Ալֆի Մոուսոն
Ալֆի Մոուսոն (անգլ.՝ Alfie Mawson, հունվարի 19, 1994[1][2], Hillingdon, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆուլհեմի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Մոուսոնը Սուոնսիի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Alfie Robert John Mawson | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Hillingdon, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 90 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆուլհեմ | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2009 | Ռեդինգ | ||
2010-2012 | Բրենտֆորդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2015 | Բրենտֆորդ | 0 | (0) |
2012-2013 | → Մեյդենհեդ Յունայթեդ | 6 | (0) |
2013 | → Մեյդենհեդ Յունայթեդ | 3 | (0) |
2013 | → Մեյդենհեդ Յունայթեդ | 3 | (0) |
2013-2014 | → Լուտոն Թաուն | 1 | (0) |
2014 | → Ուելինգ Յունայթեդ | 9 | (1) |
2014-2015 | → Ուիկոմ Ուոնդերերս | 45 | (6) |
2015-2016 | Բարնսլի | 49 | (8) |
2016-2018 | Սուոնսի Սիթի | 65 | (6) |
2018-ներկա | Ֆուլհեմ | 40 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-2017 | Անգլիա Մ21 | 6 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԲրենտֆորդ
խմբագրելՖուտբոլիստի կարիերան Մոուսոնը սկսել է Ռեդինգի ակադեմիայում։ 15 տարեկանում նա հեռացվեց ակումբից, ինչից հետո անհաջող փորձաշրջաններ անցկացրեց Բորնմուտում և Միլուոլում։ 2010 թվականի ամռանը Մոուսոնը 2 տարվա երիտասարդական պայմանագիր կնքեց Բրենտֆորդի հետ[4]։ 2012 թվականի ապրիլին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ նախատեսված 2 տարվա համար։ Հուլիսին Մոուսոնը Բրենտֆորդի առաջին թիմի կազմում մասնակցեց գերմանական Մոյզելվիցի դեմ ընկերական խաղին[5]։ 2012 թվականի դեկտեմբերի 13-ին անգլիացին 1 ամսվա վարձավճարով միացավ Անգլիայի 6-րդ դիվիզիոնում հանդես եկող Մեյդենհեդ Յունայթեդին[6]։ Նա Բրենտֆորդ վերադարձավ 2013 թվականի հունվարի 13-ին[7], սակայն փետրվարի 21-ին մինչև մրցաշրջանի ավարտը նորից տեղափոխվեց Մեյդենհեդ Յունայթեդ[4]։ 2012-13 մրցաշրջանում Մոուսոնը անցակցրեց 9 հանդիպում, իսկ Մեյդենհեդը խուսափեց ավելի ցածր դիվիզիոն դուրս մնալուց։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Բրենտֆորդի կազմում Մոուսոնը նշեց 2013 թվականի օգոստոսի 27-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Դերբի Կաունտիի դեմ խաղում[8][9]։ Հոկտեմբերի 4-ին նա վարձավճարով վերադարձավ Մեյդենհեդ Յունայթեդ մինչև հոկտեմբերի 29-ը[10], որը երկարաձգվեց մինչև 2014 թվականի հունվարի 4-ը[11]։ Մոուսոնը անցկացրեց 4 հանդիպում, իսկ վարձավճարը հետ կանչվեց նոյեմբերի 28-ին[12]։ Նոյեմբերի 28-ին անգլիացին մինչև 2014 թվականի հունվարի 4-ը վարձավճարով միացավ Լուտոն Թաունին[12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց դեկտեմբերի 7-ին՝ Օլֆրետոն Թաունի դեմ խաղում[14][15]։ Նա Բրենտֆորդ վերադարձավ 2014 թվականի հունվարի 10-ին[16]՝ միայն 1 հանդիպում անցկացնելուց հետո[17]։ Հունվարի 31-ին Մոուսոնը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Ուելինգ Յունայթեդ[18]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 22-ին՝ Տամուորտի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 25-ին՝ Գեյթսհեդի դեմ խաղում[20][21]։ Ուելինգ Յունայթեդի կազմում Մոուսոնը անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[17][22]։
2014 թվականի հունիսի 5-ին Մոուսոնը 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Բրենտֆորդի հետ[23]։ Օգոստոսի 9-ին նա 1 ամսվա վարձավճարով միացավ Ուիկոմ Ուոնդերերսին[24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Նյուպորտ Կաունտիի դեմ խաղում[25][26]։ 6 հանդիպում անցկացնելուց հետո Մոուսոնի վարձավճարը երկարաձգվեց մինչև 2015 թվականի հունվարի 1-ը[27]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի նոյեմբերի 29-ին՝ Հարտլփուլ Յունայթեդի դեմ խաղում[28][29]՝ ներառվելով Ֆուտբոլային Լիգայի այս շաբաթվա խորհրդանշական հավաքականում[30]։ 2015 թվականի հունվարի 3-ին Մոուսոնի վարձավճարը երկարաձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը[31]։ Ապրիլի 11-ին անգլիացին գոլ խփեց Չելտենհեմ Թաունի դեմ խաղում[32][33]՝ երկրորդ անգամ ընդգրկվելով Ֆուտբոլային Լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում[34]։ Մայիսի 2-ին նա գոլի հեղինակ դարձավ Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղի 97-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[35][36]։ 2014-15 մրցաշրջանում Մոուսոնը անցկացրեց 50 հանդիպում[37]՝ դառնալով 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Ուիկոմ Ուոնդերերսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[38][39] և Լիգա Երկուի տարվա երրորդ լավագույն ֆուտբոլիստ[40]։
Բարնսլի
խմբագրել2015 թվականի հունիսի 30-ին Մոուսոնը 3 տարվա պայմանագիր կնքեց Բարնսլիի հետ[41]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ Չեստերֆիլդի դեմ խաղում՝ այս խաղում խաղադաշտ դուրս գալով Բարնսլիի ավագի թևկապով[42]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Միլուոլի դեմ խաղում[43][44]։ Նոյեմբերի 3-ին՝ Կովենտրի Սիթիի դեմ խաղում Մոուսոնը դարձավ գոլի հեղինակ, սակայն Բարնսլին պարտվեց 4-3 հաշվով[45]։ 2016 թվականի փետրվարի 27-ին նա գոլ խփեց Կրու Ալեքսանդրայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[46]։ 2015-16 մրցաշրջանում Մոուսոնը անցկացրեց 58 հանդիպում բոլոր մրցաշարերում[47]՝ դառնալով 7 գոլի հեղինակ և օգնելով Բարնսլիին տեղափոխվել Չեմպիոնշիպ[48] ու հաղթել Ֆուտբոլային Լիգայի մրցանակը[49]։
Սուոնսի Սիթի
խմբագրել2016 թվականի օգոստոսի 30-ին Մոուսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Սուոնսի Սիթիի հետ[50][51]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 22-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[52][53]՝ այս խաղում ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[54]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունվարի 3-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[55][56]։ 2017 թվականի մարտի 11-ին նա գոլի հեղինակ դարձավ Հալ Սիթիի դեմ խաղում, սակայն Սուոնսին պարտվեց 2-1 հաշվով[57]։ 2018 թվականի հունվարի 22-ին անգլիացին խփեց Լիվերպուլի դեմ հանդիպման միակ գնդակը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[58][59]։ Սուոնսի Սիթիի կազմում Մոուսոնը անցկացրեց 71 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, սակայն 2017-18 մրցաշրջանում Սուոնսին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[60]՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։
Ֆուլհեմ
խմբագրել2018 թվականի օգոստոսի 2-ին Մոուսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Ֆուլհեմի հետ[61][62]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն ֆունտ ստերլինգ[63][64]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Էքսետեր Սիթիի դեմ խաղում[65]։ Պրեմիեր Լիգայում Ֆուլհեմի կազմում անգլիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 1-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[66]։ 2018-19 մրցաշրջանում Մոուսոնը անցկացրեց 16 հանդիպում[67], իսկ Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[68][69][70]։
Միջազգային կարիերա
խմբագրելԻր դեբյուտը Անգլիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Մոուսոնը նշեց 2016 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[71]։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[72][73]։ Այստեղ նա անցկացրեց 4 հանդիպում[74]՝ գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Սլովակիայի դեմ խաղում[75][76], սակայն Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[77][78]։
Անգլիայի ազգային հավաքական Մոուսոնը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտի 15-ին՝ Նիդերլանդների և Իտալիայի դեմ ընկերական խաղերի համար[79][80], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[81][82]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[83]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրենտֆորդ | 2013–14 | Լիգա Մեկ | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | 1 | 0 | |
Մեյդենհեդ (վարձավճար) | 2012–13 | Կոնֆերենս Հարավ | 9 | 0 | — | 0 | 0 | 9 | 0 | |||
2013–14 | 3 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||||||
Ընդհանուր | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 13 | 0 | ||
Լուտոն Թաուն (վարձավճար) | 2013–14 | Կոնֆերենս Պրեմիեր | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
Ուելինգ Յունայթեդ (վարձավճար) | 2013–14 | 9 | 1 | 9 | 1 | |||||||
Ուիկոմ Ուոնդերերս (վարձավճար) | 2014–15 | Լիգա Երկու | 45 | 6 | 0 | 0 | — | 5 | 1 | 50 | 7 | |
Բարնսլի | 2015–16 | Լիգա Մեկ | 45 | 6 | 1 | 0 | 12 | 1 | 58 | 7 | ||
2016–17 | Չեմպիոնշիպ | 4 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 5 | 2 | |||
Ընդհանուր | 49 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 13 | 1 | 63 | 9 | ||
Սուոնսի Սիթի | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 27 | 4 | 0 | 0 | — | 0 | 0 | 27 | 4 | |
2017–18 | 38 | 2 | 3 | 0 | 3 | 1 | 44 | 3 | ||||
Ընդհանուր | 65 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 71 | 7 | ||
Ֆուլհեմ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 15 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | 16 | 0 | |
2019–20 | Չեմպիոնշիպ | 25 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 0 | |||
Ընդհանուր | 40 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 41 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 221 | 21 | 4 | 0 | 0 | 0 | 24 | 3 | 249 | 24 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԲարնսլի
- Լիգա Մեկ փլեյ օֆֆ․ 2015–16[48]
- Ֆուտբոլային Լիգայի մրցանակ 2015–16[49]
Անհատական
խմբագրել- Ուիկոմ Ուոնդերերսի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2014–15[38]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «England - A. Mawson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 4,0 4,1 «Mawson Returns to Maidenhead». 2013 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ZFC MEUSELWITZ 1 BRENTFORD 1» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «MAWSON JOINS MAIDENHEAD ON LOAN - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Mawson returns to Brentford after Maidenhead United loan spell | Maidenhead United FC | All the latest football news and results». 2016 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Derby County - Brentford FC, Aug 27, 2013 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Derby 5-0 Brentford». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «MAWSON RETURNS TO MAIDENHEAD - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «MAWSON TO STAY AT MAIDENHEAD - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 12,0 12,1 «MAWSON MOVES TO LUTON ON LOAN» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «HATTERS LOAN DEFENSIVE TRIO» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfreton Town - Luton Town, Dec 7, 2013 - National League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfreton Town 0-5 Luton Town». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ALFIE MAWSON'S LUTON LOAN ENDS - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 17,0 17,1 «Alfie Mawson | Football Stats | Fulham | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ALFIE MAWSON JOINS WELLING UNITED - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Tamworth FC - Welling United, Feb 22, 2014 - National League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Welling United - Gateshead FC, Feb 25, 2014 - National League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Welling United 2-0 Gateshead». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ACADEMY PLAYERS RETURN AFTER LOANS END - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ALFIE MAWSON SIGNS NEW CONTRACT - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ALFIE MAWSON JOINS WYCOMBE ON LOAN - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Newport County - Wycombe Wanderers, Aug 9, 2014 - League Two - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Newport County 0-2 Wycombe Wanderers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ALFIE MAWSON EXTENDS WYCOME LOAN - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Hartlepool United - Wycombe Wanderers, Nov 29, 2014 - League Two - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Hartlepool United 1-3 Wycombe Wanderers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Sky Bet Football League Team of the Week» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfie Mawson to stay for the season - News - Wycombe Wanderers» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Wycombe Wanderers - Cheltenham Town, Apr 11, 2015 - League Two - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Wycombe Wanderers 2-1 Cheltenham Town». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Sky Bet Football League Team of the Week» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Northampton Town - Wycombe Wanderers, May 2, 2015 - League Two - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Northampton Town 2-3 Wycombe Wanderers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfie Mawson | Football Stats | Fulham | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 38,0 38,1 «Mawson cleans up at Wanderers' end of season awards night». Bucks Free Press (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Wycombe supporters' award for Alfie Mawson - News - Brentford FC» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Patrick Bamford named Sky Bet Championship Player of the Year». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfie Mawson: Barnsley sign former Brentford defender». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Chesterfield FC - Barnsley FC, Aug 8, 2015 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Millwall FC - Barnsley FC, Aug 18, 2015 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Millwall 2-3 Barnsley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Coventry City - Barnsley FC, Nov 3, 2015 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Crewe Alexandra - Barnsley FC, Feb 27, 2016 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfie Mawson | Football Stats | Fulham | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 48,0 48,1 «Barnsley 3-1 Millwall». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 49,0 49,1 «Johnstone's Paint Trophy final: Barnsley 3-2 Oxford United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfie Mawson: Swansea City sign Barnsley defender». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Swansea sign Barnsley defender Mawson» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Swansea City - Watford FC, Oct 22, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Swansea City 0-0 Watford». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Mawson Wins Man of the Match on Debut vs Watford | Vital Swansea City». Vital Swansea City (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Crystal Palace - Swansea City, Jan 3, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Crystal Palace 1-2 Swansea City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Hull City - Swansea City, Mar 11, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Swansea City - Liverpool FC, Jan 22, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Swansea City 1-0 Liverpool». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Swansea City 1-2 Stoke City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Mawson Signs | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Association, Press (2018 թ․ օգոստոսի 2). «Fulham sign Alfie Mawson from Swansea on four-year contract». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfie Mawson: Fulham sign defender from Swansea City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Mawson signs for Fulham in £20m switch». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Fulham FC - Exeter City, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Brighton & Hove Albion - Fulham FC, Sep 1, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Alfie Mawson | Football Stats | Fulham | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Premier League news: Fulham relegated from Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham relegated from Premier League after resounding defeat at Watford». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham relegated from Premier League after Watford thrashing». Metro (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «France U21 - England U21, Nov 14, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Association, The Football. «U21s' Euro squad selected». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Stead, Matthew (2017 թ․ հունիսի 5). «England name 23-man squad for Euro U21 Championship - Football365». Football365 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - England – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Slovakia U21 - England U21, Jun 19, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Slovakia-England – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «England U21 - Germany U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - England-Germany – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «England call-ups for uncapped quartet as Jack Wilshere earns recall». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Association, The Football. «Three Lions squad named». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Netherlands - England, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «England - Italy, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alfie Mawson». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մոուսոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Մոուսոնը transfermarkt-ում
- Մոուսոնը soccerbase.com-ում
- Մոուսոնը WhoScored.com կայքում
- Մոուսոնը Ֆուլհեմի պաշտոնական կայքում
- Մոուսոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆի Մոուսոն» հոդվածին։ |