Անդրեյ Պլավկա
Անդրեյ Պլավկա (չեխ․՝ Andrej Plávka, նոյեմբերի 18, 1907[1], Լիպտովսկա Սիելնիցա, Լիպտովսկի Միկուլաշ, Ժիլինայի շրջան - հուլիսի 11, 1982[1], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ բանաստեղծ։
Անդրեյ Պլավկա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1907[1] |
Ծննդավայր | Լիպտովսկա Սիելնիցա, Լիպտովսկի Միկուլաշ, Ժիլինայի շրջան |
Վախճանվել է | հուլիսի 11, 1982[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Գերեզման | Slávičie údolie cemetery |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն և Չեխոսլովակիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱնդրեյ Պլավկան ծնվել է 1907 թվականին Լիպտովսկա Սիելնիցայում, կաշեգործի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1931-1945 թվականներին եղել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» անդամ։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՊլավկայի առաջին բանաստեղծական ժողովածուներն են «Գիշերներից և առավոտներից» (1928) և «Ճանապարհի քամին» (1940)։ «Լիպտովի երեք ճյուղ» (1942) ժողովածուում փառաբանում է աշխատավոր գյուղացուն, ժողովրդի հոգու տոկունությունը։ 1944 թվականին Սլովակյան ժողովրդական ապստամբության մասնակից Պլավկան գովերգում է ապստամբների հերոսականությունը «Կրակը լեռներում» (1947) ժողովածուի և «Երեք հոսանք» (1954) պոեմի մեջ՝ գրված ժողովրդական հերոսական էպոսի ավանդույթներով։ «Դալար ճյուղ» (1950) պոեմում բանաստեղծը ի պաշտպանություն խաղաղության իր ձայնն է բարձրացրել ընդդեմ պատերազմի նոր հրձիգների։ Պլավկայի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում բնանկարային լիրիկան։ Նրա վերջին տարիների ստեղծագործությունները ընդգրկվել են «Իմ հայրենիքը» (1953), «Կյանքի փառքը» (1955), «Լիպտովյան սրինգ» (1957), «Լեռնային սոճուտ» (1958), «Խոստովանություն» (1960), «Արմավենի և մայրի» (1961) ժողովածուներում։ Պլավկայի արձակ ստեղծագործություններից են «Պավելի կոչը» (1941) վեպը, «Պետր Հյուգանի վերադարձը» (1949) և «Յոթնյակը» (1952) պատմվածքների ժողովածուները, Խորհրդային միություն կատարած ճանապարհորդության մասին գրված «Երջանիկ մարդկանց երկրում» (1952) և «Ռումինական գարուն» (1954) գրքերը[2]։