Jump to content

Անիտա Ռոդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Անիտա Ռոդիկ
անգլ.՝ Anita Roddick
Ծնվել էհոկտեմբերի 23, 1942(1942-10-23)[1][2][3][…]
ԾննդավայրLittlehampton, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 10, 2007(2007-09-10)[5][1][2][…] (64 տարեկան)
Մահվան վայրՉիչեստեր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունBath Spa University? և Worthing High School?
Մասնագիտությունգործարար, կանանց իրավունքների պաշտպան և կազմակերպության հիմնադիր
ԱշխատավայրThe Body Shop
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներSam Roddick?

Անիտա Ռոդիկ (անգլ.՝ Anita Roddick, հոկտեմբերի 23, 1942(1942-10-23)[1][2][3][…], Littlehampton, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - սեպտեմբերի 10, 2007(2007-09-10)[5][1][2][…], Չիչեստեր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կին ձեռներեց, իրավապաշտպան ու բնապահպան, առաջին հերթին հայտնի է որպես Body Shop-ի հիմնադիր, որը բնական բաղադրիչներից ձեռքով պատրաստված կոսմետիկայի արտադրության ընկերություն է։ Body Shop-ը դարձել է առաջին խոշոր եվրոպական ընկերությունը, որը ուշադրություն է դարձրել բիզնեսի էթիկական կողմին։ Այն ապրանքները, որոնք վաճառվում են ընկերության խանութներում, պատրաստված են բաղադրիչներից, որոնք գնվել են զարգացող երկրների արտադրողներից արդար գներով և որոնք չեն փորձարկվում կենդանիների վրա[7][8]։

Ռոդիկը մարդու իրավունքների պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության բազմաթիվ արշավների ակտիվ մասնակից է եղել։ 1991 թվականին Ռոդիկը Ջոն Բյորդի հետ համատեղ Լոնդոնում հիմնել է «The Big Issue» փողոցային թերթը, որը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջատար սոցիալական ձեռնարկություններից մեկը և աշխարհում ամենատարածված փողոցային թերթերից մեկը։ 1990 թվականին Ռոդիկը հիմնադրել է «Children on the edge» («Երեխաները անդունդի եզրին») բարեգործական կազմակերպությունը, որպեսզի օգնի հաշմանդամ երեխաներին, որոնք տուժել են Արևելյան Եվրոպայում և Ասիայում ռազմական հակամարտություններից և բնական աղետներից[9]։

Կենսագրություն

Անիտա Ռոդիկը ծնվել է 1942 թվականին, Լիթլհեմփթոն քաղաքում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի հարավում, իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ 1970 թվականին Անիտան ամուսնացել է շոտլանդացի ճանապարհորդ Գորդոն Ռոդիկի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր։

Անիտա Ռոդիկը Body Shop-ը հիմնել է 1976 թվականին՝ իր և երկու դուստրերի համար եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով, երբ նրա ամուսինը ճամփորդում էր Հարավային Ամերիկայում։ Վերադառնալուց հետո նրա ամուսինը նույնպես միացել է բիզնեսին։ 1991 թվականին Body Shop-ն ունեցել է արդեն 700 խանութ, իսկ Ռոդիկը պարգևատրվել է «World Vision Award for Development Initiative» մրցանակով[10]։ 2004 թվականին ընկերության խանութների թիվը հասել է 1980-ի, որոնք ամբողջ աշխարհում սպասարկել են ավելի քան 77 միլիոն հաճախորդների։ Բրենդը երկրորդ տեղն է զբաղեցրել բրիտանական գնորդների վստահության վարկանիշում և 28-րդն է աշխարհում։ 2005 թվականին նա որոշում է կայացրել թողնել բիզնեսը և վաճառել ընկերությունը։ 2006 թվականի մարտին L’Oréal կոսմետիկ ընկերությունը ձեռք է բերել The Body Shop-ը 625,3 մլն ֆունտ ստեռլինգով[11]։ Անիտա Ռոդիկը գրել է «Take it Personally» գիրքը, որով հավասարության և թույլ զարգացած երկրներում աշխատողների ու երեխաների շահագործումը դադարեցնելու կոչ է արել[11]։

1991 թվականին Ջոն Բյորդի հետ Լոնդոնում հիմնել է «The Big Issue» փողոցային թերթը[12][13], որը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջատար սոցիալական ձեռնարկություններից մեկը և աշխարհում ամենատարածված փողոցային թերթերից մեկը։ Սկզբնական ներդրումները կազմել են 50 000 ԱՄՆ դոլար և ստացվել են Body Shop-ից[14]։

2003 թվականին Եղիսաբեթ II-ը Ռոդիկին պարգևատրել է բրիտանական կայսրության Երկրորդ աստիճանի շքանշանով։

2004 թվականին Ռոդիկի մոտ ախտորոշվել է լյարդի ցիռոզ, որը պայմանավորված էր հեպատիտ C-ով[15]։ Դրանից հետո Անիտա Ռոդիկը միացել, ապա գլխավորել է «Hepatitis C Trust»-ը, որը զբաղվել է հեպատիտով տառապող մարդկանցով[16]։ Անիտա Ռոդիկը մահացել է 2007 թվականին՝ 65 տարեկան հասակում, Չիչեսթերում։

Նրա մահից հետո Անիտա Ռոդիկի հիմնադրամը չորս դրամաշնորհ է տվել «Cageprisoners» իրավապաշտպան կազմակերպությանը, որը պայքարում է մուսուլմանների իրավունքների համար, որոնց առանց դատի կալանքի տակ են պահում Գուանտանամոյի բանտում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով[17][18]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/uk/6988343.stm
  6. 6,0 6,1 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  7. «Dame Anita Roddick dies aged 64». BBC News. 2007 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. Gray, Sadie (2007 թ․ սեպտեմբերի 11). «Dame Anita Roddick». London: The Times. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Children on the Edge: official website». 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «World Vision Award for Development Initiative». Worldaware. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 Cahalane, Claudia (2006 թ․ նոյեմբերի 3). «I believe they are honourable and the work they do is honourable: interview with Roddick». London: Business Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. «Revamped Big Issue hits streets» (անգլերեն). BBC. 2012 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  13. «The Big Issue magazine: Help the homeless!» (անգլերեն). The Economist. 2012 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  14. Boukhari, Sophie (1999-02). «The Press Takes to the Street» (անգլերեն). UNESCO Courier. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  15. Chris Greenwood (2007 թ․ փետրվարի 15). «Roddick reveals she has hepatitis C "and it's a bit of a bummer"». Edinburgh: The Scotsman. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. «Celebrity Health – Anita Roddick». BBC. 2007 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. Bassey, Amardeep (2014 թ․ մարտի 9). «Charity defends decision to keep funding group fronted by terror suspect Moazzam Begg». Birmingham Mail. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  18. Barrett, David; Mendick, Robert (2014 թ․ մարտի 1). «Mainstream charities have donated thousands to Islamic group fronted by terror suspect». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.

Գրականություն

  • Life and Times. Vanessa Phelps interviews Anita Roddick. BBC television. First broadcast 2000.
  • Doctor, Doctor. Dr Mark Porter interviews Anita Roddick. Five TV. Broadcast live, 30 August 2007.

Արտաքին հղումներ