Գազ Շուշիի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Գազ Շուշիի
Լատիներեն անվանում
Astragalus schuschaensis


Գազ Շուշիի (լատին․՝ Astragalus schuschaensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

3-12 սմ բարձրությամբ բազմամյա ճիմ առաջացնող, անցողուն բույս է՝ երկծայր մազիկներով ծածկված։ Ծաղկակիրները բազմաթիվ են, բարակ, գետնատարած։ Ծաղկաբույլը խիտ է։ Ծաղկակիցները նշտարաձև են, ձգված-սրացած, համարյա բաժակին հավասար։ Դրոշը դեղին է, 21-24 մմ երկարությամբ, նավակը՝ մանուշակագույն։ Ունդերը ձվաձև են և կողքերից սեղմված, համարյա բաժակին հավասար[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում է Սևանի ֆլորիստիկական շրջանում (Սոթք գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության Շուշի քաղաքի շրջակայքում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2100-2200 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում է հուլիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանական գոտում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.