Jump to content

Պարկեն (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Պարկեն
Parken
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԴանիա Դանիա, Կոպենհագեն
Երկիր Դանիա
Հիմնադրվածսեպտեմբերի 9, 1992
Կառուցված1990
Բացված1992
ՍեփականատերParken Sport & Entertainment?
Տարողություն38 076
Տնային թիմ«Կոպենհագեն»
Դաշտի չափսեր105 × 68 մ
Կայքparkenstadion.dk(դան.)
Քարտեզ
Քարտեզ
 Parken Վիքիպահեստում

«Պարկեն» (դան․՝ Parken), ֆուտբոլային մարզադաշտ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Դանիայի առաջատար ակումբներից մեկի՝ «Կոպենհագեն»-ի տնային խաղադաշտ։ Ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականը նույնպես տնային խաղերի մեծ մասն անցկացնում է այս մարզադաշտում։

Մարզադաշտի շինարարությունը կատարվել է 1990 թվականից մինչև 1992 թվականը, վերջնական տարողությունը կազմում է 38 076 մարդ։ Ասպարեզը կառուցվել է «Իդրեցպարկեն» մարզադաշտի տեղում, որը քանդվել էր 1990 թվականին։ Նոր մարզադաշտում առաջին հանդիպումը կայացավ 1992 թ․ սեպտեմբերի 9-ին (Դանիա — Գերմանիա — 1:2)։ 1994 թվականին մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի եզրափակիչը, որում 33.765 հանդիսատեսի ներկայությամբ «Արսենալը» 1-0 հաշվով հաղթեց «Պարմային»։ 2000 թվականին մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, որին ականատես եղան 38 919 հանդիսականներ («Գալաթասարայ» - «Արսենալ», 4-1՝ 11 մետրանոց հարվածաշարում)։

Շատ հաճախ մարզադաշտում տեղի են ունենում համերգներ։ Տարբեր ժամանակներում այտեղ ելույթ են ունեցել այնպիսի կատրողներ, ինչպիսիք են Tiësto, Depeche Mode-ը, The Rolling Stones-ը, Սելին Դիոնը, U2-ը, Ջորջ Մայքլը, Էրիկ Կլեպտոնը, Pink Floyd-ը, Metallica-ն և ուրիշներ։ 2001 թվականին մարզադաշտը դարձավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի գլխավոր հարթակը։ Մարզադաշտի պատմության ընթացքում ռեկորդային հաճախելիություն է գրանցվել 2007 թվականի հունիսի 23-ին՝ Ջասթին Թիմբերլեյքի համերգին, վաճառվել է 55 000 տոմս։

Մինչև 2007 թվականը մարզադաշտը տեղավորում էր 42 083 մարդ, սակայն 2007 թվականի ամռանը սկսվեց տրիբունաներից մեկի վերակառուցումը։ Այսպիսով, այժմ տարողունակությունը կազմում է 34 098 մարդ, իսկ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո «Պարկեն»-ը տեղավորելու է ավելի քան 38 հազար մարդ։

Արտաքին հղումներ