Jump to content

Բելֆաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բելֆասթից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելֆաստ (այլ կիրառումներ)
Քաղաք
Բելֆասթ
անգլ.՝ Belfast
իռլանդերեն՝ Béal Feirste
Դրոշ Զինանշան


Pro Tanto Quid Retribuamus?
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկրամասՀյուսիսային Իռլանդիա
ԿոմսությունԱնտրիմ
Տվյալ կարգավիճակումXVII դար թվականից
Մակերես115 կմ²
ԲԾՄ3 մ
Բնակչություն579 554 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ+44-28
Պաշտոնական կայքbelfastcity.gov.uk
լեզուen
Բելֆաստ (Միացյալ Թագավորություն)##
Բելֆաստ (Միացյալ Թագավորություն)
Բելֆաստ (Հյուսիսային Իռլանդիա)##
Բելֆաստ (Հյուսիսային Իռլանդիա)

Բելֆասթ (անգլ.՝ Belfast, ['belfɑːst], իռլանդերեն՝ Béal Feirste/ˈbɛlfæst/ ( ) BEL-fast, /-fɑːst/ -⁠fahst;[Ն 1] Béal Feirste․ bʲeːlˠ ˈfʲɛɾˠ(ə)ʃtʲə [[:Media:Uladh - Aontroim - Béal Feirste.wav|]] )[1]), քաղաք Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Իռլանդիա երկրամասում, պատմական Օլսթեր մարզում։ Բելֆասթը Հյուսիսային Իռլանդիայի վարչական կենտրոնն է, խոշորագույն բնակավայրը և գլխավոր նավահանգիստը։ Ընկած է Իռլանդական ծովի Belfast Lough ծոցի և նրա մեջ թափվող Լագան գետի ափերին[2]։ Զբաղեցնում է շուրջ 115 քառակուսի կիլոմետր տարածք, որի հիմնական մասը մտնում է Անթրիմ կոմսության, որոշ հատվածներ՝ Դաուն կոմսության կազմի մեջ։ Քաղաքի բնակչությունը 2021 թվականի տվյալներով կազմում է 345․418 մարդ[3], իսկ նրա անունը կրող մետրոպոլային տարածքում ապրողների թիվը 671․559 է[4](այդ ցուցանիշով Մեծ Բրիտանիայում զբաղեցնում է 14-րդ[5], իսկ Իռլանդիա կղզում՝ երկրորդ տեղը՝ 1-ին տեղը զիջելով Դուբլինին)։ Բելֆասթում են գտնվում Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմնի և կառավարության նստավայրերը[6]։ Քաղաքն ունի երկու համալսարան։ Նրա բնակիչներին ու հյուրերին սպասարկում է երկու օդանավակայան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում, Belfeirsde անվանումով։

Բելֆասթը պատմականորեն եղել է վուշե գործվածքեղենի ու ծխախոտի արտադրության և նավաշինության կենտրոն։ Այստեղ հիմնադրված Harland and Wolff նավաշինական խոշորագույն ընկերության նավաշինարանում է կառուցվել և Բելֆասթի նավահանգստից է 1912 թվականին ծով դուրս եկել հանրահայտ Տիտանիկ նավը։

Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1888 թվականին։

Բելֆասթը երկար տարիներ եղել է կրոնական (կաթոլիկների ու բողոքականների միջև) ու քաղաքական (Իռլանդիայի Հանրապետության հետ միավորվել ցանկացողների և Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կողմնակիցների միջև) արյունալի հակամարտությունների թատերաբեմ․ դա իր արտացոլումն է գտել մի շարք գեղարվեստական գրքերում, երգերում, կինոնկարներում, տեսախաղերում։ 1998 թ․ Բելֆասթյան հաշտության համաձայնագրի կնքմանը հաջորդած տարիներից դարձել է բուռն թափով զարգացող քաղաք, զբոսաշրջային կենտրոն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելֆասթը, հյուսիսային լայնությունում գտնվելով հանդերձ, ունի համեմատաբար մեղմ, անձրևառատ կլիմա, որը պայմանավորված է այդ քաղաքի ծովամերձ դիրքով և Գոլֆստրիմի ազդեցությամբ։

Royal Avenue Belfast
Հյուսիսային Իռլանդիայի գլխավոր ասամբլեան
Բելֆասթը գիշերով

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելֆասթի քույր քաղաքներն են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McKay, Patrick (2007). A Dictionary of Ulster Place-Names (2nd ed.). Belfast: Cló Ollscoil na Banríona / Queen's University Press. էջեր 21. ISBN 978-0-85389-896-2.
  2. Beesley, S. and Wilde, J. 1997. Urban Flora of Belfast. The Institute of Irish Studies and The Queen's University of Belfast. ISBN 0 85389 695 X
  3. «Belfast Census Data 2021». Northern Ireland Statistics and Research Agency. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  4. «Belfast Population 2024». worldpopulationreview.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  5. Woodlands Արխիվացված 2012-08-06 Wayback Machine — What is the population of Britain's major cities?
  6. Northern Ireland. Microsoft. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն)
  7. «Belfast Newforge 1981–2010 Averages». Met Office. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Monthly Extreme Maximum Temperature». Starlings Roost Weather. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
  9. «Monthly Extreme Minimum Temperature». Starlings Roost Weather. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
  10. «Sister Cities Online Directory: UK, Europe Արխիվացված 2011-11-27 Wayback MachineSister Cities International. Retrieved on 17 November 2011.
  11. «Belfast signs sister city agreement with Hefei Արխիվացված 2011-12-19 Wayback Machine4NI.co.uk Արխիվացված 2011-11-29 Wayback Machine. Retrieved on 19 February 2008.

Գրականություն Բելֆասթի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beesley, S. and Wilde, J. 1997. Urban Flora of Belfast. Institute of Irish Studies & The Queen's University of Belfast.
  • Deane, C.Douglas. 1983. The Ulster Countryside. Century Books. ISBN 0-903152-17-7
  • Gillespie, R. 2007. Early Belfast. Belfast Natural History & Philosophical Society in Association with Ulster Historical Foundation. ISBN 978-1-903688-72-4.
  • Nesbitt, Noel. 1982. The Changing Face of Belfast. Ulster Museum, Belfast. Publication no. 183.
  • Scott, Robert. 2004. Wild Belfast on safari in the city. Blackstaff Press. ISBN 0-85640-762-3.
  • Walker, B.M. and Dixon, H. 1984. Early Photographs from the Lawrence Collection in Belfast Town 1864–1880. The Friar's Bush Press, ISBN 978-0-946872-01-5
  • Walker, B.M. and Dixon, H. 1983. No Mean City: Belfast 1880–1914. ISBN 0-946872-00-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելֆաստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 378


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found