«Սերգո Երիցյան»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
{{Տեղեկաքարտ Անձ |
{{Տեղեկաքարտ Անձ |
||
| պատկեր = SERGO (1).jpg |
| պատկեր = SERGO (1).jpg |
||
|Անունը հայերեն=Սերգո Սարգսի Երիցյան|վախճանի վայրը=[[Լոս Անջելես]], [[ԱՄՆ]]}} |
|||
}} |
|||
'''Սերգո Սարգսի Երիցյան''' ( |
'''Սերգո Սարգսի Երիցյան''' ([[հունիսի 11]], [[1957]], [[Ճոճկան]], [[Թումանյանի շրջան|Ալավերդու շրջան]], [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայկական ԽՍՀ]], [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] - [[հունիսի 23]], [[2023]], [[Լոս Անջելես]], [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]), հայ պետական գործիչ, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
14:43, 19 փետրվարի 2024-ի տարբերակ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգո Երիցյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1957 |
Ծննդավայր | Ճոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 23, 2023 (66 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Քաղաքացիություն | |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Սերգո Սարգսի Երիցյան (հունիսի 11, 1957, Ճոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2023, Լոս Անջելես, ԱՄՆ), հայ պետական գործիչ, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
1975-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1978 թվականին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2004 թվականին պաշտպանել է «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2007 թվականի նոյեմբերին պաշտպանել է «Հայաստանի հեռուստատեսությունը ԶԼՄ-ների համակարգում» թեկնածուական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1981-1999 թվականներին աշխատել է ՀՀ հեռուստառադիոյի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ խմբագրից մինչև հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2008 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[1]։ 2010 թվականից ղեկավարում է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը[2]։ 2017 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[3]։ Մահացել է ԱՄՆ-ում 2023 թվականի հունիսի 23-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո[4]։
Ընտրովի տպագրումներ
- Հանրության իրազեկվածության գումարելիները (համահեղինակությամբ Ա. Բաղդասարյանի), Երևան, 2007 թ., 508 էջ
- Հեռուստատեսային տերմինների և հասկացությունների տեղեկատու բառարան, Երևան, 2008 թ., 454 էջ
- Հեռուստատեսություն. ակունքներից մինչև ժամանակակից զարգացումներ, Երևան, 2009 թ., 603 էջ
- Ժամանակակից հեռուստատեսություն. բովանդակության և ձևի որոնումներ, Երևան, 2010 թ., 854 էջ
- Հեռուստատեսություն. հայացք` ներսից և դրսից, Երևան, 2010 թ., 887 էջ
Նախորդող Լևոն Հովհաննեսի Մկրտչյան |
ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյան 12 հունիսի 2003 - 1 հունիսի 2006 |
Հաջորդող Լևոն Հովհաննեսի Մկրտչյան |
|
|
Ծանոթագրություններ
- ↑ Ս. Երիցյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին
- ↑ «Երիցյան Սերգո». Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին. Վերցված է 2014-12-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017-12-31-ին.
- ↑ «Հայտնի են Սերգո Երիցյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը». shabat.am. Վերցված է 2023-07-15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգո Երիցյան» հոդվածին։ |
|
- Հունիսի 11 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ճոճկան գյուղում ծնվածներ
- Հունիսի 23 մահեր
- 2023 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեզվի կոմիտեի նախագահներ
- Հայ լրագրողներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- Հայ պետական գործիչներ
- Հեռուստալրագրողներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ