Jump to content

«Նառա Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30. Տող 30.


Նրա ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]], [[ֆրանսերեն]], [[անգլերեն]]։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]], [[ֆրանսերեն]], [[անգլերեն]]։

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Հրատարակած գրքերը ==
== Հրատարակած գրքերը ==



23:23, 24 հունվարի 2015-ի տարբերակ

Նառա Վարդանյան
Դիմանկար
(արձակագիր)
Ծնվել էփետրվարի 5, 1985
ԾննդավայրԲերդ, Տավուշի մարզ
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
ԱզգությունՀայաստան ՀայաստանՀայ
Մասնագիտությունգրող
ԱշխատավայրԳրական թերթ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ

Նառա Վարդանյան (ծնվ. Փետրվար 5, 1985) հայ ժամանակակից գրող:

Ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Ավարտել է Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը։ 2002-2007 թ. սովորել և ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Առաջին անգամ տպագրվել է 2006 թ. Գրեթերթ գրական երիտասարդական թերթում, ապա Գարուն, Ինքնագիր, Նարցիս, Գրանիշ ամսագրերում, Գրական թերթում, ԱՆԹՈԼՈԳԻԱ (18-33) արդի հայ արձակ անթոլոգիայում: Մասնակցել է Հայաստանի գրողների միության Գրեթերթ երիտասարդական ամսաթերթի ստեղծմանը։

2007 թ.-ին «Սրբիչը» [1] պատմվածքն արժանացել է Գրեթերթ գրական երիտասարդական թերթի «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին:

2009 թ.-ին «Լուսինը թփերի մեջ» [2] պատմվածքն արժանացել է Ինքնագիր գրական հանդեսի «Լավագույն պատմվածք» մրցանակին:

2011 թ.-ին արժանացել է Գրականության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Անկախին սպասելիս» գրքի համար[3]

2011 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է: [4]

2012 թ.-ի սեպտեմբերից աշխատում է Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթում` Գրական թերթում, ինչպես նաև Գրեթերթ գրական երիտասարդական թերթի համախմբագիրն է:

2014 թ.-ին հեղինակի «Սերը» [5] պատմվածքն արժանացել է 1-ին հայկական գրական գործակալության Գույն մրցանակաբաշխության առաջին մրցանակին [6], ինչպես նաև Անտարես հրատարակչության հատուկ մրցանակին:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն։

  == Ծանոթագրություններ ==

Հրատարակած գրքերը

  • Կանաչ տետր (պատմվածքներ), Երևան, Հեղինակային հրատարակություն, 2009։
  • Անկախին սպասելիս (պատմվածքներ), Երևան, Հեղինակային հրատարակություն, 2011:
  • Արգելված պտուղ (պատմվածքներ), Երևան, Սատիրիկոն , 2014:

Ն. Վարդանյանի ստեղծագործությունները գրական էլեկտրոնային մամուլում

Արտաքին հղումներ