Jump to content

«Հայելիներ (ֆիլմ, 2008)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}}
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}}
'''«Հայելիներ»''' ({{lang-en|Mirrors}}) [[Ալեքսանդր Աժա]]յի սարսափ ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2008 թվականին: Այն հարավկորեական «Հայելու մեջ» ֆիլմի ազատ ոճի վերաէկրանավորումն է: 2010 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը՝ «[[Հայելիներ 2]]»:
'''«Հայելիներ»''' ({{lang-en|Mirrors}}) [[Ալեքսանդր Աժա]]յի սարսափ ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2008 թվականին: Այն հարավկորեական «Հայելու մեջ» ֆիլմի ազատ ոճի վերաէկրանավորումն է<ref>{{cite web|url=http://www.movieweb.com/news/29/28129.php|title=Movieweb: EDIT BAY VISIT: We Look Deep Into Alexandre Aja's Mirrors}}</ref>: 2010 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը՝ «[[Հայելիներ 2]]»:


== Բովանդակություն ==
== Բովանդակություն ==

16:36, 4 Հուլիսի 2017-ի տարբերակ

Հայելիներ
անգլ.՝ Mirrors
Երկիր ԱՄՆ
 Գերմանիա
 Ռումինիա
Ժանրսփլեթեր
Թեմադև
ՀիմքՀայելու մեջ, հայելու մեջ
Թվական2008 և հոկտեմբերի 30, 2008[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքսանդր Աժա
ՊրոդյուսերԳրեգորի Լևասեր
Սցենարի հեղինակԱլեքսանդր Աժա և Գրեգորի Լևասեր[2]
ԴերակատարներՔիֆեր Սազերլենդ, Փոլա Փաթոն, Էմի Սմարթ, Քամերոն Բոյս, Մերի Բեթ Փեյլ, Ջոն Շրեփնել, Ջեյսոն Ֆլեմինգ, Ջուլիան Գլովեր և Էզրա Բազինգթոն
ՕպերատորՄաքսիմ Ալեքսանդր
ԵրաժշտությունԽավիեր Նավարետե
Պատմվածքի վայրՆյու Յորք և Փենսիլվանիա
Նկարահանման վայրՆյու Յորք և Բուխարեստ
ԿինոընկերությունRegency Enterprises
Տևողություն111 րոպե
Բյուջե35 000 000 $[3]
Շահույթ77 488 607 $[4]
ՀաջորդՀայելիներ 2

«Հայելիներ» (անգլ.՝ Mirrors) Ալեքսանդր Աժայի սարսափ ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2008 թվականին: Այն հարավկորեական «Հայելու մեջ» ֆիլմի ազատ ոճի վերաէկրանավորումն է[5]: 2010 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը՝ «Հայելիներ 2»:

Բովանդակություն

Ֆիլմը պատմում է պաշտոնաթող ոստիկան Բեն Քարսոնի մասին, ում աշխատանքից ազատել են այլ ոստիկանի սպանության համար: Դրանից նա դարձել է ագրեսիվ և սկսել է շատ ոգելից խմիչք օգտագործել: Նրա կինը և երեխաներն օտարացել էին նրանից, իսկ նա ստիպված էր ապրել քրոջ տանը: Կորցնելով հույսը, թե կարող է վերադառնալ իր հին կյանքին, նախկին օրենքի պահապանը ընդունվում է աշխատանքի ՝ Mayflower հանրախանութի այրված ավերակի գիշերային պահակ: Շատ վաղուց այս խանութը շքեղության խորհնդանիշ էր, որտեղ շատ մարդիկ էին լինում: Հրդեհից հետո այդտեղ ընդհանրապես ոչինչ չէր մնացել, բայց ամբողջ հանրախանութում կանգնած, նստած, պառկած մանեկեններ են մնացել, որոնց ներկայությունը կարծես կենդանացնում է միջավայրը: Քարսոնը շրջում է շինությունով և նկատում է, որ այս խանութի հսկա հայելիներ ամբողջովին մաքուր են, ասես ինչ-որ մեկը դրանք ամեն օր մաքրում է: Բայց այդտեղ բացի պահակից և փոշուց ոչինչ չկա: Նա ոչ միայն սարսափելի բաներ է տեսնում հայելիների մեջ (հանրախանութի այցելուների տանջանքները, որոնք ողջ ողջ այրվել են հրդեհի ժամանակ) այլ նաև զգում է դրանք: Բենի քույրը համոզում է նրան ազատվել աշխատանքից: Բենը համաձայնվում է և հայելիները սպանում են քրոջը: Նա ուզում է պարզել թե ինչու է մահացել նախորդ պահակը և հենց այդ օրը ստանում է նրա թողած հաղորդագրությունը, որը նա թողել էր մահից ոչ շատ առաջ:

Բենը հուսահատորեն փորձում է պարզել թե հայելիները նրանից ինչ են ուզում: պարզվում է, որ նրանց պետք է Էսեկեր անունով ինչ-որ մեկը: Նա իր նախկին ծառայակից ընկերոջ օգնությամբ նա սկսում է որոնել Էսեկերին: Մի անգամ գիշերով շինությունում շրջելու ժամանակ նա պարզում է, որ Mayflower-ը կառուցվել է փակված հոգեբուժարանի տեղում: Շուտով նա իմանում է այդտեղի մի հիվանդի՝ Աննա Էսեկերի մասին և ուղևորվում է Փենսիլվանիա նահանգ՝ Աննային գտնելու համար: Բենն Աննայի եղբորից իմանում է որ ծեր կինն ապրում է մի վանքում, որտեղ հայելիները արքելված: Երբ 1952 թվականին Աննան դուրս էր գրվել հիվանդանոցից՝ իր արտացոլանքի մեջ ինչ-որ բան սկսեց հեապնդել իրեն: Աննան անձամբ պատմում է Բենին, որ երբ ինքը եղել է հիվանդանոցում՝ բժիշկը կապել և ստիպել է իրեն ժամերով, նույնիսկ օրերով նստել հայելապատ սենյակում: Շիզոֆրենիայով հիվանդ մարդուն այդպիսի եղանակով բուժելն ուղղակի անհնար է, բայց Աննայի մոտ շիզոֆրենիա չէր: Նրա մեջ դև էր մտած, որն էլ մտավ հայելիների մեջ։ Հենց նա էր սպանում մարդկանց: Իսկ հիմա նրան պետք է Աննան, որպեսզի նորից վերադառնա մեր աշխարհ: Այն ժամանակ երբ Բենը խոսում էր Աննայի հետ՝ դևը հարձակվում է Բենի ընտանիքի վրա: Բենը համոզում էր Աննային, որ վերադառնա այն սենյակ որտեղ բժիշկը բուժում էր իրեն:

Ֆիլմի վերջում է, երբ Աննան արդեն չի կարող աչքերը փակ պահել, դևը դուրս է պրծնում և սպանում նրան հայելու կտորներով: Աննան արդեն չկա, իսկ նրա կտրտված մարմինը դառնում է դևի մի մաս: Երկարատև մարտի արդյունքում Բենին կարծես թե հաջողվեց սպանել հրեշին և նրա ընտանիքը փրկված է, բայց երբ նա դուրս է գալիս հանրախանութից, սարսափով հայտնաբերում է, որ բոլոր բառերը գրված էին հայելային և սարսափած հասկանում է, որ գտնվում է հայելիների աշխարհում: Նա դիպչում է ցուցափեղկի ապակուն, բայց իրական աշխարհում նրա ձեռքի հետքը հակառակ է երևում, հենց այնպես ինչպես Բենը հայտնաբերեց, որ հայելիների վրա շատ հետքեր կային, որոնք նույնպես արվել էին դրանց մեջից:

Հանդիսատեսին մնում է միայն գուշակել, թե նա իրական կյանքում է սպանել դևին, թե հայելային, և եթե հայելային, ապա ինչ է տեղի ունենում հակառակ կողմում, ո՞ղջ է արդյոք դևը, թե ամեն ինչ կսահմանափակվի միայն Բենով:

Դերերում

Տարբերությունը բնօրինակից

Ամերիկյան տարբերակն ունի զգալի տարբերություններ կորեական բնօրինակից: Միակ բանը, որ կապում է դրանք՝ այրված հանրախանութն էր, ու նախկին ոստիկանը, ով այնտեղ պահակ էր աշխատում, իսկ մնացած տեղերում սյուժետային շարքերը զգալի տարբերվում են: Կորեական ֆիլմը դեկեկտիվ է միստիկայի տարերով, իսկ ամերիկյանը՝ արյունալի սարսափ ֆիլմ հայլիների միջոցով մեր աշխարհ թափանցող դիվային ուժերի մասին:

Հետաքրքիր փաստեր

  • Բենն իր տանից հանած հայելու վրա է կրակում SIG-Sauer P228 ատրճանակով, այն դեպքում, որ Mayflower-ում և այլ կարևոր տեսարաններում Բենն օգտագործում է SIG-Sauer P226 ատրճանակը:

Ծանոթագրություններ

  1. http://www.kinokalender.com/film2555_mirrors.html
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.imdb.com/title/tt0790686/business
  4. http://www.boxofficemojo.com/movies/?id=mirrors.htm
  5. «Movieweb: EDIT BAY VISIT: We Look Deep Into Alexandre Aja's Mirrors».