Պսիիոֆիձիկա, հոգեֆիզիկա, հոգեբանության բնագավառ, ուսումնասիրում է ֆիզիկական գրգռիչների և համապատասխան զգայությունների միջև առաջացող հարաբերակցությունները, որոնք արտահայտվում են քանակական չափումներով (սենսորիմետրիա)։ Դրանք վերաբերում են հիմնականում գրգռիչի և զգայության ուժին, ինտենսիվությանը, տևողությանը և շեմքին (զգայության բացարձակ և տարբերակման շեմքեր)։ Ըստ դասական պսիիոֆիձիկաի (է․ Վեբեր, Դ․ Ֆեխներ) զգայության ինտենսիվությունը համեմատական է ֆիզիկական գրգռիչի ուժի լոգարիթմին (Տ- Klgl-j-C)։ Նրա հիմնական սխալն այն է, որ անտեսում է գրգռիչի և զգայության հարաբերակցության ֆիզիոլոգիական օրինաչափությունները (ազդակները)։ ժամանակակից պսիիոֆիձիկայում մշակվել են հոգեֆիզիկական այնպիսի սկզբունքներ, որոնք, հիմնվելով պսիխոֆիզիոչոգիայի, կենսաֆիզիկայի, ինչպես նաև մաթեմատիկական և վիճակագրական նորագույն մեթոդների վրա, հնարավորություն են ընձեռում օբյեկտիվորեն ուսումնասիրել զգայական ըմբռնումների և տարբեր բնույթի ու որակների միջև առաջացող հարաբերակցություն^ կոնկրետ իրադրություններում։ 20դարի 30-ական թվականներին օբյեկտիվ պսիիոֆիձիկաին զուգընթաց զարգանում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 406