Հունվարի 10
թվական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հունվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
Հունվարի 10, տարվա տասներորդ օրն է։
Դեպքեր
- մ.թ.ա. 49՝ Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը: «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։
- 1863՝ Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։
- 1916 - Սկսվեց Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրեց թուրքական 3-րդ բանակը. III բանակ (Օսմանյան կայսրություն):
- 1920 - Սկսեց գործել Ազգերի լիգան
- 1967 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը
Ծնունդներ
- 1846 - Սերովբէ Տէրվիշեան, հայ լեզվաբան, հնդեվրոպաբան
- 1871 - Նիկողայոս Ադոնց, հայ պատմաբան, բանասեր
- 1902 - Վրույր Ղազարյան, հայ խորհրդային անասնաբույժ
- 1928 - Անդրեյ Ամատունի, հայ ֆիզիկոս-տեսաբան
- 1938 - Դոնալդ Կնուտ, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ
- 1945 - Սըր Ռոդ Սթյուարթ, բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ
- 1948 - Միշա Մայսկի, հրեա թավջութակահար
- 1949 - Ռազմիկ Գրիգորյան (պատգամավոր), ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
- 1955 - Խորեն Հովհաննիսյան, հայ հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ
- 1955 - Ֆրանկո Տանկրեդի, իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ, զբաղվել է նաև մարզչական կարիերայով
- 1957 - Հայկազ Նավասարդյան, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն
- 1958 - Հրանտ Թոխատյան, հայ ճանաչված դերասան, մշակութային գործիչ
Մահեր
- 976 - Հովհաննես Չմշկիկ, հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (ծ. 925 թ.)։
- 1778 - Կարլ Լինեյ, շվեդ բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի դասակարգման համակարգի հիմնադիր։
- 1951 - Սինքլեր Լյուիս, ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակ ստացած առաջին ամերիկացին (1930 թվական), (ծ. 1885)
- 1971 - Կոկո Շանել, ֆրանսիացի մոդելյոր, «Շանել» նորաձևության տան հիմնադիրը (ծ. 1883)
- 1977 - Աշիկ Մանուկյան, խորհրդային տնտեսագետ։
- 2016 - Դեյվիդ Բոուի, բրիտանացի ռոք երգիչ (ծ. 1947)
Տոներ
Պետական տոներ