորոտիք
  4. իրանի առջևի մասը, կրծքից ներքև
  5. կնոջ արգանդը (գվռ.)
  6. որոճող կենդանիների որովայնի թաղանթը, քաղիրթ (թափան)
  7. ծին, ծնունդ ◆ Մյուս փորդ տղա լինի, կնիկ։ Սերո Խանզադյան (ժղ․)
  8. իրերի, անոթների ուռուցիկ միջին մասը, տակի և բերանի միջև ◆ Զամբյուղի, սափորի փոր: (փխբ․)
  9. սնունդ, ապրուստի միջոց (փխբ․)
  10. (խոհր․) կենդանու մարմնի մաս

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. որովայն (մարդու և կենդանիների մարմնի այն մասը, որի մեջ տեղավորված են ստամոքսը, լյարդը, փայծախը աղիները և այլ գործարաններ)
  2. տե´ս փորոտիք
  3. քաղիրթ (որոճող կենդանիների փորոտիքի պարկը, որովայնի թաղանթը)
  4. տե´ս արգանդ
  5. տե´ս ծնունդ
  6. տե´ս ուտելիք
  7. կումբ (որոշ ամանների ուռուցիկ մասը)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. փոր գցել - գիրանալ, հաստանալ, փորը մեծանալ
  2. փորը դատարկել - ծննդաբերել, երեխա ունենալ
  3. փոր է, հո հոր չէ - մարդը կառող է ուտել իր փորի տարողության չափով
  4. փոր պահել
    1. ախորժակ պահել ավելի լավ ուտելիքի համար
    2. այստեղ-այնտեղ ուտելով գլուխը պահել, ապրել
  5. փոր պտտեցնել - նույնն է` փոր պահել
  6. փոր տալ - պատի որևէ մասը խարխլելով ուռուցիկ կերպով դուրս ընկնել
  7. փոր ու փսոր - տե´ս փորուփսոր
  8. փոր ու փոշման - տե´ս քոռ ու փոշման
  9. փորը ածել
    1. անհագորեն, առանց կշռադատելու ուտել կամ խմել (առանց ուտելեղենների կամ խմիչքների միջև խտրություն դնելու)
    2. լափել
    3. վատնել, քոռուփուչ անել (վաստակը, փողը և այլն)
  10. փորը ավրվել - ստամոսքը խանգարվել
  11. փորը բերանին հասնել - փորը շատ մեծանալ, սաստիկ գիրանալ
  12. փորը գետնին (գետին) քսել
    1. ստորաքարշություն անել, մեկի առջև ստորաքարշորեն կծկվել
    2. թախանձագին խնդրել
  13. փորը գետնին, գետնով(ը) տալ - ծանրության չդիմանալով ճկվել, կքվել
  14. փորը գլխին չաքուն կոտրել - սաստիկ քաղց, ուտելու պահանջ զգալ
  15. փորը դատարկ
    1. քաղցած
    2. աղքատ, սնանկ
  16. փորը եփ գալ, եփել - անհամբերությունից զայրանալ, համբերությունն սպառվել
  17. փորը թափել
    1. փորոտիքը ահնել, դուրս թափել (ձկների, թռչունների և այլնի)
    2. դանակով, դաշյունով և այլնով հարվածելով փորը պատռել, ճեղքել
    3. սպանել
  18. փորը լիքը
    1. կուշտ կերած, լիովին հագեցած
    2. հղի
  19. փորը լիքը սատանա - շատ խորամանկ մարդ
  20. փորը լցնել
    1. ագահաբար ուտելով կշտանալ
    2. հղիացնել
    3. հղիանալ
  21. փորը խաբել - մի քիչ ուտելով քաղցը որոշ չափով մեղմացնել
  22. փորը ծակել
    1. անհանգստություն պատճառել, հանգիստ չտալ
    2. նախանձը շարժել
  23. փորը ծուխ լցնել, ծխով լցնել - հրազենով սպանել
  24. փորը կապ լինել - փորկապություն ունենալ
  25. փորը կատու ընկնել - նույնն է` փոխանը կատու ընկնել
  26. փորը կատու գցել, քցել - նույնն` փոխանը կատու գցել
  27. փորը կատու մտնել - նույնն` փորը կատու ընկնել
  28. փորը կղպել - կուշտ ուտել
  29. փորը կուշտ լինել
    1. քաղցած չլինել, կուշտ կերած լինել
    2. տնտեսապես ապահով լինել
  30. փորը կուշտ պահել
    1. իր մասին հոգ տանելով, երբեք քաղցած չմնալ
    2. մեկին լավ խնամել, մեկին քաղցած չթողնել
  31. փորը ճարպակալել
    1. խիստ գիրանալ
    2. նույնն` փորը յուղոտել
  32. փորը ճրագուակալել - տե´ս փորը յուղոտվել
  33. փորը մեջքին (մեջքից) կպչել
    1. սաստիկ նիհարել
    2. շատ քաղցած, անոթի լինել
  34. փորը մտնել - կուլ գնալ, կեր դառնալ
  35. փորը յուղոտվել (յուղոտել) - հարստանալ
  36. փորը չվերցնել - նախանձել
  37. փորը պատռվել (պատռել)
    1. չափազանց շատ կերած լինել
    2. նախանձից պայթել
  38. փորը պնդացնել
    1. ուտելով իրեն քաղցից ապահովել
    2. փորը կապել
  39. փորը սատանա մտնել - նույնն է` փորը օձ մտնել
  40. փորը տաքանալ - նյութական նեղ վիճակից դուրս գալ, նյութական պայմանները լավանալ
  41. փորտը տաքեցնել
    1. տաք կերակուր ուտել
    2. խմիչք խմել
  42. փորը տռզեցնել
    1. ագահաբար և շատ ուտել
    2. կերակրվել, ուտել (իբրև գործ, հոգս)
  43. փորը տրորվել
    1. փորը գալարվել, փորը խիստ ցավալ
    2. սաստիկ քաղց զգալ, սաստիկ քաղցից գալարվել
  44. փորը քաշել
    1. ուտել
    2. ուրիշի ունեցվածքը յուրացնել
  45. փորը քթին դեմ ընկնել - ծննդաբերոլու ժամանակը մոտ լինել
  46. փորը օձ մտնել - նենգությամբ, չարությամբ լցվել, չարությունից հանգիստ չգտնել
  47. փորի գերի - միայն փորի մասին մտածող, ամեն ինչ փորին ծառայեցնող
  48. փորի հետն ընկնել - ուտել-խմելով տարվել
  49. փորի ճիճուն հանդարտել, հանդարտեցնել - քաղցը մեղմացնել
  50. փորիցը այբի կտոր դուրս չգալ - անգրագետ, տգետ լինել
  51. փորումը այբի կտոր չլինել - անգրագետ, տգետ լինել
  52. փորումը սատանա լինել - չար մտադրություն, դիտավորություն ունենալ
  53. փորումը սիրտ չմնալ - սաստիկ վախենալ
  54. փորումը օձեր ունենալ - չար մտադրություն, դիտավորություն ունենալ
  55. փորը բռնած ծիծաղել - տե՛ս հռհռալ
  56. փորը գլխին չաքուչ կոտրել - տե՛ս քաղցել
  57. փորը լուծել - տե՛ս փորահարել
  58. փորը կղպել - տե՛ս ուտել, տռզել
  59. փորը հատիկ խաշել
    1. անհանգստանալ
    2. տանջվել
  60. փորը հողին բերել - տե՛ս ընդունել
  61. փորը չվերցնել - տե՛ս նախանձել
  62. փորի գերի - որկրամոլ
  63. փորի խաթրը շահել - տե՛ս ուտել
  64. փորի հետ խոսել - տե՛ս մտածել
  65. փորի ճիճու - տե՛ս երիզորդ
  66. փորի մեջ բան չի սատրվի - անգաղտնապահ, բացբերան
  67. փորի վրասողալ - տե՛ս ստորանալ
  68. փորի ցավ - տե՛ս ցանկություն
  69. փորում սիրտ չունենալ - տե՛ս վախենալ, սարսափել

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. փորելը
  2. այգեփոր
  3. փորվածք
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. փոր անել - փորել, բրել

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. թյունիկների ցեղին պատկանող ծովաձուկ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։