«Իմպրինտինգ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 14. | Տող 14. | ||
Տպավորման ուշ ձևերի օրինակ է մոր իմպրինտինգը ձագի նկատմամբ: Մայրը պետք է ճանաչի իր ձագին ծննդից անմիջապես հետո, այլապես նա կարող է հրաժարվել կերակրել ձագին: Տպավորումը հիմնականում կատարվում է [[խոփաքթային օրգան]]ի միջոցով: Այդ դեպքում ճգնաժամային փուլը բավականին սահմանափակված է ժամանակային տեսակետից. բավական է ընդհամենը 2 ժամով բաժանել մորը ձագուկից, և նա կարող է այլևս չընդունել ձագին: |
Տպավորման ուշ ձևերի օրինակ է մոր իմպրինտինգը ձագի նկատմամբ: Մայրը պետք է ճանաչի իր ձագին ծննդից անմիջապես հետո, այլապես նա կարող է հրաժարվել կերակրել ձագին: Տպավորումը հիմնականում կատարվում է [[խոփաքթային օրգան]]ի միջոցով: Այդ դեպքում ճգնաժամային փուլը բավականին սահմանափակված է ժամանակային տեսակետից. բավական է ընդհամենը 2 ժամով բաժանել մորը ձագուկից, և նա կարող է այլևս չընդունել ձագին: |
||
[[Պատկեր:Moose-Imprinting-sr81-15.jpg|thumb|Moose-Imprinting-sr81-15]] |
|||
Բադերի մոտ ճգնաժամային փուլի սահմաններն ընկած են ձվից դուրս գալու պահից հաշված 13-րդ ժամից մինչև 16-րդ ժամը: Այդ սահմաններից դուրս տպավորումը քիչ է արդյունավետ: Ճգնաժամային փուլի վերին սահմանը համահարաբերական կապի մեջ է գտնվում օտար օբյեկտների նկատմամբ վախի հակազդման երևան գալու հետ: Այդ պատճառով ընդունված է համարել, որ զարգացման ճգնաժամային փուլն այն ժամանակահատվածն է, երբ թռչունը կարողանում է ինքնուրույնաբար տեղաշարժվել, բայց դեռևս վախ չի զգում: |
Բադերի մոտ ճգնաժամային փուլի սահմաններն ընկած են ձվից դուրս գալու պահից հաշված 13-րդ ժամից մինչև 16-րդ ժամը: Այդ սահմաններից դուրս տպավորումը քիչ է արդյունավետ: Ճգնաժամային փուլի վերին սահմանը համահարաբերական կապի մեջ է գտնվում օտար օբյեկտների նկատմամբ վախի հակազդման երևան գալու հետ: Այդ պատճառով ընդունված է համարել, որ զարգացման ճգնաժամային փուլն այն ժամանակահատվածն է, երբ թռչունը կարողանում է ինքնուրույնաբար տեղաշարժվել, բայց դեռևս վախ չի զգում: |
||
Տող 26. | Տող 28. | ||
* իմպրինտինգը սահմանափակված է վաղ [[օնտոգենեզ]]ի ճգնաժամային փուլով, որը կարող է լինել շատ կարճատև, |
* իմպրինտինգը սահմանափակված է վաղ [[օնտոգենեզ]]ի ճգնաժամային փուլով, որը կարող է լինել շատ կարճատև, |
||
* իմպրինտինգի ընթացքն անշրջելի է և սովորական պայմաններում չի մարվում (օրինակ, թռչունը փորձում է սեռական կապի մեջ մտնել այնպիսի օբյեկտների հետ, որոնց հետ զուգավորվել չի կարող), |
* իմպրինտինգի ընթացքն անշրջելի է և սովորական պայմաններում չի մարվում (օրինակ, թռչունը փորձում է սեռական կապի մեջ մտնել այնպիսի օբյեկտների հետ, որոնց հետ զուգավորվել չի կարող), |
||
* իմպրինտինգը տեղի է ունենում ոչ թե առանձին անհատի, այլ տեսակի նկատմամբ: |
* իմպրինտինգը տեղի է ունենում ոչ թե առանձին անհատի, այլ տեսակի նկատմամբ: |
||
== Սեռական իմպրինտինգ == |
== Սեռական իմպրինտինգ == |
08:37, 6 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Իմպրինտինգ (տպավորում)՝ (անգլ. imprint - տպավորել, դրոշմել, հետք թողնել) էթոլոգիայում և հոգեբանությունում ուսուցման ձև, արտահայտվում է վաղ օնտոգենեզում որոշակի օբյեկտների հատկությունները ընկալելով և առմիշտ մտապահելով: Այն միանվագ ուսուցում է, որը չի պահանջում ոչ պայմանական ամրապնդում և պահպանվում է երկար ժամանակ: Որպես օբյեկտ կարող են հանդես գալ ծնողները, մարդիկ, ապագա զուգընկերները (արուները կամ էգերը), սննդի օբյեկտները (այդ թվում՝ զոհ-կենդանիները), թշնամիները, շրջապատի առարկաները: Իմպրինտինգը համարվում է բնազդի և պայմանական ռեֆլեքսի միջև անցումային ձև:
Պատմությունը
[[Վայրի սագ]]երի վրա փորձեր կատարելիս թռչնագետ Օսկար Հեյնռոտը (1910 թ.) հայտնաբերվեց, որ ձվից դուրս գալուց և այլ սագերից մեկուսացվելու դեպքում սագիկները սկսում են հետևել իրենց խնամող մարդկանց ճիշտ այնպես, ինչպես վայրի սագիկները բնական պայմաններում գնում են իրենց ծնողների հետևից: Սա նշանակում է, որ հետևելու գործողությունը ժառանգական է, բնազդային, սակայն նրա ռելիզերը ժառանգորեն ամրապնդված չէ: Հետագայում, 30-ական թվականներին ավստրիացի էթոլոգ, նոբելյան մրցանակակիր Կոնրադ Լորենցը ստուգեց և հաստատեց այս դիտումները: Հենց նա էլ այդ երևույթն անվանեց իմպրինտինգ: [1]
Իմպրինտինգի ձևավորումը
Իմպրինտինգը հիմնականում կատարվում է կյանքի խիստ որոշակի ժամանակաշրջանում, գերազանցապես` վաղ շրջանում` ծննդից անմիջապես հետո` ճգնաժամային փուլում: Բավականին հասունացած ձևով ծնված կենդանիների և թռչունների (շատ թռչուններ, գառներ, ուլեր, ծովախոզուկներ) ճգնաժամային փուլը ծննդից անմիջապես հետո է: Այն կենդանատեսակների մոտ, որոնց նորածինները ծնվում են անօգնական վիճակում, ճգնաժամային փուլը ի հայտ է գալիս բավականին ուշ:
Տպավորման ուշ ձևերի օրինակ է մոր իմպրինտինգը ձագի նկատմամբ: Մայրը պետք է ճանաչի իր ձագին ծննդից անմիջապես հետո, այլապես նա կարող է հրաժարվել կերակրել ձագին: Տպավորումը հիմնականում կատարվում է խոփաքթային օրգանի միջոցով: Այդ դեպքում ճգնաժամային փուլը բավականին սահմանափակված է ժամանակային տեսակետից. բավական է ընդհամենը 2 ժամով բաժանել մորը ձագուկից, և նա կարող է այլևս չընդունել ձագին:
Բադերի մոտ ճգնաժամային փուլի սահմաններն ընկած են ձվից դուրս գալու պահից հաշված 13-րդ ժամից մինչև 16-րդ ժամը: Այդ սահմաններից դուրս տպավորումը քիչ է արդյունավետ: Ճգնաժամային փուլի վերին սահմանը համահարաբերական կապի մեջ է գտնվում օտար օբյեկտների նկատմամբ վախի հակազդման երևան գալու հետ: Այդ պատճառով ընդունված է համարել, որ զարգացման ճգնաժամային փուլն այն ժամանակահատվածն է, երբ թռչունը կարողանում է ինքնուրույնաբար տեղաշարժվել, բայց դեռևս վախ չի զգում:
Ներկայումս իմպրինտինգի համար առավել նպաստավոր փուլերն անվանում են գերզգայուն փուլեր:
Բացի կապվածության տպավորումից, որը պայմանավորում է ծնող-սերունդ կապվածությունը, կա նաև սեռական տպավորում, որը պայմանավորում է ճիշտ զուգընկերոջ ընտրումը, կամ պաշտպանական տպավորում՝ թշնամիների նկատմամբ:
Հետաքրքիր են նաև այն դեպքերը, երբ իմպրինտինգն անհնարին է: Դա վկայում է այն մասին, որ տվյալ կենդանատեսակների մոտ կենսաբանորեն առավել կարևոր մտապատկերները կարող են ժառանգվել:
Կ. Լորենցը ցույց տվեց այն հիմնական առանձնահատկութունները, որոնցով իմպրինտինգը տարբերվում է սովորական զուգորդական ուսուցման ձևերից.
- իմպրինտինգը սահմանափակված է վաղ օնտոգենեզի ճգնաժամային փուլով, որը կարող է լինել շատ կարճատև,
- իմպրինտինգի ընթացքն անշրջելի է և սովորական պայմաններում չի մարվում (օրինակ, թռչունը փորձում է սեռական կապի մեջ մտնել այնպիսի օբյեկտների հետ, որոնց հետ զուգավորվել չի կարող),
- իմպրինտինգը տեղի է ունենում ոչ թե առանձին անհատի, այլ տեսակի նկատմամբ:
Սեռական իմպրինտինգ
Սեռական իմպրինտինգի միջոցով երիտասարդ կենդանիների մոտ տպավորվում են սեռական զուգընկերոջ կամ զուգընկերուհու բնութագրիչները: Օրինակ, ձվից դուրս գալուց հետո մարդու կողմից մեծացված վայրի թռչունը կփորձի սեռական հարաբերության մեջ մտնել մարդու հետ: [2]
Լոնդոնի կենդանաբանական այգուց Մոսկվայի կենդանաբանական այգի տեղափոխված էգ պանդան հրաժարվեց հարաբերվել արու պանդայի հետ, բայց դրա փոխարեն ցուցաբերում էր ակնհայտ սեքսուալ հետաքրքրվածություն այգու աշխատակիցների նկատմամբ: Սա նույնպես ծննդից անմիջապես հետո մարդու կողմից մեծացված կենդանիների սեռական իմպրինտինգի օրինակ է: [3] [4]
Իմպրինտինգն, ի տարբերություն պայմանական ռեֆլեքսի, պատասխանատու է հոգեկանում շատ արագ ձևով կայուն հետքերի առաջացման համար, նույնիսկ մեկանգամյա զուգորդումից հետո: Եթե որևէ գրգռիչ ազդում է անձի ձևավորման ճգնաժամային փուլում, այն հեշտորեն տպավորվում է նրա հոգեկան ներքնաշխարհում և ամրապնդվում: Այն հետագայում կարող է որոշիչ դեր խաղալ տարբեր իրավիճակներում մարդու վարքի որոշման տեսակետից: Անշունչ առարկաների նկատմամբ սեքսուալ տպավորումը ֆետիշիզմի բացատրություններից մեկն է:
Սեռական իմպրինտինգի հակառակ երևույթը Վեստերմարկի դեսենսիբիլիզացնող արդյունքն է, որը ներկայացվել է ֆինլանդացի մարդաբան Էդվարդ Վեստերմարկի կողմից՝ իր Մարդու ամուսնության պատմությունը աշխատության մեջ (1891): Ըստ դրա, կյանքի սկզբնական շրջանում իրար հետ մեծացած տարբեր սեռերի անհատները սովորաբար հետագայում սեքուալ հետաքրքրվածություն չեն զգում իրար նկատմամբ: Սա էապես հակասում է Զիգմունդ Ֆրեյդի այն տեսակետը, որ նույն ընտանիքի անդամներն ունեն բնական սեքսուալ հետաքրքրվածություն միմյանց նկատմամբ, այդ պատճառով շրջապատը արգելում է ինցեստը: [5] Վեստերմարկը հակառակ կարծիքի էր, գտնելով, որ այդ արգելքը ձևավորվում է բնականոն պայմաններում և ոչ կանխամտածված:
Գրականություն
- Лоренц К. Кольцо царя Соломона. Человек находит друга. - М.: 1995.
- Мак-Фарленд Д. Поведение животных: Психобиология, этология и эволюция. - М.: 2008.
- Савельев С. В. Введение в зоопсихологию. - М.: 2000.
- Сотская М. Н. Зоопсихология и сравнительная психология. Электронный учебник. - 2003.
- Сотская М. Н. Хрестоматия по зоопсихологии и сравнительной психологии: Учебное пособие МГППУ. - 2003.
- Тинберген Н. Социальное поведение животных. – М.: Мир, 1993.
- Тинберген Н. Поведение животных. - М.: 1978.
- Peter J. B. Slater. The Encyclopedia of Animnal Behavior., New York. 1989, 130 pages
- Chris Barnard. Animal Behaviour: Mechanism, Development, Function and Evolution. 2004, 758 pages
- J. R. Krebs, N. B. Davies. Behavioural Ecology: An Evolutionary Approach Sinauer Associates Inc., Sunderland, MA, 1984, 493 pages
- L. Boitani, T. K. Fuller. Research Techniques in Animal Ecology: Controversies and Consequences, Columbia Univ. Press, 2000. P. 65-100.
- Judith K. Blackshaw. Notes on some topics in applied Animal Behaviour. Third edition, June 1986, 102 pages.
Ծանոթագրություններ
- ↑ T.L. Brink. (2008) Psychology: A Student Friendly Approach. "Unit 12: Developmental Psychology." pp. 268 [1]
- ↑ Immelmann, Klaus (1972). "Sexual and other long-term aspects of imprinting in birds and other species". Advances in the Study of Behavior. Advances in the Study of Behavior (New York: Academic Press) 4: 147–174. doi:10.1016/S0065-3454(08)60009-1
- ↑ Nicholls, Henry (2011). The Way of the Panda: The Curious History of China's Political Animal. Open Road Media, ISBN 9781453217733
- ↑ Dobbin, Muriel (April 24, 1975). D.C. zoo encourages giant pandas to observe nation's birth with own. Baltimore Sun
- ↑ Freud, S. (1913) Totem and Taboo in The Standard edition of the Complete Psychological works of Sigmund Freud, Vol XIII