Jump to content

Մինիոններ (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Մինիոններ (անգլ.՝ minions), փոքր հասակով, դեղին գույնի էակների ռասա՝ «Անճոռնի ես» (2010) մուլտֆիլմից, ինչպես նաև դրա շարունակություններից և սփին-օֆֆերից։ «Universal Studios»-ի ստորաբաժանման «Illumination Entertainment» ստուդիայի թալիսման-կերպարներն են։ «The New York Times» հրատարակչության խոսքերով, մինիոնների հայտնիությունը և ստուդիայի կողմից նրանց կերպարների հաջող օգտագործումը կարելի է համեմատել «Disney» ստուդիայի Միկի Մաուսի հետ[1]։

Նկարագրում

Մինիոններ, փոքր հասակով, դեղին էակներ, որոնք հիմնականում կապույտ գույնի, ջինսե կոմբինեզոններ են հագնում և կրում են պաշտպանական ակնոցներ։ Աչքերի թիվը տատանվում է երկուսից մեկ։ «Մինիոնները» (2015) մուլտֆիլմում պնդում են, որ նրանք գոյություն ունեին Երկրի վրա կյանքի առաջացման առաջին պահից։ Նրանց գոյության իմաստն անհուսալի սրիկաներին ծառայելն է։ «Բանան» կարճամետրաժ մուլտֆիլմում, ինչպես նաև լիամետրաժ մուլտֆիլմներում ցույց են տալիս, որ մոնիոններն ունեն անհաղթելի կիրք մրգերի նկատմամբ, հատկապես բանանի նկատմամբ։ Գրեթե բոլոր մինիոններին հնչունավորում է Քրիս Ռենոն և Պիեր Քոֆֆինը՝ ֆրանշիզայի ստեղծողները։ Բացառություն է միայն Ջերրի անունով մինիոնն առաջին մուլտֆիլմից, որին հնչունավորեց երգիչ՝ Ջեմեյն Կլեմենտը։

Մինիոնների լեզուն

Մինիոնները խոսում են իրենց սեփական լեզվով, որը ինդոնեզերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն լեզուների խառնուրդ է, ինչպես նաև հինդի։ Բառերը, որոնք անգլերենի նման են հնչում, հատուկ փոփոխվել են ամեն երկրի համար, դրանք ճանաչելի դարձնելու համար[2][3]։

Մինիոնների անունները

Քանի որ մինիոնները բավականին շատ են, մուլտֆիլմերում և մնացած լրատվամիջոցներում հիշեցվում են միայն դրանցից որոշները՝ Դեյվ, Ստյուարտ, Բոբ, Կեվին, Ջերի, Ֆիլլ, Պոլ, Ջորջ, Թիմ, Դոննի, Մարք, Լենս, Մայք, Քեն, Թոմ, Ջոն, Սթիվ, Նորբերթ, Թոնի, Քրիս, Էրիկ և Հենրի[4]։

Ծանոթագրություններ

  1. https://www.nytimes.com/2016/11/07/business/media/media-merger-success-comcast-and-nbcuniversal-say-yes.html?_r=0
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. http://www.hollywoodreporter.com/behind-screen/despicable-me-2-minions-5-579907
  4. http://www.filmofilia.com/despicable-me-2-minions-posters-161449/