Jump to content

Լյուդմիլա Պինաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Լյուդմիլա Պինաևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝կանոեի թիավար
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 14, 1936(1936-01-14)[1] (88 տարեկան)
Ծննդավայր՝Կարմիր գյուղ, Leningradsky Prigorodny rayon, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Նիլ Վասիլևիչ Սավին
164 սանտիմետր

Լյուդմիլա Իոսիֆովնա Պինաևա (ռուս.՝ Людмила Иосифовна Пинаева, ի ծնե՝ Խվեդոսյուկ, ռուս.՝ Хведосюк, հունվարի 14, 1936(1936-01-14)[1], Կարմիր գյուղ, Leningradsky Prigorodny rayon, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ականավոր մարզիկ (բայդարկաներով և կանոեներով թիավարությունՕլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ (1964)։

Մարզական գործունեություն

Լյուդմիլա Պինաևայի մարզական գրեթե ողջ ճանապարհը կապված է մարզիչ Նիլ Վասիլևիչ Սավինի անվան հետ, որի մոտ նա եկել էր 1958 թվականին՝ ունենալով դեռևս երրորդ մարզիկակարգ իր նախկին մարզիչ Սլեպուշկինի խորհրդով։ Թիավարությամբ նա սկսել է զբաղվել համեմատաբար ավելի ուշ, իսկ 22 տարեկանում Սավինը նրա մեջ չէր տեսնում տաղանդավոր մարզիկի, սակայն շնորհիվ բարձր աշխատունակության, ինքնակարգապահության և նպատակասլացության՝ շուտով նա կարողացել է ցույց տալ բավականին բարձր ցուցանիշներ։

Սավինը մարզել է Պինաևային «Կարմիր դրոշակ» թիավարական բազայում, որը գտնվում էր Քարե և Կրեստովսկի կղզիների մեջտեղում։ Երկու տարի անց մարզուհին ունեցել է առաջին հաղթանակները, մասնավորապես՝ 1960 թվականին նա առաջին անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, որին հաջորդել են հաղթանակները ավելի հեղինակավոր ռեգատաներում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ինչպես նաև երեք Ամառային օլիմպիական խաղերում։ Մարզիչը սանի թիավարման հզորության հաջողությունները բացատրել է մկանների բոլոր խմբերի կիրառմամբ. «Ֆիզիկական առումով նրա թիավարումն ուժեղ չէ, քան մյուսներինը (չափել են սարքերով), բայց շատ տնտեսող է, ինչը թույլ է տալիս պահպանել մրցարշավային բարձր արագություն տարածության երկրորդ, առավել կարևոր կեսում»։

Ընդհանուր առմամբ Պինաևան Նիլ Սավինի ղեկավարությամբ մարզվել է տասնհինգ տարի՝ մինչև իր մարզական գործունեության ավարտը։ Այդ ընթացքում նա բավականին կապվել է իր մարզիչի հետ և հետագայում նշել է, որ հատկապես նրա ջանքերի շնորհիվ չի պարտվել խոշոր մրցություններում՝ սկսած Տոկիոյի օլիմպիադայից[2][3][4]։

Նվաճումներ

  • Օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր՝ 1964 և 1968 թվականներին մենանավակ-բայդարկայով թիավարում, 1972 թվականին՝ Եկատերինա Կուրիշկոյի հետ,
  • 1968 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Անտոնինա Սերեդինայի հետ,
  • Աշխարհի յոթակի չեմպիոն՝ 1963 (չորսանոց բայդարկա), 1966 (մենախաղ, չորսանոց բայդարկա), 1970 (մենախաղ), 1971 (մենախաղ, չորսանոց բայդարկա), 1973 (չորսանոց բայդարկա),
  • Աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր՝ 1963 (մենախաղ, երկյակ բայդարկա), 1973 (երկյակ բայդարկա),
  • Եվրոպայի վեցակաի չեմպիոն՝ 1961 (երկյակ բայդարկա), 1965 (մենախաղ, չորսանոց բայդարկա), 1967 (մենախաղ, երկյակ բայդարկա, չորսանոց բայդարկա),
  • Տարբեր անձնակազմերի հետ ԽՍՀՄ առաջնության 19-ակի չեմպիոն 1960—1973 թվականներին։

Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակների թվով բայդարկաներով և կանոեներով խորհրդային թիավարողների մեջ զբաղեցնում է առաջին տեղը։

Այլ գործունեություն

Ավարտել է Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի մարզչական բարձրագույն դպրոցը (1963)։

Մարզական գործունեությունն ավարտելուց հետո Լյուդմիլա Պինաևան աշխատել է քաղաքի մարզական կազմակերպություններում։ Ներկայումս նա Պետերբուրգի մարզիկների միության անդամ է, ակտիվ մասնակցում է դրա աշխատանքներին, մշտապես մասնակցում է պետերբուգյան «Հայտնի չեմպիոնների ակումբի» հանդիպումներին։

Մրցանակներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Пинаева Людмила Иосифовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. А. Самойлов (2016 թ․ հունվարի 14). «Загадка Людмилы Пинаевой. Трёхкратной олимпийской чемпионке — 80 лет!». aquaschool-kolpino.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. «Легенды спорта России. Людмила Иосифовна Пинаева». Федерация. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  4. «Нил Васильевич Савин (гребля на байдарках)». offsport.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  5. Пинаева (Хведосюк) Людмила Иосифовна // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Պինաևա» հոդվածին։