Jump to content

Մագդա Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Մագդա Մկրտչյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՄագդա Մերուժանի Մկրտչյան
Ծնվել էհունիսի 4, 1976 (48 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Քնարական-դրամատիկ սոպրանո
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Magda Mkrtchyan Վիքիպահեստում

Մագդա Մերուժանի Մկրտչյան (հունիսի 4, 1976(1976-06-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2014

Կենսագրություն

1983-1990 թվականներին սովորել է Երևանի Ա. Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, 1993-1998 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում՝ ավարտելով նաև ասպիրանտուրան (պրոֆեսոր Գոհար Գալաչյանի դասարանում)։ 1999 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար է։ 2000 թվականին հանդես է եկել Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգով (առաջնելույթ, դիրիժոր՝ Օհան Դուրյան)։ 2000-2001 թվականներին վերապատրաստվել է Լ. Պավարոտիի և Մ. Մերիգգոյի դասարաններում (Իտալիա), մասնակցել է Գ. Վիշնևսկայայի (Մոսկվա), Ն. Ֆիգուերի (Բեռլին) վոկալ վարպետացման դասընթացներին։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում, որոնցից են՝ Dorothy Chandler Pavilion (2001, ԱՄՆ), Konzerthause (2004, Բեռլին), Nicolaisaal (2004, Պոտսդամ), Handel Hоuse (2004, Հալլե), Siemens-Villa (2004), Դոժերի Պալատ (2005, Իտալիա), Ջուստինյան Պալատ (2005, Իտալիա), Դ. Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ (2009, Սանկտ-Պետերբուրգ)։ 2005 թվականին կատարել է Յոհաննես Բրամսի «Ռեքվիեմը» (դիրիժոր՝ Ա.Վասսերման, Գերմանիա)։ 2006 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2006 թվականին Վատիկանում Բենեդիկտ Պապ 16-րդի ներկայությամբ ներկայացրել է միջնադարյան շարականները, որը Տելեպաչե հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում։

2008 թվականին հիմնել է «3-Սոպրանո» նախագիծը։ Նույն թվականին մենահամերգային ծրագրերով հանդես է եկել հայ-իտալական, հայ-ռուսական մշակութային միջոցառումների շրջանակներում։

Հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Ձոն ցնծության» Վերդիի «Նաբուկո», Բելլինիի «Նորմա», Ֆրանց Շուբերտի «Միրիամի հաղթական երգը», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» և այլ օպերաներում։ 2009 թ. Հնդկաստանում հանդես է եկել հայ մշակույթի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում, Սանկտ-Պետերբուրգում երգել է Ելենա Օբրասցովայի 70-ամյակին նվիրված Գալա համերգին (դիրիժոր՝ Ջուզեպպե Սաբբատինի)[1]։ 2011-2012 թվականներին հանդես է եկել Վերդիի «Աիդա» օպերայում Աիդայի դերերգով (դիրիժոր՝ Հ. Արզումանյան, 2011), (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, 2012)[2]։ 2011 թվականին մասնակցել է Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված Գալա համերգին։

Թողարկել է 4 ձայնասկավառակ հոգևոր և դասական ստեղծագործությունների ժանրերում։

Մրցանակներ

  • «Լիզա» բարեգործական մրցույթի 1-ին մրցանակ (1995)
  • Ա. Կարապետյանի անվան 1-ին հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (1996)
  • «Բելկանտո» հանրապետական մրցույթի Արաքս Դավթյանի անվան և «Հույսի» մրցանակների դափնեկիր (1996)
  • Hildegard Pabelic-ի անվան միջազգային մրցույթի Գրան Պրի (2000)
  • Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ի լավագույն կատարման համար ոսկե մեդալ (2001)
  • Հայաստանի վաստակավոր արտիստ (2014)[3]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ