Ասուանի ջրամբար, խոշորագույն հիդրոտեխնիկական համալիրներից մեկը։ Գտնվում է Նեղոս գետի վրա՝ Ասուան քաղաքի մոտ, Եգիպտոս։

Ջրամբարի տեղադրությունը։
Ասունի ջրամբարի պատկերը տիեզերքից։

Երկու ամբար՝ Ասունի Վերին և Ասունի ստորին ամբարները արգելակում են այդտեղ գետը։

Առանց ջրամբարի Նեղոսը ամեն ամառ վարարում է՝ մեծ վնաս պատճառելով գյուղատնտեսությանը։ Ջրամբարի նպատակն է դադարեցնել գետի վարարումն ու ապահովել պետությունը էլեկտրականությամբ։ Ջրամբարի կառուցումը սկսվել է 1960 թ-ին և ավարտվել՝ 1970 թ-ին։

Փոխում է Նեղոս գետի ջրերի ուղղությունը դեպի Նասեր լիճ, որն ամենամեծ արհեստական լիճն է աշխարհում։ Պատվարը կառուցվել է ողջ երկրին հիդրոէներգիա մատակարարելու, Նեղոսի հեղեղումները վերահսկելու և գյուղատնտեսական աշխատանքների համար ջուր մատակարարելու նպատակներով։ Պատվարը շարունակում է 1902 թվականին կառուցված և հետագայում երկու անգամ բարձրացված Ասուրական ցածր պատվարի գործառույթը։

Պատմություն

խմբագրել

Ասուանի բարձր պատվարի շինարարությունը սկսվել է 1960 թվականին՝ նախագահ Ղամալ Աբդել Նասարի (1918-1970 թթ) կառավարության ժամանակ, և ավարտվել է 10 տարի հետո՝ արժենալով 1 մլրդ ԱՄՆ դոլար։

Հսկայական Նասեր լիճը, որն իր անունը ստացել է ի պատիվ նախագահի, ունի մոտավորապես 500 կմ երկարություն, ավելի քան 20 կմ լայնություն և մոտավորապես 100 մ խորություն։ Ուղղությունը փոխած լիճը սկսեց ջուր վերցնել 1964 թվականին, անհրաժեշտություն առաջացավ նաև տեղահանել մոտավորապես 120000 մարդ և տեղափոխել բազմաթիվ հուշարձաններ (ներառյալ Աբու Սիմբել քարե տաճարները)։

Առանձնահատկություն

խմբագրել

Բուն պատվարը ունի 121 մ բարձրություն և գրեթե 3,8 կմ երկարություն (որը համարժեք է իրար վրա դրված 12 Էյֆելյան աշտարակների)։ Նրա գեներատորների միջոցով մեկ վայրկյանում կարող է հոսել ավելի քան 11000 մետր խորոնարդ ջուր։ 15 մետր լայնություն ունեցող վեց թունելները ջուրն ուղղում են դեպի առաջին պատվար, իսկ 180 ջրային դարպասները և 12 գեներատորները կարող են արտադրել ավելի քան 2 100000 կիլովատ էլեկտրաէներգիա։


Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասուանի ջրամբար» հոդվածին։