Jump to content

«Կարպո (արբանյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: be:Карпа, спадарожнік
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: tt:Карпо (иярчен)
Տող 116. Տող 116.
[[sr:Карпа (сателит)]]
[[sr:Карпа (сателит)]]
[[sv:Carpo]]
[[sv:Carpo]]
[[tt:Карпо (иярчен)]]
[[uk:Карпо (супутник)]]
[[uk:Карпо (супутник)]]
[[war:Carpo (bulan)]]
[[war:Carpo (bulan)]]

23:38, 23 փետրվարի 2013-ի տարբերակ


Կարպո
(Carpo)
Καρπώ
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է9 փետրվար 2003 թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Հեռավորությունը Յուպիտերից17 058 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք17 058 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,4316[1]
Սիդերիկ պարբերություն456,30 Երկրային օր
Թեքվածություն56° (խավարածրի նկատմամբ)
51,628° (Լապլասի հարթության նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ1,5 կմ
Մթնոլորտային տվյալներ

Կարպո (հին հունարեն` Καρπώ), կամ Յուպիտեր XLVI Յուպիտերի բնական արբանյակներից է: Հայտնաբերվել է 2003 թվականին:

Հայտնաբերումը

Հայտնաբերվել է 2003 թվականի փետրվարի 9-ին Սքոթ Շեփարդի գլխավորած գիտնականների խմբի կողմից Հավայան համալսարանում: 2005 թվականի մարտի 30-ին նրան տրվել է պաշտոնական Կարպո անվանումը[2], մինչ այդ ժամանակավորապես անվանվել էր S/2003 J 20[3]: Անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի դստեր Կարպոյի պատվին:

Ուղեծիրը

Կարպոն կատարում է ամբողջական պտույտ Յուպիտերի շուրջ 456 օր, 7 ժամ և 12 րոպե պարբերությամբ, առավելագույն հեռավորությունը մոլորակից 17,058 մլն. կմ: Կարպոյի ուղեծիրը ձգված (էքսցենտրիսիտետը` 0,4316) և չափազանց թեքված է` թեքումը Լապլասի հարթությանը 51,628°:[1]

Համարվում է, որ Կարպոն Ֆեմիստոյի պես չի պատկանում որևէ արբանյակների խմբի և հանդիսանում է միայնակ արբանյակ:

Ֆիզիկական առանձնահատկությունները

Կարպոյի տրամագիծը կազմում է ընդամենը 3 կիլոմետր: Խտությունը գնահատվում է մոտ 2,6 գ/սմ³: Ենթադրաբար կազմված է սիլիկատային ապարներից: Չափազանց մուգ մակերևույթի ալբեդոն կազմում է 0,04: Աստղային մեծությունը հավասար է 23,0m:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Jacobson, R.A. (2006) JUP262. (2007-06-28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2008-01-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. IAUC 8502: Satellites of Jupiter (30 մարտի 2005)
  3. IAUC 8125: S/2003 J 19 and S/2003 J 20 (30 ապրիլ 2003) (հայտնաբերումը)

Արտաքին հղումներ