1960-ական թվականներ , տասնամյակ, որն ընդգրկում է 1960-ից 1969 թվականները[1][2]։

Հայտնի է նաև, որպես մշակութային երևույթ «սուինգող վաթսունականներ» կամ պարզապես վաթսունականներ անունով։ Այս երևույթը հաճախ դիտարկվում նաև 1950-ականների վերջի և 1970-ականների սկզբի տարիներին;

1960-ականները արմատական, նոր, հրապուրիչ բացահայտումների տարիներ էին, որոնք շարունակել են զարգանալ հետագա 30 տարիների ընթացքում։ Աֆրիկայում 1960-ականները քաղաքական փոփխությունների շրջան էր՝ 32 գաղութ պետություններ անկախություն են ստացել։ 1960-ականները կառավարվող տիեզերագնացության ժամանակաշրջանի սկիզբն են համարվում։ Խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը առաջին մարդկության պատմության մեջ թռիչք կատարեց դեպի տիեզերք։ Ալեքսեյ Լեոնովը առաջինն է դուրս եկել բաց տիեզերք։ Ամերիկացի Նիլ Արմսթրոնգը առաջինն է ոտք դրել Լուսնին։ 1960-ական թվականները Խորհրդային միության ու նրա դաշնակիցների և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցներ միջև Սառը պատերազմի ծավալման տարիներնն էին։

Ծանոթագրություններ

  1. Ответ № 244413 // Справочное бюро «Грамоты.ру»
  2. Шестидесятый // Толковый словарь русского языка / Под ред. Д. Н. Ушакова. — М.: Государственное издательство иностранных и национальных словарей, 1940. — Т. 4.