«Վիլյամ Բլեքսթոն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:1780 մահեր ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ |
{{Տեղեկաքարտ Անձ |
||
| ԱԱՀ = |
| ԱԱՀ = Վիլյամ Բլեքսթոն |
||
| բնագիր ԱԱՀ = {{lang-en|William Blackstone}} |
| բնագիր ԱԱՀ = {{lang-en|William Blackstone}} |
||
| background-color = #ededed |
| background-color = #ededed |
13:57, 17 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ
Վիլյամ Բլեքսթոն անգլ.՝ William Blackstone | |
---|---|
Ծնվել է | 1723 թվականի հուլիսի 10 |
Ծննդավայր | Լոնդոնյան Սիթի, Անգլիա |
Մահացել է | 1780 թվականի փետրվարի 14 |
Մահվան վայր | Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Օքսֆորդշիր |
Գերեզման | St Peter's Church, Wallingford |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Ազգություն | անգլիացի |
Կրթություն | Փեմբրուք քոլեջ և Չարտերհաուս դպրոց |
Գիտական աստիճան | իրավունքի դոկտոր |
Երկեր | Commentaries on the Laws of England? |
Մասնագիտություն | դատավոր, բարիսթեր, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և գրող |
Գործունեություն | դատավոր, համալսարանի ուսուցիչ, փաստաբան, գրող |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Justice of the Common Pleas?, Justice of the King's Bench?, King's Counsel?, serjeant-at-law?, member of the 13th Parliament of Great Britain? և member of the 12th Parliament of Great Britain? |
Կուսակցություն | Տորի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միդլ տաճար |
Ստորագրություն | |
William Blackstone Վիքիպահեստում |
Վիլյլամ Բլեքսթոն, (անգլ.՝ William Blackstone [wiljəm 'blækstən]; 1723 թվական հուլիսի 10 — 1780 թվական փետրվարի 14) ալգլիացի քաղաքական գործիչ, իրավաբան, փաստաբան և իրավունքների պատմաբան:
Կենսագրություն
Ծնվել է 1723 թվականի հուլիսի 10-ին, առևտրականի ընտանիքում՝ Լոնդոնում:
Նախնական կրթությունը ստացել է Լոնդոնի Չարտերխաուս-Սքուլ դպրոցում: 1738 թվականից Օքսֆորդի համալսարանում ուսումնասիրել է իրավագիտություն, տրամաբանություն և մաթեմատիկա:
1741 թվականին Բլեքսթոնը ընդունվել է Middle Temple, նվիրելով հետևյալ բանաստեղծությունը՝ «Իրավաբանի հրաժեշտը իր մուսայի հետ»: 1744 թվականին նա դառնում է Օքսֆորդի Օլ-Սոուլ վարժարանի խորհրդի անդամ:
1746 թվականին դարձել է փաստաբան, բայց հետո կրկին վերադարձել է համալսարան:
1750 թվականին նա ստացել է իրավունքի դոկտորի աստիճան և 1753 թվականին Օքսֆորդի համալսարանում սկսել է դասախոսություններ անել անգլիական օրենսդրության մասին, որը ունեցել է մեծ հաջողություն, քանի որ մինչ այդ անգլիական համալսարաններում Անգլիայի օրենքների մասին դասընթացներ չեն անցկացվել: Անգլիացի գիտաիրավաբան Վիները նույնիսկ կատարել է խոշոր նվիրաբերություններ հօգուտ անգլիական ընդհանուր իրավունքի (անգլ.՝ Common Law) ամբիոնի հիմնադրման, որը 1758 թվականին գլխավորել է Վիյլամ Բլեքսթոնը:
1759 թվականին Բլեքսթոնը կրկին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, ինչպես նաև իրեն նվիրել է քաղաքականությանը: 1763 թվականին նա զբաղեցրել է արքունի գեներալի պաշտոնը և միաժամանակ ընտրվում է Միդդլ-Թեմփլ խորհրդի փաստաբանների անդամ:
Ամուսնանալով Բլեքսթոնը ստիպված էր հեռանալ Օլ-Սոուլզ քոլեջից, այնուհետև նա Նյու-Ին-հոլ քոլեջում նշանակվել է ռեկտոր մինչև 1766 թվականին: 1765 թվականին նա հրապարակեց իր «Մեկնաբանություններ Անգլիական օրենքների վերաբերյալ » գրքի առաջին հատորը, իսկ հաջորդ չորս տարիների ընթացքում նա հրատարակեց երեք հատորները:
1768 թվականին Վիյլամ Բլեքսթոնը վերադառնում է խորհրդարան որպես Ուեստբերի պատգամավոր: Իսկ 1770 թվականին Բլեքսթոնը հրաժարվում է արքայական գեներալ-սոլիթորի պաշտոնը և ստանձնում է դատավորի պաշտոնը, սակայն նա վարում էր այն դատերը, որոնք բողոքարկվել էին: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1780 թվականի փետրվարի 14-ը:
Աշխատանքներ
Բլեքսթոնի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Մեկնաբանություններ Անգլիական օրենքների վերաբերյալ» է՝ չորս հատորներով, առաջին անգամ տպագրվել է Օքսֆորդում՝ 1765-1769 թվականներին: Իր կյանքի ընթացքում հրատարակվել է այս գրքի 8 հրատարակություններ:
Իր հիմնարար աշխատանքում Բլեքսթոնը տվել է մանրամասն մեկնաբանություններ իրավական նորմերի և Անգլիայի նախադեպերի վերաբերյալ: Այս աշխատանքի ազդեցությունը շատ մեծ էր, այն դարձել է հեղինակություն անգլիական և ամերիկյան իրավաբանների համար, և դեռ պահպանում է իր նշանակությունը անգլո-սաքսոնական իրավական ընտնիքում:
Բլեքսթոնի մյուս աշխատություններից հայտնի է նաև «Law tracts»-ը երկու հատորով (Լոնդոն, 1762) և «Analysis of the Laws of England»-ը (Օքսֆորդ, 1754; Լոնդոն, 1880)՝ անգլերեն իրավագիտության հանրագիտարան:
Մահ
Բլեքսթոնը վաղուց տառապում էր հոդատապով, 1779 թվականին ունեցել է նյարդային խանգարում, որը առաջացրել է գլխապտույտ, գիրություն, արյան բարձր ճնշում և շաքարախտ[1]: 1780 թվականի փետրվարի 3-ին նա չափազանց թույլ էր և մի քանի օրվա ընթացքում դարձել էր անտարբեր, նա մահացավ փետրվարի 14-ին[2]: Փետրվարի 22-ին Եպիսկոպոս Բարրինգթոնի կողմից կատարված ծառայությունից հետո Բլեքսթոսը թաղվել է Սուրբ Պետրոս եկեղեցու Վալինգֆորդի տանը:
Ծանոթագրություններ
Գրականություն
- Prest W. William Blackstone: Law and Letters in the Eighteenth Century : [англ.]. — Oxford University Press, 2008. — 284 p. — ISBN 978-0-19-955029-6.
Արտաքին հղումներ
- «Блэкстон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Блэкстон Уильям // Энциклопедия Кольера на dic.academic.ru
- Sir William Blackstone’s Commentaries on the Laws of England, from the Avalon Project at Yale Law School
- A Biography of William Blackstone (1723—1780)
- Royal Berkshire History: Sir William Blackstone