Jump to content

Մոզամբիկի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Մոզամբիկի նեղուցը գտնվում է Աֆրիկայի և Մադագասկար կղզու միջև։ Երկարությունը մոտ 1670 կմ է, լայնությունը՝ մոտ 925 կմ, խորությունը հյուսիսում և հարավում՝ ավելի քան 3000 մ, միջին մասում՝ 2400 մ։ Հոսանքները հիմնականում ուղղված են հյուսիսից հարավ․։ Նավահանգիստներն են Մոզամբիկը, Բեյրան, Մաձունգան։

Մազամբիկի նեղուցի տեղակայումը

Սահմաններ

Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպությունը սահմանել է Մոզամբիկի նեղուցի սահմանները հետևյալ կերպ.

Հյուսիսում՝ մի գիծ Ռովումա գետի գետաբերանից(10°28′S 40°26′E) մինչև Ռաս Հաբու, Այլ Գրանդ-Կոմորի հյուսիսային կետը, Քոմոր կղզու հյուսիսային հատվածը մինչը Քափ դը Ամբրե՝Մադագասկարի հյուսիսային ծայրը (11°57′S 49°17′E)։

Արևելքում՝ Մադագասկարի արևմտյան ափը։

Հարավում՝ մի գիծ Քափ Սենտ-Մարիից, Մադագասկարի հարավային ծայրակետից մինչև Պոնտո դո Օուրո (26 ° 53 'S 32 ° 56'E )

Արևմուտքում՝ Հարավային Աֆրիկայի մայրցամաքը։ Չնայած նրան որ արևմտյան սահմանները ՄՀԿ-ի կողմից սահմանվում են Հարավային Աֆրիկայի մայրցամաքով, արևմտյան սահմանները ավելի ճշգրիտ սահմանվում են որպես Հարավային Աֆրիկայի ափեր, իսկ ավելի կոնկրետ՝ Մոզամբիկ։

Մոզամբիկի նեղուղի տեղակայման քարտեզ

Կղզիներ նեղուցում

Կոմորյան կղզիներ

Ֆրանսիա

Մոզամբիկ

  • Պրիմերաս և Սեգունդաս Արխիպելագո

Պատմություն

Մոզամբիկի նեղուցը Երկրորդ համաշխարհային պատերազմի քլեշփոինթն էր Մադագասկարի ճակատամարտի ընթացքում։

Աղբյուրներ

Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպություն 1953 Արխիվացված 2011-10-08 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 671
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզամբիկի նեղուց» հոդվածին։