Jump to content

«Գանգուբայ Հանգալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 22. Տող 22.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==


* [http://www.cs.washington.edu/homes/mausam/gangubai.html ''Գանգուբայ Հանգալի'' մանրամասն կենսագրությունը]
* [http://www.cs.washington.edu/homes/mausam/gangubai.html ''Գանգուբայ Հանգալի'' մանրամասն կենսագրությունը (անգլ.)]
* [http://news.oneindia.in/2006/03/05/gangubai-hangal-feted-on-her-94th-birthday-1141626364.html Հանգալը նշում է իր 94 ամյակը]
* [http://news.oneindia.in/2006/03/05/gangubai-hangal-feted-on-her-94th-birthday-1141626364.html Հանգալը նշում է իր 94 ամյակը (անգլ.)]





17:24, 5 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Գանգուբայ Հանգալ

Գանգուբայ Հանգալ (Kannada: ಗಂಗೂಬಾಯಿ ಹಾನಗಲ್) (1913 մարտի 52009 հունիսի 21) - խայալ ոճի Հնդիկ երգչուհի էր, Հյուսիսային Հնդկաստանի դասական երաժշտության ներկայացուցիչ։ Նրա ձայնը աչքի էր ընկնում իր ազդեցիկությամբ, խորությամբ և հզորությամբ։ [1]

Կյանքը

Գանգուբայ Հանգալը ծնվել է Հյուսիսային Հնդկասատանի Կարնատակա գավառի Դհարվադ քաղաքում։ Ստացել է միայն տարրական կրթություն։ Նրա ծնողները ձկնորսներ էին։ Գանգուբայի երաժշտական կյանքում մեծ դեր է խաղում մայրը՝ Ամբան` համառորեն պնդելով, որ դուստրը երաժշտական կրթություն ստանա։ 16 տարեկանում Հանգալն ամուսնանում է Գուրուրաո Քաուլգիի հետ[2]։ Ունենում են երկու որդի՝ Նարայան Ռաոն և Բաբու Ռաուն[3], և մեկ դուստր Կրիշնանն, որը վախճանվում է 2004թ.–ին քաղցկեղից 75 տարեկան հասակում։ [4] Մինչևիսկ զառամյալ հասակում Հանգալը աչքի է ընկել ամուր առողջությամբ, սուր լսողությամբ ու տեսողությամբ, հանդես է եկել համերգներով մինչև 2006թ.։ Գանգուբայի Հանգալը մահացել է 2009թ.–ին 97 տարեկան հասակում։

Կարծիքներ

«Նա պատկանում է մի տրադիցիայի, որն այլևս գոյություն չունի։ Նա, թերևս, իր ավանդույթի վերջին մոհիկանն է։ Նրա երգեցողությունը խստորեն հետևում է անհրաժեշտ կանոններին։ Նա Ռագան (դասական հնդկական երաժշտության մելոդիկ հիմնական կառուցվածք) օգտագործում է այնպես խնայողաբար ու զգուշությամբ, որ ներգործող տպավորթյունը մարդու մոտ մնում է օրեր շարունակ։ (Երաժշտական քննադատ Ռագհավա Մենոնի խոսքերը Գանգուբայի Հանգալի մասին վերջինիս ծննդյան 75 ամյակի առթիվ կազմակերպված հարցազրույցի ժամանակ Ջյոտի Մալհոտրայի հետ «Ինդիան Էսպրես» (անգլ. Indian Express) թերթում։ Փետրվարի 7, 1988թ.)

Վինայ Մուդգալ, «Գանդհառվա Մահավիդյալայաս» համահնդկական երաշժտական դպրոցների ցանցի տնօրեն. «Գանգուբայի արվեստը մնայուն է նաև այն պատճառով, որ նա երբեեք կոմպրոմիսների չի գնացել։ Այն ժամանակ ոչ մի կին չէր համարձակվում բեմ դուրս գալ, և Գանգուբայը արժանի է մեծ գովասանքի նաև այն բանի համար, որ համարձակություն ունեցավ հաղթահարել այդ անջրպետը։ Արդեն 50 տարի է, ինչ նա ելույթներով հանդես է գալիս»։


Աղբյուրներ

  1. «Veteran Indian singer Gangubai Hangal dies». Associated Press. Google News. 2009-07-21. Վերցված է 2009-07-21-ին.
  2. «Gangubai's journey to become doyen of Hindustani music». Press Trust of India. 2009-07-21. Վերցված է 2009-07-21-ին.
  3. >«Hindustani music exponent Gangubai Hangal passes away». The Times of India. July 21, 2009. Վերցված է 2009-07-21-ին.
  4. «Krishna Hangal dead». The Hindu. 2004-09-03. Վերցված է 2009-07-21-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)


Արտաքին հղումներ