Jump to content

Տնկարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտառատնկարանից)
Անտառատնկարան
Ենթակատեգորիապլանտացիա, բուսաբուծություն Խմբագրել Wikidata

Տնկարան, կարող է նշանակել

  • տնտեսություն (կամ տնտեսության մի մաս, հողի տարածություն), որտեղ աճեցվում են պտղատու ծառատեսակների, խաղողի վազի, դեկորատիվ և անտառային ծառատեսակների ու թփերի տնկիներ և սերմնաբույսեր։
  • Փորձարարական կամ գիտահետազոտական հիմնարկում կազմակերպված հողամաս՝ գյուղատնտեսական բույսերի աճեցման, բազմացման և ուսումնասիրման համար։ Ըստ մասնագիտացման տնկարանները հիմնականում լինում են․ պտղատու, անտառային կուլտուրաների, խաղողի։

Կան նաև խառը տնկիներներ, որտեղ բոլոր կուլտուրաներն աճեցվում են միևնույն տնտեսությունում։

Դրանում սերմերով կամ կտրոններով աճեցվում է ծառաթփուտային տնկանյութ։ Լինում է՝ մշտական և ժամանակավոր։

Տնկարան Ուզբեկստանում

Մշտական տնկարանը խոշոր, մեքենայացված տնտեսություն է և ունի երկու բաժին՝

  • ցանքս, որտնղ բույսերն աճեցվում են սերմերից (սերմնաբույս)
  • կտրոնային՝ աճեցվում են վերատնկած սերմնաբույսեր՝ խոշոր տնկանյութ ստանալու համար։

Ժամանակավոր տնկարանը լինում է անտառային շրջաններում՝ փոքր տարածության վրա։ Մեկ ծառից ստացվում է 400—500 հազար սաղարթավոր կամ 1 միլիոն փշատերև տնկի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 445