Բիասկա
Բիասկա (իտալերեն՝ Biasca ), քաղաք Շվեյցարիայի Տիչինո իտալախոս կանտոնում, Շվեյցարական ռիվիերայում՝ Ժնևի լճի ափին։ Զբաղեցնում է շուրջ 59 քառակուսի կիլոմետր տարածք։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ բնակիչների թվաքանակը եղել է 6.115: Նրանց 35.6%-ը օտարերկրացիներ էին[2]; 1997–ից 2007 թվականներն ընկած մեկ տասնամյակի ընթացքւմ բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխությունը կազմել է -1.2%[3]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բիասկա | |||
իտալ.՝ Biasca | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Riviera Subdistrict? | ||
Մակերես | 59 կմ² | ||
ԲԾՄ | 301 մետր, 305 մետր | ||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||
Բնակչություն | ▼6115 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 091 | ||
Փոստային դասիչ | 6710 | ||
Ավտոմոբիլային կոդ | TI | ||
Պաշտոնական կայք | biasca.ch(իտալ.) | ||
| |||
Ժողովրդագրություն
խմբագրելՔաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][5]
Պատմություն
խմբագրելՊատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգան հիշատակվել է 830 թվականին՝ որպես Aviasca (Պֆեֆերս վանքի աբբայության Liber viventium-ում)։ 1119 թվականի մի փաստաթղթում էլ նշվել է Abiasca անվանաձևով[4]։ Պատմիչների վկայությամբ՝ եղել է բավականին հարուստ, ճոխ բնակավայր, որը երկու անգամ՝ 1514 և 1745 թվականներին գրեթե ամբողջությամբ ավերվել է ջրհեղեղից[6]։
Պատմամշակութային հուշարձանները
խմբագրելՄիջնադարյան զինանոցն ու Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին ընդգրկված են Շվեյցարիայի պատմամշակութային ժառանգության ցանկում։ Ինքը՝ Բիասկա քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև նրան միացված Պոնտիրոնե գյուղը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[7]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին
-
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարներից
-
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարներից, 15-րդ դար
-
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարներից, 15-րդ դար
-
Գոթարդի երրորդ թունելի՝ Բիասկային մերձակա մուտքը
Անվանի անձինք
խմբագրել- Աուրելիո Գալֆետի (ծնվ. 1936 թ., Բիասկայում) - ճարտարապետ
- Իգնացիո Կասիս (ծնվ. 1961) - բժիշկ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ[8]
- Ջուզեպե Միկոլիս (ծնվ. 1976) - ֆուտբոլիստ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Արխիվացված 28 Հունիս 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Swiss Federal Statistical Office Արխիվացված 5 Հունվար 2016 Wayback Machine accessed 7 February 2011
- ↑ 4,0 4,1 Biasca in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված 30 Սեպտեմբեր 2014 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
- ↑ Dezobry et Bachelet, Dictionnaire de biographie, t.1, Ch.Delagrave, 1876, p.295
- ↑ «Kantonsliste A-Objekte:Ticino» (PDF). KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ignazio Cassis». parlament.ch. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջը
- Բիասկայի և Ռիվիերայի զբոսաշրջային կայքէջը (իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիասկա» հոդվածին։ |