Jump to content

Նիկոլայ Տերտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Նիկոլայ Տերտերյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝Դանիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 19, 2001(2001-06-19) (23 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան[1]
182 սանտիմետր

Նիկոլայ Տերտերյան (անգլ.՝ Nikolai Terteryan, հունիսի 19, 2001(2001-06-19), Երևան, Հայաստան[1]), հայազգի դանիացի սիրողական բռնցքամարտիկ, որը հանդես է գալիս կիսամիջին և առաջին միջին քաշային կարգերում։ 2020-ականների Դանիայի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն (2023), Դանիայի բազմակի չեմպիոն, մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն (2022), միջազգային և ազգային սիրողական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր։

Կենսագրություն

Նիկոլայ Տերտերյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 19-ին, Երևանում, ազգությամբ հայ է։ Մանուկ հասակում ծնողների հետ մշտական բնակության է տեղափոխվել Դանիա և դարձել Դանիայի հպատակություն ընդունած քաղաքացի, բոլոր մրցումներում ներկայացնում է Դանիայի բռնցքամարտի հավաքականը։

Սիրողական կարիերա

Բռնցքամարտով սկսել է զբաղվել մանկուց՝ ավագ եղբայրների հետ։ Իսկ արդեն 14 տարեկանում՝ 2015 թվականից, հանդես է եկել մինչև 52 կգ քաշային կարգում և հաղթել Դանիայի դպրոցականների ազգային առաջնությունում (մինչև 15 տարեկան)[2]։

2016 թվականի հունիսին մասնակցել է մինչև 52 կգ քաշայինների Եվրոպայի առաջնությանը (մինչև 17 տարեկան) Կապոշվարում (Հունգարիա), սակայն մրցումների 1/8 եզրափակիչում միավորներով (0:3) պարտվել է ռուս Իլյա Պոպովին, ով ի վերջո դարձել է այդ առաջնության հաղթող[3]։

2018-2019

2018 թվականի ապրիլին Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում (Իտալիա) մինչև 60 կգ քաշային կարգում հասել է Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ (մինչև 19 տարեկան), որտեղ մրցավարների առանձին որոշմամբ պարտվել է ադրբեջանցի Նուրլան Սաֆարովին, ով ի վերջո դարձել է այդ առաջնության հաղթող[4]։ Իսկ 2018 թվականի օգոստոսին հասել է աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ Բուդապեշտում (Հունգարիա) մինչև 60 կգ քաշային կարգում, որտեղ քառորդ եզրափակիչում միավորներով (0:5) պարտվել է հնդիկ բռնցքամարտիկ Անկիտ Խաթանին, ով ի վերջո դարձել է այդ առաջնության բրոնզե մեդալակիր[5]։

2019 թվականի սեպտեմբերին կրկին մասնակցել է Սոֆիայում (Բուլղարիա) կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մինչև 64 կգ քաշային կարգում, որտեղ մրցման երկրորդ նախնական փուլում միավորներով (0:5) պարտվել է բուլղարացի Ստիլիյան Խրիստովին, ով ի վերջո դարձել է այդ առաջնության բրոնզե մեդալակիր[6]։

2020 թվականի օլիմպիական որակավորման մրցաշար

Նախ՝ 2020 թվականի մարտին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) մասնակցել է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մինչև 63 կգ քաշային կարգի առաջին որակավորման մրցաշարին, որտեղ 1/16 եզրափակչի 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով ժամանակից շուտ հաղթել է կոսովցի Շպետիմ Բաջոկուին[7]]։ Բայց հետո մրցաշարը դադարեցվել է կորոնավիրուսային պանդեմիայի, COVID-19-ի պատճառով և վերսկսվել է 2021 թվականի հունիսի սկզբին Փարիզում (Ֆրանսիա), որտեղ միաձայն որոշմամբ պարտվել է փորձառու բելառուս Դմիտրի Ասանովին մրցաշարի 1/8 եզրափակչում միավորներով (0:5)[8][9]։

2021-2023

2021 թվականի հունիսին մասնակցել է նաև մինչև 22 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Ռոզետո դելյի Աբրուցիում (Իտալիա) մինչև 64 կգ քաշային կարգում, որտեղ միավորներով զիջել է փորձառու ֆրանսիացի Լունես Համրաուին (0:5)[10]։

2022 թվականի սկզբին Տերտերյանն արդեն Դանիայի հնգակի չեմպիոն էր և նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության «արծաթը»[11]։ Իսկ 2022 թվականի փետրվարին «Ստրանջա» ներկայացուցչական միջազգային մրցաշարում, որը կայացել է Սոֆիայում (Բուլղարիա), մինչև 67 կգ քաշային կարգում դարձել է հաղթող, որտեղ եզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ միավորներով (3:2) հաղթել է ղազախ բռնցքամարտիկ Դուլատ Բեկբաուովին[12][13]։

2022 թվականի մարտին դարձել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Պորեչում (Խորվաթիա) մինչև 67 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում հաղթելով ուելսցի բռնցքամարտիկ Իոան Կրոֆտին[14][15]։

2023 թվականի փետրվարին «Ստրանջա» ներկայացուցչական միջազգային մրցաշարում, որը անցկացվել է Սոֆիայում (Բուլղարիա), մինչև 71 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր, որտեղ 1-ին ռաունդում ժամանակից շուտ պարտվել է փորձառու ուզբեկ Սայջամշիդ Ջաֆարովին[16][17], ով ի վերջո դարձել է այդ մրցաշարի հաղթող[18]։

2023 թվականի հուլիսի սկզբին դարձել է Կրակովում (Լեհաստան) III Եվրոպական խաղերի չեմպիոն մինչև 71 կգ[19] քաշային կարգում և ստացել 2024 թվականի Օլիմպիական խաղերի արտոնագիր[20], որտեղ միավորների մրցույթի 1/16 եզրափակիչում միաձայն որոշմամբ (5:0) հաղթել է պորտուգալացի բռնցքամարտիկ Դիոգո Դա Սիլվային[21], ապա 1/8 եզրափակչում միավորներով մրցավարների միաձայն որոշմամբ (5։ 0) հաղթել է իտալացի Սալվատորե Կավալիարոյին[22], քառորդ եզրափակչում միավորներով մրցավարների միաձայն որոշմամբ (5:0) հաղթել է ալբանացի Ալբան Բեքիրիին[23], կիսաեզրափակչում հաղթել է թուրք բռնցքամարտիկ Թուղրուլհան Էրդեմիրին, ով մենամարտին չի ներկայացել[24], իսկ միավորների եզրափակչում մրցավարների առանձին որոշմամբ (4:1) հաղթել է փորձառու սերբ բռնցքամարտիկ Վահիդ Աբբասովին[25]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 https://boxrec.com/en/box-am/900968
  2. «Danish National Championships. Gilleleje Hallen, Gilleleje. November 27-29, 2015». Amateur-boxing.strefa.pl (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  3. «20. European Junior Championships. Sports Hall, Kaposvar, Hungary. June 19-25, 2016». Amateur-boxing.strefa.pl (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Евро-2018 по боксу среди молодёжи: все призёры и командный зачёт». vRINGe.com (rus). 2018 թ․ ապրիլի 25. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «6. AIBA Youth World Championships. Duna Arena, Budapest, Hungary. August 21-31, 2018». Amateur-boxing.strefa.pl (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  6. «EUBC European Boxing Championships-Sofia 2019. September 3-10, 2019» (PDF). Amateur-boxing.strefa.pl (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  7. «Бокс. Отбор на ОИ-2020: все результаты дневной сессии 15 марта» (rus). vRINGe.com. 2020 թ․ մարտի 15. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Бокс. Отбор на ОИ-2021 в Париже: результаты поединков 5 июня — дневная сессия» (rus). vRINGe.com. 2021 թ․ հունիսի 5. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. European Boxing Road to Tokyo qualifier. Men’s Light (57-63kg). Draw Sheet.
  10. «EUBC U22 European Boxing Championships 2021. June 16-25, 2021» (PDF). Amateur-boxing.strefa.pl (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  11. «Олимпийский чемпион, чемпионка мира и Ко. С кем казахстанские боксеры сразятся за «золото» «малого чемпионата мира»» (rus). Sports.kz. 2022 թ․ փետրվարի 26. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Казахстанский боксер уступил пятикратному европейскому чемпиону «золото» «малого чемпионата мира»» (rus). Sports.kz. 2022 թ․ փետրվարի 27. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Видео: Дулат Бекбауов (Казахстан) — Николай Тертерян (Дания) финал кубка странджа 2022» (rus). YouTube. 2022 թ․ փետրվարի 27. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Итоги чемпионата Европы 2022 по боксу среди молодёжи: все победители и призёры» (rus). vRINGe.com. 2022 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «EUBC U22 Men European Boxing Championships 2022. March 12-23, 2022» (PDF). Amateur-boxing.strefa.pl (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  16. «74th International Boxing Tournament «STRANDJA» 2023. Light Middleweight (M71 kg)» (PDF) (անգլերեն). Strandja2023.bgboxing.org. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  17. «Давит Чалоян и Амбарцум Акопян вышли в финал Кубка Странджа (видео)» (rus). VaheSport.ru. 2023 թ․ փետրվարի 25. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Армения завоевала 4 медали на Кубке Странджа 2023» (rus). VaheSport.ru. 2023 թ․ փետրվարի 27. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Итоги Европейских игр 2023: все призёры и командный зачёт» (rus). vRINGe.com. 2023 թ․ հուլիսի 2. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «European Games 2023 — Boxing: All Paris 2024 spots awarded at the boxing qualification tournament in Poland I Complete list» (անգլերեն). Olympics.com. 2023 թ․ հունիսի 30. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  21. «Бокс на Европейских играх 2023. Результаты 25 июня» (rus). vRINGe.com. 2023 թ․ հունիսի 26. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Бокс на Европейских играх 2023. Результаты 27 июня» (rus). vRINGe.com. 2023 թ․ հունիսի 27. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Бокс на Европейских играх 2023. Результаты вечерней сессии 28 июня» (rus). vRINGe.com. 2023 թ․ հունիսի 28. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Бокс на Европейских играх 2023. Результаты полуфиналов вечерней сессии 30 июня» (rus). vRINGe.com. 2023 թ․ հունիսի 30. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Бокс на Европейских играх 2023. Результаты финалов 2 июля» (rus). vRINGe.com. 2023 թ․ հուլիսի 2. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ