Jump to content

Ֆրենսիս Ֆրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ֆրենսիս Ֆրեդի
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 22, 1917(1917-12-22)[1][2]
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանի թիվ՝մարտի 17, 2007(2007-03-17)[1][2] (89 տարեկան)
Վախճանի վայր՝Միդլեքս, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0005711

Ֆրենսիս Ֆրեդի (անգլ.՝ Freddie Francis, դեկտեմբերի 22, 1917(1917-12-22)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մարտի 17, 2007(2007-03-17)[1][2], Միդլեքս, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոօպերատոր, կրկնակի օսկարակիր` լավագույն կինոօպերատոր անվանակարգում, ինչպես նաև` ռեժսիոր հայտնի է որպես սարսափ ֆիլմերի վարպետ։

Կենսագրություն

Ուիլյամ Ֆրենսիս Ֆրեդրիկը ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում[4]։ Սկզբում նա երազում էր ինժեներ դառնալ, բայց 16 տարեկանում թողել է դպրոցն ու դարձել լուսանկարիչ Լուիս Պրոտերոյի աշակերտը։ Կես տարի աշխատել է նրա համար, օգնել է նրան բեռնավորել տեսախցիկները, լուսանկարել և կատարել այլ օժանդակ աշխատանքներ։

1939 թվականին Ֆրեդին զորակոչվել է բանակ, որտեղ ծառայել է հաջորդ յոթ տարիների ընթացքում։ Ծառայության ընթացքում նա աշխատել է որպես օպերատոր բանակի կինոստուդիայում, որը գտնվում էր Լոնդոնի հյուսիսային շրջանում՝ Ուեմբլիում։ Ծառայության ավարտից հետո շարունակել է աշխատել որպես օպերատոր, և նրա առաջին աշխատանքներից են դարձել «Լեռը Կորեայում» (1956) և «Անողոք ժամանակ» (1957) ֆիլմերը։ Ժամանակի ընթացքում նրա կարիերան սկսել է արագ զարգանալ, Ֆրեդիին հրավիրել են նկարահանումների մասնակցել բազմաթիվ հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ «Որդիներ և սիրեկաններ» (1960) ֆիլմում, որի համար նրան շնորհվել է «Օսկար»։ Մասնակցել է նաև «Մարդ-փիղ» (1980), «Ֆրանսիացի լեյտենանտի կինը» (1981), «Բրենդա Սթար» (1989), «Փառք» (1989) (այս ֆիլմի համար արժանացել է երկրորդ «Օսկար» մրցանակին) և շատ այլ ֆիլմերի նկարահանման աշխատանքներին։ 1997 թվականին արժանացել է Օպերատորների ամերիկյան համայքնի մրցանակի, 2004 թվականին արժանացել է «BAFTA» հատուկ մրցանակի։ Երկրորդ «Օսկարն» ստանալուց հետո 1960 թվականին սկսել է զբաղվել ռեժիսորի աշխատաքնով։

Հաջորդ 20 տարիների ընթացքում նա նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց մեծ մասը սարսափ կամ թրիլլեր ժանրերով են։

Ֆրենսիսն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը, որը նրան պարգևել է մեկ որդի, Գլեդս Դորելն էր։ Երկրորդ կինը, որի հետ ամուսնացել է 1963 թվականին, նրան պարգևել է երկու երեխա։ Երկրորդ կինոջ հետ նա ապրել է մինչև իր մահը՝ 2007 թվականի մարտի 17-ը։ Մահացել է կաթվածի հետևանքով առաջացած բարդություններից։

Օպերատորական աշխատանք

  • Լեռը Կորեայում (1956)
  • Անողոք ժամանակը (1957)
  • Ճանապարհ դեպի վեր (1959)
  • Սեռերի ճակատամարտ (1959)
  • Որդիներ և սիրեկաններ (1960)
  • Շաբաթ երեկոյան, կիրակի առավոտյան (1960)
  • Անմեղները (1961)
  • Գիշերը պետք է գա (1964)
  • Փիղ-մարդ (1980)
  • Ֆրանսիացի լեյտենանտի կինը (1981)
  • Մարդ-հանելուկը (1983)
  • Դյունա (1984)
  • Վերադարձ դեպի Օզ երկիր(1985)
  • «Զմրուխտ» կոդավորված անունը (1985)
  • Կլարայի սիրտը (1988)
  • Նրա ալիբին (1989)
  • Բրենդա Սթար (1989)
  • Փառք (1989)
  • Մարդը լուսնից (1991)
  • Վախի հրվանդան (1991)
  • Դպրոցական կապեր (1992)
  • Արքայադուստր Կարաբուն (1994)
  • Ծիածան (1995)
  • Հասարակ պատմություն (1999)

Ռեժիսորական աշխատանքներ

  • Թրիֆիդների օրը (1962)
  • Պարանոիկ (1963)
  • Գիշերային մղձավանջ (1964)
  • Ֆրանկեյնշտեյնի չարությունը (1964)
  • Բժիշկ Տերորի սարսափների տունը (1965)
  • Գանգ (1965)
  • Խելագարը (1966)
  • Խոշտանգումների պարտեզ (1967)
  • Դրակուլան բարձրանում է գերեզմանից (1968)
  • Արնախումների խնջույք (1971)
  • Հեքիաթներ դամբարանից (1972)
  • Սողացող պտուղ (1973)
  • Պատմություններ, խելագարության վկաներ (1973)
  • Խելագարություն (1974)
  • Դրակուլայի որդին (1974)
  • Արնախում հրեշը (1975)
  • Բժիշկը և սատանաները (1985)
  • Մութ աշտարակը (1987)

Մրցանակներ

«Օսկար» մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար.

Ծանոթագրություներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119042509 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Francis, Freddie 1917-2007 / Kameramann» (գերմաներեն). Katalog der Deutschen Nationalbibliothek. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  5. «The 33rd Academy Awards | 1961». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  6. «The 62nd Academy Awards | 1990». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.

Գրականություն

  • The Films of Freddie Francis — Wheeler Winston Dixon, Scarecrow Press, 1991. ISBN 0-8108-2358-6 (hardcover).
  • The Men Who Made The Monsters — Paul M. Jensen, published 1996 — ISBN 0-8057-9338-0 (pbk.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ֆրեդի» հոդվածին։