Հունվարի 10
թվական
<< | Հունվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
Հունվարի 10, տարվա տասներորդ օրն է։
Դեպքեր
- մ.թ.ա. 49՝ Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։
- 1863՝ Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։
- 1920 - սկսեց գործել Ազգերի լիգան
- 1967 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը
Ծնունդներ
- 1846 - Սերովբե Դերվիշյան, հայ լեզվաբան, հնդեվրոպաբան
- 1871 - Նիկողայոս Ադոնց, հայ պատմաբան, բանասեր
- 1928 - Անդրեյ Ամատունի, հայ ֆիզիկոս-տեսաբան
- 1935 - Զորի Բալայան, հայ արձակագիր, լրագրող, բժիշկ, մարզիկ-ճանապարհորդ
- 1948 - Միշա Մայսկի,հրեա թավջութակահար
- 1949 - Ռազմիկ Գրիգորյան (պատգամավոր),ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
- 1955 - Ֆրանկո Տանկրեդի,իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ, զբաղվել է նաև մարզչական կարիերայով
- 1957 - Հայկազ Նավասարդյան,Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն
Մահեր
- 976 թ.՝ Հովհաննես Չմշկիկ, հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (ծն. 925 թ.)։
- 1778 - Կարլ Լինեյ, շվեդ բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի դասակարգման համակարգի հիմնադիր։
- 1971 - Կոկո Շանել, Ֆրանսիական մոդայի գծագրիչ (ծ. 1883)
- 1977 - Աշիկ Մանուկյան, խորհրդային տնտեսագետ։