Jump to content

«Կոստանդին V»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
չ Ռուսերեն գիրք կաղապարի ձևաչափի ուղղում
 
(2 intermediate revisions by 2 users not shown)
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ|պատկեր=INC-3027-a Солид. Константин V Копроним. Ок. 751—755 гг. (аверс).png}}
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ|պատկեր=INC-3027-a Солид. Константин V Копроним. Ок. 751—755 гг. (аверс).png}}


'''Կոստանդին V Կոպրոնիմոս''' ({{lang-el|Κωνσταντῖνος Ε΄ Κοπρώνυμος}}, {{ԱԾ}}), հայազգի բուզանդական զորավար, [[Բյուզանդիա]]յի կայսր (741-775), բյուզանդական կայսր [[Լևոն III Իսավրացի|Լևոն V իսավրացու]] որդին, պատկերամարտ, 754 թվականի պատկերամարտական ժողովի կազմակերպիչ։
'''Կոստանդին V Կոպրոնիմոս''' ({{lang-el|Κωνσταντῖνος Ε΄ Κοπρώνυμος}}, {{ԱԾ}}), հայազգի բուզանդական զորավար, [[Բյուզանդիա]]յի կայսր (741-775), բյուզանդական կայսր [[Լևոն III Իսավրացի|Լևոն V Իսավրացու]] որդին, պատկերամարտ, 754 թվականի պատկերամարտական ժողովի կազմակերպիչ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 29. Տող 29.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{примечания}}


== Սկզբնաղբյուրներ ==
== Սկզբնաղբյուրներ ==
Տող 35. Տող 35.


== Գրականություն ==
== Գրականություն ==
* {{Ռուսերեն գիրք |ссылка=http://www.sedmitza.ru/text/434430.html |автор=Дашков С. Б. |заглавие=Императоры Византии |год=1997 |место=М. |издательство=Издательский дом «Красная площадь» |страницы=132—136 |isbn=5-87305-002-3}}
* {{книга
* {{Ռուսերեն գիրք |ссылка=http://www.sedmitza.ru/text/442721.html |автор=[[Успенский, Фёдор Иванович|Успенский Ф. И.]] |заглавие=История Византийской империи (в 5 тт.) |год=2005 |место=М. |издательство=Астрель, АСТ |том=2 |isbn=5-17-011750-7}}
|автор = Дашков С. Б.
|заглавие = Императоры Византии
|ссылка = http://www.sedmitza.ru/text/434430.html
|место = М.
|издательство = Издательский дом «Красная площадь»
|год = 1997
|страницы = 132—136
|страниц =
|isbn = 5-87305-002-3
}}
* {{книга
|автор = [[Успенский, Фёдор Иванович|Успенский Ф. И.]]
|заглавие = История Византийской империи (в 5 тт.)
|ссылка = http://www.sedmitza.ru/text/442721.html
|место = М.
|издательство = Астрель, АСТ
|год = 2005
|том = 2
|страницы =
|страниц =
|isbn = 5-17-011750-7
}}
* ''Томоми К.'' [http://elar.uniyar.ac.ru/jspui/handle/123456789/1532 Внутренняя политика византийского императора Константина V (741—775 гг.): проблема и её разработка]: Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических нуак. — {{СПб.}}, 2006.
* ''Томоми К.'' [http://elar.uniyar.ac.ru/jspui/handle/123456789/1532 Внутренняя политика византийского императора Константина V (741—775 гг.): проблема и её разработка]: Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических нуак. — {{СПб.}}, 2006.
* ''Ломбар Жан''. Византия. / пер. с французского. — «Бук», «Издатель», 1994. — ISBN 5-87988-066-0
* ''Ломбар Жан''. Византия. / пер. с французского. — «Бук», «Издатель», 1994. — ISBN 5-87988-066-0
Տող 65. Տող 44.
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=615}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=615}}


[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրեր]]
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրություն]]
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրություն]]
[[Կատեգորիա:Պատկերամարտություն]]
[[Կատեգորիա:Պատկերամարտություն]]
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրեր]]

Ընթացիկ տարբերակը 16:07, 6 Մայիսի 2024-ի դրությամբ

Կոստանդին V
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 718[1]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Վախճանի օր սեպտեմբերի 14, 775
Դինաստիա Իսավրյան դինաստիա
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Լևոն III Իսավրացի
Մայր Maria, wife of Leo III?
Ամուսին Tzitzak?, Maria, wife of Constantine V? և Eudokia, wife of Constantine V?
Զավակներ Leo IV the Khazar?, Anthusa of Constantinople?, Nikephoros? և Christophoros?

Կոստանդին V Կոպրոնիմոս (հուն․՝ Κωνσταντῖνος Ε΄ Κοπρώνυμος, 718[1], Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 14, 775), հայազգի բուզանդական զորավար, Բյուզանդիայի կայսր (741-775), բյուզանդական կայսր Լևոն V Իսավրացու որդին, պատկերամարտ, 754 թվականի պատկերամարտական ժողովի կազմակերպիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին V-ը երբեմնի տաղանդավոր զորավարը, անզիջում պատկերամարտի համբավ ուներ, հետապնդել և պատժել է շատ վանականների։ Սակայն այդ կերպարը ստեղծվել է հաղթանակած պատկերապաշտների աղբյուրներում։ Կոպրոնիմ մականունը («Աղբահավաք», քանզի լեգենդի համաձայն նորածին ժամանակ կղկղել է մկրտության ավազանում՝ դրանով պղծելով մկրտության խորհուրդը), ինչպես նաև երկրորդը՝ Կավալլին («Ձիու միս ուտող), տվել են կրոնական հակառակորդները։

Զինվորների մոտ Կոստանդին V-ը մեծ հեղինակություն էր վայելում, և նրա անվան հետ է կապված կայսրության հզորության վերականգնումը Օմայանների գրոհների հետո։

745 թվականին բյուզանդական բանակը անցնում է Տավրոսյան լեռները և արաբներից գրավում Գերմանիան։ 746 թվականին բյուզանդացիները ջախջախել են արաբական նավատորմը Կիպրոսի մոտ և այն գրավել արաբներից։ 751 թվականին նրանք հասել են Եփրատին, ավերել Մելիտենեն, Սամոսատը, Թեոդոսիուպոլիսը, իսկ տեղի քրիստոնյաներին տարել Բյուզանդիա։

Լինելով կատաղի պատկերամարտ՝ Կոստանդին V-ը 754 թվականին ժողով է գումարել, որը դատապարտել է սրբապատկերների պաշտամունքը։ Ժողովից առաջ Կայսրը տրակտատ է գրում, որտեղ շարադրում է իր տեսակետը խնդրի վերաբերյալ։ Թեև նրա տեքստը չի պահպանվել, սակայն հայտնի է պատկերամարտության հակառակորդ՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկիֆորի աշխատությունից։ Կոստանդինը ոչ միայն քննադատում է սրբապատկերների պաշտամունքն, այլև խոսում է Աստվածամոր և սրբերի երկրպագությունն արգելելու մասին։ Ավելի ուշ օրենքով ամրապնդում է այդ արգելքները[2]։

755 թվականին Կոստանդինը հրաժարվում է հարկ վճարել բուլղարներին, ինչը հանգեցնում է երկար և ծանր պատերազմի Բուլղարական խանության հետ։ Նա 9 արշավանք է կատարել արաբների դեմ։ Նույն թվականին բուլղարները հասնում են Կոստանդնուպոլիս, սակայն 756 թվականին Կոստանդին V-ը դեսանտ իջեցրեց Դանուբի գետաբերան, Կորմիսոշ խանը հաշտություն խնդրեց։ 759 թվականին բուլղարները պարտվում են Մարկելլի ճակատամարտում, իսկ 762 թվականին՝ Անխիալում։ 765 կամ 767 թվականին Կոստանդինն անականկալ անցնում է լեռները և հրկիզում Բուլղարիայի ապագա մայրաքաղաքի տեղում գտնվող գյուղը։ 768 թվականին, երբ բուլղարական խան Տոկտուն անձամբ է գալիս Կոստանդնուպոլիս, բյուզանդացիները հաղթանակ են տոնում։

770 թվականին արաբները ներխուժում են Փոքր Ասիա և գլխովին ջախջախվում։ Սակայն 773 թվականին Կիպրոսն ավերվում է արաբների կողմից, իսկ Կոստանդինի V-ի մահից հետո (806 թվական) կրկին հարկատու է դառնում Խալիֆայությանը։

772 թվականին Բուլղարիայում սպանվում է խան Տոկտուն, իսկ նոր խան Թելերիգը կրկին սկսում է թշնամական գործողություններ կայսրության դեմ։ Հայտնի է, որ 773 թվականին Կոստանդին V-ը բուլղարների դեմ սկզբում ուղարկում է իր հիմնական նավատորմը՝ կազմված 200 նավերից, իսկ հետո՝ անձամբ է ծով դուրս գալիս իր հատուկ նավատորմով՝ «ռուսական նավերով» (ῥούσια χελάνδια)[3]:

Կոստանդին V-ի օրոք 740-ական թվականների ժանտախտը ամայացնում է Բյուզանդիայի եվրոպական տիրույթները։ Կոստանդինը Հունաստանի բնակչության մի մասին տեղափոխում է մայրաքաղաք։

Կոստանդին V-ը մահացել է հիվանդությունից 775 թվականի սեպտեմբերի 14-ին, դեպի Բուլղարիա իններորդ արշավանքի ժամանակ։

Ընտանիքը և անձը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդինը Լևոն III Իսավրացու և նրա կնոջ՝ Մարիայի որդին էր։ Ինչպես հաղորդում է Ֆեոֆանը, մկրտության ժամանակ նա կղկղել է մկրտության ավազանում, ինչն էլ պատրիարք Գերմանի կողմից մեկնաբանվել է որպես վատ նախանշան։ Կոստանդինը մեծացել է անողոք և անզիջում անձնավորություն։ Թշնամիները՝ պատկերամարտները, նրան մեղադրել են բոլոր մահացու մեղքերում և նույնիսկ անվանել «մարմնացյալ հակաքրիստոս»։ Միևնույն ժամանակ Կոստանդինը հրաշալի զորավար էր և սիրված զինվորական միջավայրում։

Ամուսնացել է մի քանի անգամ. Առաջին կինը խազար Չիչակն էր, որը մկրտությունից հետո ստացել էր Իրինա անունը։ 750 թվականին ծնվել է նրանց որդի Լևոնը։ Երկրորդ կնոջ անունը Մարիա էր։ Երրորդ անգամ ամուսնացել է Եվդոկիայի հետ։ Նրանց որդիներն էին Քրիստոփորը և Նիկիֆորը, որոնց նա դարձրեց կեսարներ, իսկ Նիկիտային՝ նոբիլիսսիմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. Успенский Л. А. Богословие иконы. (Глава VII. Краткая история Иконоборческого периода).
  3. Феофан Исповедник. Хронография (год 6265). Впрочем, скорее всего, перевод «русские суда» неправилен — в тексте говорится об императорских судах, покрытых пурпуром — символом императорской власти.

Սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 615