Jump to content

«Օլեգ Պրոտոպոպով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 162. Տող 162.
[[Կատեգորիա:ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ]]
[[Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ]]

17:18, 5 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Օլեգ Պրոտոպոպով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ ԽՍՀՄ,  Շվեյցարիա և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 16, 1932(1932-07-16)[1]
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 31, 2023(2023-10-31)[2][3] (91 տարեկան)
Մահվան վայր՝Ինտերլակեն, Oberland administrative region, Բեռն, Շվեյցարիա
175 սանտիմետր[4]
Քաշ՝71 կիլոգրամ[4]

Օլեգ Պրոտոպոպով (ռուս.՝ Оле́г Алексе́евич Протопо́пов, հուլիսի 16, 1932(1932-07-16)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2023(2023-10-31)[2][3], Ինտերլակեն, Oberland administrative region, Բեռն, Շվեյցարիա), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962 թվական զուգասահքում, զրկվել է 1979 թվականին): Կրկնակի օլիմպիական չեմպիոն: Հանդես է եկել Լյուդմիլա Բելոուսովայի հետ: Օլեգ Պրոտոպոպովը և Լյուդմիլա Բելոուսովան հորինել ու առաջին անգամ կատարել են բազմաթիվ տարրեր, որոնք հետագայում մտել են աշխարհի գեղասահորդների մրցույթների պարտադիր ծրագիր:

Կենսագրություն

Օլեգ Պրոպոպոպովը մեծացել է Լենինգրադում, վերապրել շրջափակումը: Պրոտոպոպովի հուշերի համաձայն՝ առաջին չմուշկը նրան նվիրել էր խորթ հայրը՝ բանաստեղծ Դմիտրի Ցենզորը, նա «փրկեց մեր կյանքը` հանելով ինձ ու մայրիկիս շրջափակման մեջ գտնվող Լենինգրադից, երբ մենք արդեն մահվան եզրին էինք»[5]:

Օլեգը գեղասահքով սկսել է զբաղվել շատ ուշ՝ 15 տարեկանից (1947 թվական)՝ Նինա Վասիլիևնա Լեպնինսկայայի ղեկավարությամբ: 1951 թվականին պատրաստվում էր մասնակցել համամիութենական մրցույթներին, սակայն կանչեցին ծառայության Բալթյան նավատորմ: Հանդես է եկել Մարգարիտա Բոգոյավլեսկայայի հետ, ում հետ էլ 1953 թվականի ԽՍՀՄ առաջնությունում գրավեց բրոնզե մեդալ: 1954 թվականին սկսեց հանդես գալ Լյուդմիլա Բելոուսովայի հետ, ում նա հանդիպել էր Մոսկվայում կայացած սեմինարի ժամանակ: Նրանք որոշեցին հանդես գալ միասին, փորձեցին կատարել որոշ տարրեր: Սպորտսմենները կարծում էին, որ իրենք համապասխանում են միմյանց: Պրոտոպոպովը այդ ժամանակ ծառայում էր Լենինգրադի Բալթյան նավատորմում, իսկ Բելոուսովան սովորում էր Մոսկվայի Ռուսական տրանսպորտի համալսարանում: Բելոուսովան տեղափոխվում է Պետերբուրգի պետական տրանսպորտի համալսարան[6], տեղափոխվում է Լենինգրադ, և 1954 թվականի դեկտեմբերին մարզիկները սկսում են միասին մարզվել Իգոր Մոսկվինի ղեկավարությամբ, որոշ ժամանակ՝ Պ. Պ. Օռլովի: Ժամանակ առ ժամանակ նրանք աշխատում էին միասին, պատրաստում իրենց ծրագրերը:

1957 թվականին Բելոուսովը ու Պրոպոպոպովը ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիրներ և սպորտի վարպետներ էին: 1957 թվականի դեկտեմբերին գեղասահորդներն ամուսնացան[6]: Նրանց դեբյուտը միջազգային ասպարեզում 1958 թվականին էր: Մարզիկների տեխնիկական զինանոցը հարուստ չէր, դրան ավելացրած նաև անփորձությունը, այդ պատճառով էլ նրանց ելույթը 1958 թվականի Եվրոպայի առաջնությանը հաջող չէր. թուլ տվեցին սխալներ՝ կատարելով ոչ դժվար էլեմենտներ: 1959 թվականի Եվրոպայի առաջնությունում անկում ունեցան, դատավորների գնահատականները միջին էին՝ 5.0-5.1: 1960 թվականին ԱՄՆ-ում անցկացվող իրենց առաջին օլիմպիական խաղերում զույգի գնահատականները չափազանց անհամապատասխան էին՝ 4.6/4.5 կանադական դատավորից մինչև 5.2 / 5.2 ավստրիական և շվեյցարական դատավորները:

1960-ական թվականներին զույգը զգալիորեն աճեց թե՛ տեխնիկապես, թե՛ գեղարվեստորեն: Առաջին անգամ նրանք կատարեցին տոդեսը դեպի առաջ, այսպես կոչված «տիեզերական պարույրը»: Առաջին հաջողությունը 1962 թվականին էր. գեղասահորդները վերջապես առաջին անգամ հաղթեցին ԽՍՀՄ առաջնությունում (ութերորդ փորձից) և զբաղեցրին 2-րդ տեղը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, որտեղ զույգը զիջեց Օ. և Մ. Ջելինեկ կանադական զույգին դատավորական մեկ ձայնով և միայն մեկ տասնորդական միավորով: 1963 թվականին զույգը իր ցուցադրական ելույթը բեմադրեց ջազի երաժշտության ներքո և ստացավ միջին գնահատականներ՝ արդեն 5.7-5.8: 1964 թվականի Եվրոպայի առաջնությանը պարտադիր ծրագրում զույգը ստացավ ավելի բարձր գնահատականներ, քան Մ. Կիլիուս/Խ.-Յ. Բոյմլեր զույգը (Գերմանիա), բայց շատ տեղերում զիջեցին նրանց. ցուցադրական ծրագրում Գերմանիան ներկայացնող զույգը անցավ նրանց և հաղթեց: 1964 թվականի օլիմպիադայում անսպասելիորեն մեկ դատավորի ձայնի առավելությամբ հաղթեցին Կիլիուսին և Բոյմլերին՝ բարձր մակարդակի հետևողականության, սինխրոմի, ներդաշնակ սահքի շնորհիվ. կատարվեցին գեղեցիկ պտույտներ, քայլերի կոմբինացիա և ակսել մեկուկես պտույտով, կրկնակի սալխ, մի քանի պահումներ, այդ թվում` լասսո երկու պտույտով: Գրեթե բոլոր դատավորները գնահատեցին 5.8-5.9:

Ավելի հաջող նրանց ծրագրերը դարձան 1965-1968 թվականներին, որտեղ ցուցադրվում էր սիրահարների կերպարը: Գրեթե բոլոր շարժումներում կար բացարձակ սինխրոնիզմ, զարմանալի գեղեցկություն և հարթ գծեր: Բելոուսովա-Պրոտոպոպով զույգը աշխարհի զուգասահքը ուղղորդեց դեպի ծրագրերի գեղարվեստական ճանապարհ: 1966 թվականին նրանց ուժեղ մրցակից է համարվում Տատյանա Ժուկ-Ալեքսանդր Գորելիկ զույգը, որը աշխարհի առաջնությունում պարտվեց միայն մեկ դատավորի ձայնով: Իրենց երրորդ օլիմպիական խաղերում (1968) զույգը հաղթեց երկու ծրագրերում էլ: Լրագրողների գնահատմամբ հաղթական էր ցուցադրական կատարումը՝ բեմադրված Ռախմանինովի և Բեթհովենի երաժշտության ներքո: Մաքուր էին կատարվել կրկնակի ռիտտբերգերի կոմբինացիա-քայլեր-մեկուկես պտույտով ակսել-ը, կրկնակի սալխը, 7 տարբեր պահումները, այդ թվում՝ լասսոն և լասսո-ակսելը, ինչպես նաև երկայնքով ձգվող հսկայական սպիրալը՝ մոտ 15 վայրկյան տևողությամբ: Միայն առաջին մեկնարկային ելույթը թույլ չտվեց դատավորներին գնահատել ամենաբարձր՝ 6.0 միավորը, այդ թվում՝ վեց դատավորները գնահատեցին 5.9 / 5.9, երկուսը՝ 5.8 / 5.9, իսկ ԳԴՀ-ն ներկայացնող դատավորը՝ 5.8 / 5.8, ինչը ուղեկցվեց հանդիսատեսի սուլոցներովи[7]: 1968 թվականի աշխարհի առաջնությունում գրեթե բոլոր դատավորները գնահատեցին 5,8 / 5,9 միավոր, իսկ ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի դատավորները` 5,7 / 6.0:

Գերմանիա, 1968 թվական

Ժամանակի ընթացքում զույգը, զգալիորեն բարդացնելով ծրագիրը, սկսեց պարտվել ավելի երիտասարդ խորհրդային զույգերի: 1969 թվականի աշխարհի առաջնությունում մարզիկները մի քանի սխալ թույլ տվեցին և զբաղեցրին երրորդ տեղը: 1970 թվականի ԽՍՀՄ առաջնությանը առաջինն էին պարտադիր ծրագրից հետո, սակայն երկու ծրագրի գնահատականների գումարից հետո միայն չորրորդն էին և չհայտնվեցին երկրի ազգային հավաքականում (այնուհետև հայտարարեցին դատավորների համաձայնության մասին[8]): 1971 թվականի ԽՍՀՄ առաջնությունում զույգը միայն վեցերորդն էր, իսկ 1972 թվականի ապրիլին՝ երրորդը, բայց ամենաուժեղ զույգերի բացակայության դեպքում, որից հետո մարզիկները դուրս եկան սիրողական մարզաձևից:

Լյուդմիլա Բելոուսովայի հետ, 1966 թվական
Լյուդմիլա Բելոսուսովա և Օլեգ Պրոտոպոպով, 1963 թվական

Մեծ սպորտից դուրս գալուց հետո մարզիկները չդադարեցին գեղասահքով զբաղվել. նրանք աշխատեցին Լենինգրադի սառույցի վրա բալետում: 1979 թվականի սեպտեմբերի 24-ին Բելոուսովան և Պրոտոպոպովը, Լենինգրադի սառույցի վրա բալետի հետ լինելով հյուրախաղերի Շվեյցարիայում, քաղաքական ապաստան խնդրեցին և հրաժարվեցին վերադառնալ ԽՍՀՄ[9]: Մարզիկներին զրկեցին սպորտի վաստակավոր վարպետների կոչումից, նրանց անունները հանվեցին բոլոր խորհրդային տեղեկատու այն գրքերից, որոնք տեղեկություն էին տալիս ԽՍՀՄ օլիմպիական ձեռքբերումների մասին, իսկ մարզիկներին էլ բացեիբաց հայտարարեցին դավաճաններ: Բելոուսովան և Պրոտոպոպովը իրենց այդ քայլն արդարացրին նրանով, որ իրենց հայրենի երկրում զույգին հնարավորություն չեն տվել զարգանալ, իսկ իրենք չեն ցանկանում հեռանալ սպորտից և հավատում էին, որ իրենց տաղանդը արտասահմանում ավելի շատ կգնահատվի: Ապրում էին Գրինդելվալդում: 1995 թվականին նրանք ստացան Շվեյցարիայի քաղաքացիություն, որից հետո էլ կարողացան մասնակցել Սոֆիայում (1995) Եվրոպայի առաջնության բացմանը:

2003 թվականի փետրվարի 25-ին առաջին անգամ, ավելի քան 20 տարի անց, Բելոուսովան և Պրոտոպոպովը Վյաչեսլավ Ֆետիսովի հրավերով եկան Ռուսաստան: 2005 թվականի նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգի Գեղասահքի ֆեդերացիայի հրավերով նրանք այցելեցին Ռուսաստան: Ներկա գտնվեցին Սոչիում կայացած 2014 թվականի Օլիմպիական խաղերին, բազմիցս հարցազրույցներ տվեցին:

2015 թվականի սեպտեմբերին 79-ամյա Լյուդմիլա Բելոուսովան և 83-ամյա Օլեգ Պրոտոպոպովը ելույթ ունեցան սառույցի վրա ԱՄՆ-ում կայացած «Երեկոն Չեմպիոնների հետ»-ում[10]:

Բացասաբար է գնահատում դատելու նոր համակարգը՝ նշելով, որ այն չի տալիս ստեղծագործագործելու հնարավորություն[11]:

Պարգևներ

  • 2 «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան (30.03.1965; 1968)
  • Միջազգային չմշկասահորդների խորհրդի Ժակ Ֆավարի մրցանակ

Սպորտային ձեռքբերումներ

Մրցումներ/ մրցաշրջան 1952-53 1953-54 1954-55 1955-56 1956-57 1957-58 1958-59 1959-60 1960-61 1961-62 1962-63 1963-64 1964-65 1965-66 1966-67 1967-68 1968-69 1969-70 1970-71 1971-72
Ձմեռային օլիմպիական խաղեր 9 1 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13 8 2 2 2 1 1 1 1 3
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 10 7 4 2 2 2 1 1 1 1 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 3 3 4 2 2 2 ? 2 1 1 1 - 1 1 1 2 4 6 3

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 https://www.nytimes.com/2023/11/08/sports/olympics/oleg-protopopov-dead.html
  3. 3,0 3,1 3,2 https://www.olympedia.org/athletes/96611
  4. 4,0 4,1 Olympedia — 2006.
  5. Финкельштейн К. И. Неизвестные фотографии Н. Гумилёва и других поэтов Серебряного века
  6. 6,0 6,1 Елена Скороходова (04 декабря 2007 года). «Олег, Людмила и «ФиС»». «Весь спорт». Վերցված է 2013-10-04-ին.
  7. https://www.youtube.com/watch?v=LrL54VzA1T4
  8. Скандалы советской эпохи. Раззаков Фёдор. КАК ЗАДВИГАЛИ «СТАРИКОВ» (Людмила Белоусова/Олег Протопопов)М.: Издательство Эксмо, 2008, стр. 251.
  9. http://www.spb.aif.ru/sport/other/figuristy-beglecy_pochemu_zvezdnaya_para_protopopov-belousova_brosila_rodinu
  10. 79-летняя Людмила Белоусова и 83-летний Олег Протопопов снова вышли на лёд
  11. НЕВСКОЕ ВРЕМЯ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Պրոտոպոպով» հոդվածին։