Jump to content

Ցուգ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բնակավայր
Ցուգ
շվեյց. գերմ.՝ Zug
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես21,61 կմ², 21,63 կմ²
ԲԾՄ425 մետր, 611 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն30 542 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6300, 6301, 6302 և 6303
Ավտոմոբիլային կոդZG
Պաշտոնական կայքstadtzug.ch(գերմ.)
Ցուգ (քաղաք) (Շվեյցարիա)##
Ցուգ (քաղաք) (Շվեյցարիա)

Ցուգ (գերմ.՝ Zug (Stadt), ֆր.՝ Zoug, իտալ.՝ Zugo, ռոմանշ.՝ Zug, լատին․՝ Tugium), քաղաք Կենտրոնական Շվեյցարիայում, նույնանուն լճի հյուսիսային ափին, նույնանուն լեռան (Zugerberg — գերմ., 1039 մ) ստորոտին՝ ծովի մակերևույթից 425 մետր բարձրության վրա, և նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է։ Շվեյցարական մերձակա խոշոր քաղաքներից՝ Ցյուրիխից ու Լյուցեռնից գտնվում է գրեթե հավասար՝ 23 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրը նրա հին թաղամասում՝ Կոլինպլաց հրապարակում գտնվող միջնադարյան նշանավոր, 52 մետր բարձրությամբ Zytturm աշտարակն է[2], որի վրա սովորական մեծ ժամացույցից բացի, դեռ կես հազարամյակ առաջ տեղադրվել է նաև աստղագիտական ժամացույց։ Քաղաքն զբաղեցնում է 21,61 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Ցուգում ապրում էր 30.205 մարդ, որոնց 31.7%-ը օտարերկրացիներ էին[3]։

Ժողովրդագրություն

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4] :

Պատմություն

Քաղաքի անվանումն առնչվում է հին գերմաներեն Fischzug (ձկնորսություն) բառի հետ[5]։ Ցուգի ներկայիս տարածքում դեռ հին հռոմեացիների տիրապետությունից առաջ ապրել են կիմերա-տևտոնական ցեղախմբի հելվետյան ճյուղին պատկանող տուգենները՝ ըստ Ամեդե Տիերիի ուսումնասիրությունների[6]։ Նրանց հաջորդել են կելտերը, այնուհետև՝ հին հռոմեացիները։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ ներկայիս քաղաքը հիմնադրվել է 12-րդ դարի սկզբներին, ազնվականական Կիբուրգ տոհմի կոմսերի նախաձեռնությամբ, որոնց գրավել է բնակավայրի հարմարավետ դիրքը՝ Ցյուրիխից Հյուսիսային Իտալիա առևտրային ճանապարհի վրա գտնվելը, ինչպես նաև՝ նավարկելով Իմենզեե, այնտեղից՝ Կյուսնախտ, ապա՝ Ֆիրվալդշտատյան (այսինքն՝ Լյուցեռնի) լիճ հասնելու հնարավորությունը։

1242 թվականի մի պատմական փաստաթղթում Ցուգը հիշատակված է Օպպիդում (լատ. Oppidum — քաղաք, փոքր քաղաք), 1255 թվականին՝ Կաստրում (լատ. Castrum — բերդ, ամրոց) անվանումով։ Բնակավայրի Սուրբ Աստվածամոր մատուռը (գերմ. — Liebfraukapelle) պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1266 թվականին։ 1273 թվականին Ռուդոլֆ Հաբսբուրգը Գերմանիայի թագավոր ընտրվելուց շուրջ մեկ ամիս առաջ, գնել է նախկինում Կիբուրգ և Լաուֆենբուրգ տոհմերին պատկանած տարածքների մեծ մասը՝ Ցուգն ու Արտ ամ Զեեն գերմ.՝ Art am See): Հաբսբուրգներն ամրացրել են քաղաքը, կառուցել պարիսպներ, աշտարակներ[7]։

Սակայն 1352 թվականին, երբ շվեյցարական համադաշնային զորքերը պաշարել են Ցուգը, Ավստրիայի հերցոգ Ալբրեխտ Երրորդը հրաժարվել է օգնական զորք ուղարկել, և քաղաքը հանձնվել է։ 1798 թվականին Վալդշտատեն (Waldstätten) կանտոնի կազմում ընդգրկվել է Շվեյցարիայի Հանրապետության մեջ, հինգ տարի անց՝ 1803 թվականին վերստացել իր ինքնավարությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության մեջ մտնելով որպես որոշակի անկախություն ունեցող մի կանտոն։

Ցուգի պատմության թեև սև, բայց և այնպես՝ հիշվող էջերից է 2001 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, երբ Ֆրիդրիխ Լայբախերը կանտոնի խորհրդարանում 14 մարդ սպանեց (այդ դրվագը պատմության մեջ է մտել «Ցուգի հրաձգություն» կամ «Ցուգի կոտորած» անվանումով[8] ):

Տնտեսություն

Ցուգի իշխանությունների վարած ցածր հարկադրույքների ու պարզեցված փաստաթղթավորման քաղաքականությունը քաղաքը գրավիչ է դարձրել արտասահմանյան ընկերությունների համար և վերածել առևտրի ու սպասարկման ծառայությունների միջազգային կենտրոնի; 1950—1960- ական թվականներին այստեղ հիմնավորվել են ամերիկյան ճանաչված մի շարք ընկերություններ, 1970—1980-ականներին նրանց հետևել են գերմանական ու բրիտանական, հաջորդ տասնամյակներին՝ նաև ռուսական ընկերություններ[9];

Ցուգում իրենվց գրասենյակներն ունեցող ընկերություններից են՝

  • Hugo Boss
  • դեղագործական Actavis
  • լեռնահանքային Xstrata plc
  • օֆշորային հորատման խոշորագույն կապալառու Transocean Ltd.
  • «Հյուսիսային հոսք» գազատարի կառավարիչ Nord Stream AG
  • «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության և շահագործման կառավարիչ New European Pipeline AG
  • «Շտոկման դևելոփմենթ ԱԳ»-ը (անգլ.՝ Shtokman Development AG)
  • Շտադլեր-ֆորմ-ը Штадлер Форм
  • East Metals AG —ը՝ Evraz Group-ի դուստր ձեռնարկությունը
  • Luxoft
  • SPB TV
  • Alpine Select ներդրումային ընկերությունը
  • Amgen-ը (կենսատեխնոլոգիաներ)
  • Agie-Charmilles, fabricant de machines ;
  • Converium-ը (ապահովագրական ընկերություն)
  • Crypto AG (տեղեկատվական)
  • Zinguerie de Zoug V-ZUG
  • Xstrata
  • Precious Woods-ը,
  • Bossard-ը
  • Informa
  • Interactive Brokers-ը
  • Բրիտանական դեղագործական Shire-ը

Ուշագրավ փաստ է նաև այն, որ Ցուգը հաճախ անվանում են կրիպտահովիտ՝ այնտեղ գործող և կրիպտաարժույթով աշխատող մեծաքանակ ընկերությունը նկատի առնելով[10][11][1]:

Կլիմա

Ցուգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 5
(41)
5
(41)
10
(50)
14
(57)
17
(63)
20
(68)
23
(73)
23
(73)
19
(66)
16
(61)
10
(50)
5
(41)
13.9
(57)
Միջին ցածր °C (°F) −2
(28)
−2
(28)
0
(32)
3
(37)
6
(43)
9
(48)
12
(54)
12
(54)
9
(48)
6
(43)
2
(36)
−1
(30)
4.5
(40.1)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 12.3 11.5 13 11.3 11.3 11.3 11.5 10.1 9.4 9.6 11.5 13.1 135.9
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 4.1 4.2 1 0.7 0.1 0 0 0 0 0.1 1.7 3.9 15.8
աղբյուր: Meteoblue[12]

See also climate of Lucerne and Zürich.

Պատմամշակութային հուշարձաններ

Ցուգի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ երկու գրադարան (կապուցինյան վանքինը և ծխական եկեղեցունը), մեկ հնավայր (ուշբրոնզեդարյան լճափնյա Sumpf բնակավայրը), երեք թանգարան (Burg-ը՝ ամրոցի թանգարանը, Kunsthaus-ը՝ գեղարվեստի թանգարանը և Museum für Urgeschichte-ը՝ հնագույն պատմության թանգարանը)։ Սրանց գումարվել են երեք արխիվ. Bürgerarchiv Zug-ը, Staatsarchiv Zug-ը և Unternehmensarchiv der Landis & Gyr AG (Landis & Gyr AG ընկերության արխիվը)։ Հիշարժան պատմամշակութային հուշարձաններից են նաև կաթոլիկ եկեղեցին՝ Charnel house-ի հետ, St. Michael-ի ճեմարանը, քաղաքային պարիսպն ու հին քաղաքամասի մի շարք շինություններ[13]։

Oterswil/Insel Eielen, Riedmatt և Sumpf նախապատմական բնակավայրերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[14]։

Թանգարաններ

  • Երկրագիտական թանգարան (Heimatmuseum Seehof)
  • Կղմինդրի արտադրության թանգարան (Ziegelei-Museum)
  • Աֆրիկայի թանգարան (Afrikamuseum)
  • Ձկնորսության թանգարան (Fischerei-Museum)
  • Գեղարվեստական (Kunsthaus)
  • Նախապատմական հասարակության պատմության թանգարան (Museum für Urgeschichte(n))
  • Ցուգ ամրոցում գործող թանգարան (Museum in der Burg)

Ուսումնական հաստատություններ

Institut Montana Zugerberg

Պատկերասրահ

Ուշագրավ փաստեր

  • Ցուգ քաղաքի անունով է կոչվել տարածված ու սիրված թխվածքներից մեկը՝ ցուգյան բալային տորթը։
  • Ցուգ քաղաքում են ծավալվում ամերիկացի անվանի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերն անույշ է» վեպի գործողությունները։

Անվանի անձինք

Սիմոնետա Սոմարուգա, 2011
Ժորժ Շտուբեր, 1954
  • Յոհանես Բրանդենբերգ (1660–1729) - նկարիչ
  • Հենրիկ Տրենկ (1818–1892) - նկարիչ
  • Վալո Լյույոնդ (1927-2012) - կինոդերասան[15]
  • Մարկ Ռիչ (1934–2013) - բիզնեսմեն, Glencore-ի հիմնադիր
  • Կառլ Ռուտտի (ծնվ. 1949) - կոմպոզիտոր
  • Սիմոնետա Սոմարուգա (ծնվ. 1960) - քաղաքական գործիչ, Ծվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, 2015 թվականին ընտրվել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ
  • Սևերին Հակեր (ծնվ. 1984) - համակարգչագետ, Duolingo-ի համահիմնադիր
  • Մաքս Հուսման (1888-1965) - խաղաղարար (Operation Sunrise), մանկավարժ, Institut Montana Zugerberg բուհի հիմնադիր
  • Ուգո Ֆիշ — բժիշկ
Մարզիկներ
  • Ժորժ Շտուբեր - ֆուտբոլիստ, դարպասապահ, 1930-ական թվականների խաղացել է Շվեյցարիայի հավաքականի կազմում
  • Կառլ Ֆրիդլին (ծնվ. 1935) - նախկին լողորդ մարզիկ, 1960 թվական-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Ֆրից Շմիդ (ծնվ. 1959) - մարզիչ, ներկայումս մարզում է Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը
  • Քրիստոֆ Շմիդ (ծնվ. 1982) - մարզիկ հրաձիգ, 2008 թվական-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից

Ծանոթագրություններ

  1. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c5985c8d-66cd-446c-9a07-d8cc07276160
  2. Zytturm Արխիվացված 2017-07-18 Wayback Machine, wanderland.ch
  3. «Ständige Wohnbevölkerung in den Zuger Gemeinden, 2010-2014, nach Staatsangehörigkeit» (XLS) (statistics) (German). Fachstelle für Statistik, Amt für Raumplanung, Kanton Zug. 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Evolution de la population des communes 1850-2000». Office fédéral de la statistique. Վերցված է 13/01/2009-ին.
  5. Lexikon der schweizerischen Gemeindenamen, hrsg. vom Centre de Dialectologie an der Universität Neuenburg unter der Leitung von Andres Kristol, Frauenfeld/Lausanne 2005, S. 990 f.
  6. Amédée Thierry, Histoire des Gaulois depuis les temps les plus reculés jusqu'à l'entière soumission de la Gaule à la domination romaine, consultable sur ici
  7. Adriano Boschetti-Maradi, Toni Hofmann und Peter Holzer: Der Ausbau der Zuger Stadtbefestigung unter habsburgischer Herrschaft. In: Tugium 23/2007, 105—136.
  8. Untersuchungsrichterlicher Schlußbericht Արխիվացված 6 Հոկտեմբեր 2011 Wayback Machine (German)
  9. Амманн, 2018, էջ 67
  10. Uhlig/jse, Christian (2016 թ․ հուլիսի 1). «Alpine 'Crypto Valley' pays with Bitcoins». DW Finance. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Manning, Jim (2017 թ․ փետրվարի 19). «Zug: Switzerland's Crypto Valley». ETH News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  12. «Klima Zug». Basel (Oder), Switzerland: Meteoblue. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. Swiss inventory of cultural property of national and regional significance Արխիվացված 1 Մայիս 2009 Wayback Machine 21.11.2008 version, (գերմ.) accessed 22-Sep-2009
  14. UNESCO World Heritage Site - Prehistoric Pile dwellings around the Alps
  15. IMDb Database retrieved 19 December 2018

Գրականություն

  • Дэниел Амманн Нефтяной король. Секретная жизнь Марка Рича = Daniel Ammann. The King of Oil: The Secret Lives of Marc Rich.. — М.: Альпина Нон-фикшн, 2018. — 236 p. — ISBN 978-5-9614-6391-0

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուգ (քաղաք)» հոդվածին։