The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բունդեսլիգայում իր դեբյուտը Էրիկը նշել է «Համբուրգի» կազմում՝ 2007 թվականի օգոստոսի 11-ին «Հանովերի» դեմ խաղում, 69-րդ րոպեին փոխարինելով Մուհամեդ Զիդանին։
«Մայնց 05»
2011 թվականի հուլիսի 18-ին Շուպո-Մոտինգ տեղափոխվել է «Մայնց 05»[4]։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է գերմանական ակումբ ազատ գործակալի կարգավիճակով[5]։
«Շալկե 04»
2014 թվականի հուլիսի 5-ին Էրիկը տեղափոխվել է «Շալկե 04», և թիմի հետ կնքել 3 տարվա պայմանագիր՝ մինչև 2017 թվականի հուլիսին 30-ը[6]։ Թիմի կազմում նա ստացել է 13 համարը[7]։