«Կոստանդին V»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Բյուզանդական կայսրություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 62. | Տող 62. | ||
* ''Томоми К.'' [http://elar.uniyar.ac.ru/jspui/handle/123456789/1532 Внутренняя политика византийского императора Константина V (741—775 гг.): проблема и её разработка]: Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических нуак. — {{СПб.}}, 2006. |
* ''Томоми К.'' [http://elar.uniyar.ac.ru/jspui/handle/123456789/1532 Внутренняя политика византийского императора Константина V (741—775 гг.): проблема и её разработка]: Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических нуак. — {{СПб.}}, 2006. |
||
* ''Ломбар Жан''. Византия. / пер. с французского. — «Бук», «Издатель», 1994. — ISBN 5-87988-066-0 |
* ''Ломбар Жан''. Византия. / пер. с французского. — «Бук», «Издатель», 1994. — ISBN 5-87988-066-0 |
||
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրություն]] |
21:54, 15 փետրվարի 2021-ի տարբերակ
Կոստանդին V | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Ծննդյան օր | 718[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանի օր | սեպտեմբերի 14, 775 |
Դինաստիա | Իսավրյան դինաստիա |
Քաղաքացիություն | |
Հայր | Լևոն III Իսավրացի |
Մայր | Maria, wife of Leo III? |
Ամուսին | Tzitzak?, Maria, wife of Constantine V? և Eudokia, wife of Constantine V? |
Զավակներ | Leo IV the Khazar?, Anthusa of Constantinople?, Nikephoros? և Christophoros? |
Կոստանդին V Կոպրոնիմ (հուն․՝ Κωνσταντῖνος Ε΄ Κοπρώνυμος; 718—775) - Բյուզանդիայի կայսր 741 թվականից, բյուզանդական կայսր Լևոն III Իսավրացու որդին, պատկերամարտ, 754 թվականի պատկերամարտական ժողովի կազմակերպիչ:
Կենսագրություն
Կառավարում
Կոստանդին V-ը երբեմնի տաղանդավոր զորավարը, անզիջում պատկերամարտի համբավ ուներ, հետապնդել և պատժել է շատ վանականների: Սակայն այդ կերպարը ստեղծվել է հաղթանակած պատկերապաշտների աղբյուրներում: Կոպրոնիմ մականունը («Աղբահավաք», քանզի լեգենդի համաձայն նորածին ժամանակ կղկղել է մկրտության ավազանում՝ դրանով պղծելով մկրտության խորհուրդը), ինչպես նաև երկրորդը՝ Կավալլին («Ձիու միս ուտող), տվել են կրոնական հակառակորդները:
Զինվորների մոտ Կոստանդին V-ը մեծ հեղինակություն էր վայելում, և նրա անվան հետ է կապված կայսրության հզորության վերականգնումը Օմայանների գրոհների հետո:
745 թվականին բյուզանդական բանակը անցնում է Տավրոսյան լեռները և արաբներից գրավում Գերմանիան: 746 թվականին բյուզանդացիները ջախջախել են արաբական նավատորմը Կիպրոսի մոտ և այն գրավել արաբներից: 751 թվականին նրանք հասել են Եփրատին, ավիրել Մելիտենեն, Սամոսատը, Թեոդոսիուպոլիսը, իսկ տեղի քրիստոնյաներին տարել Բյուզանդիա:
Լինելով կատաղի պատկերամարտ՝ Կոստանդին V-ը 754 թվականին ժողով է գումարել, որը դատապարտել է սրբապատկերների պաշտամունքը: Ժողովից առաջ Կայսրը տրակտատ է գրում, որտեղ շարադրում է իր տեսակետը խնդրի վերաբերյալ: Թեև նրա տեքստը չի պահպանվել, սակայն հայտնի է պատկերամարտության հակառակորդ՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկիֆորի աշխատությունից: Կոստանդինը ոչ միայն քննադատում է սրբապատկերների պաշտամունքն, այլև խոսում է Աստվածամոր և սրբերի երկրպագությունն արգելելու մասին: Ավելի ուշ օրենքով ամրապնդում է այդ արգելքները[2]:
755 թվականին Կոստանդինը հրաժարվում է հարկ վճարել բուլղարներին, ինչը հանգեցնում է երկար և ծանր պատերազմի Բուլղարական խանության հետ: Նա 9 արշավանք է կատարել արաբների դեմ: Նույն թվականին բուլղարները հասնում են Կոստանդնուպոլիս, սակայն 756 թվականին Կոստանդին V-ը դեսանտ իջեցրեց Դանուբի գետաբերան, Կորմիսոշ խանը հաշտություն խնդրեց: 759 թվականին բուլղարները պարտվում են Մարկելլի ճակատամարտում, իսկ 762 թվականին՝ Անխիալում: 765 կամ 767 թվականին Կոստանդինն անականկալ անցնում է լեռները և հրկիզում Բուլղարիայի ապագա մայրաքաղաքի տեղում գտնվող գյուղը: 768 թվականին, երբ բուլղարական խան Տոկտուն անձամբ է գալիս Կոստանդնուպոլիս, բյուզանդացիները հաղթանակ են տոնում:
770 թվականին արաբները ներխուժում են Փոքր Ասիա և գլխովին ջախջախվում: Սակայն 773 թվականին Կիպրոսն ավիրվում է արաբների կողմից, իսկ Կոստանդինի V-ի մահից հետո (806 թվական) կրկին հարկատու է դառնում Խալիֆայությանը:
772 թվականին Բուլղարիայում սպանվում է խան Տոկտուն, իսկ նոր խան Թելերիգը կրկին սկսում է թշնամական գործողություններ կայսրության դեմ: Հայտնի է, որ 773 թվականին Կոստանդին V-ը բուլղարների դեմ սկզբում ուղարկում է իր հիմնական նավատորմը՝ կազմված 200 նավերից, իսկ հետո՝ անձամբ է ծով դուրս գալիս իր հատուկ նավատորմով՝ «ռուսական նավերով» (ῥούσια χελάνδια)[3]:
Կոստանդին V-ի օրոք 740-ական թվականների ժանտախտը ամայացնում է Բյուզանդիայի եվրոպական տիրույթները: Կոստանդինը Հունաստանի բնակչության մի մասին տեղափոխում է մայրաքաղաք:
Կոստանդին V-ը մահացել է հիվանդությունից 775 թվականի սեպտեմբերի 14-ին, դեպի Բուլղարիա իններորդ արշավանքի ժամանակ:
Ընտանիքը և անձը
Կոստանդինը Լևոն III Իսավրացու և նրա կնոջ՝ Մարիայի որդին էր: Ինչպես հաղորդում է Ֆեոֆանը, մկրտության ժամանակ նա կղկղել է մկրտության ավազանում, ինչն էլ պատրիարք Գերմանի կողմից մեկնաբանվել է որպես վատ նախանշան: Կոստանդինը մեծացել է անողոք և անզիջում անձնավորություն: Թշնամիները՝ պատկերամարտները նրան մեղադրել են բոլոր մահացու մեղքերում և նույնիսկ անվանել «մարմնացյալ հակաքրիստոս»: Միևնույն ժամանակ Կոստանդինը հրաշալի զորավար էր և սիրված զինվորական միջավայրում:
Ամուսնացել է մի քանի անգամ. Առաջին կինը խազար Չիչակն էր, որը մկրտությունից հետո ստացել էր Իրինա անունը: 750 թվականին ծնվել է նրանց որդի Լևոնը: Երկրորդ կնոջ անունը Մարիա էր: Երրորդ անգամ ամուսնացել է Եվդոկիայի հետ: Նրանց որդիներն էին Քրիստոփորը և Նիկիֆորը, որոնց նա դարձրեց կեսարներ, իսկ Նիկիտային՝ նոբիլիսսիմ:
Константин был сыном Льва III Исавра и его жены Марии. Как сообщает Феофан, во время крещения Константин испражнился в святую купель, что уже тогда патриархом Германом было истолковано как дурное предзнаменование. Константин рос беспощадным и бескомпромиссным человеком. Враги его, иконопочитатели, обвиняли во всех смертных грехах, и даже называли его «Антихристом во плоти». В то же время Константин был прекрасным полководцем, за что был любим в военных кругах.
Ծանոթագրություններ
- ↑ Faceted Application of Subject Terminology
- ↑ Успенский Л. А. Богословие иконы. (Глава VII. Краткая история Иконоборческого периода).
- ↑ Феофан Исповедник. Хронография (год 6265). Впрочем, скорее всего, перевод «русские суда» неправилен — в тексте говорится об императорских судах, покрытых пурпуром — символом императорской власти.
Սկզբնաղբյուրներ
- Պատրիարք Նիկիֆոր. Հակիրճ պատմություն
Գրականություն
- Дашков С. Б. Императоры Византии. — М.: Издательский дом «Красная площадь», 1997. — С. 132—136. — ISBN 5-87305-002-3
- Успенский Ф. И. История Византийской империи (в 5 тт.). — М.: Астрель, АСТ, 2005. — Т. 2. — ISBN 5-17-011750-7
- Томоми К. Внутренняя политика византийского императора Константина V (741—775 гг.): проблема и её разработка: Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических нуак. — СПб., 2006.
- Ломбар Жан. Византия. / пер. с французского. — «Бук», «Издатель», 1994. — ISBN 5-87988-066-0