Ռոբերտ Էջանանցի
Ռոբերտ Էջանանցի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1946 |
Ծննդավայր | Առաջաձոր, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 8, 2016 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՎՊՀ |
Մասնագիտություն | մանկավարժ, հետազոտող և հայրենագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Ռոբերտ Էջանանցի (Ռոբերտ Քրիստափորի Գրիգորյան, հոկտեմբերի 25, 1946, Առաջաձոր, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 2016), հայ մանկավարժ, հետազոտող, հայրենագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Գրիգորյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 25-ին, Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում, գյուղական ուսուցիչներ Քրիստափոր Գրիգորյանի և Ծովիկ Սարգսյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Առաջաձորի յոթնամյա դպրոցում, այնուհետև ավարտել է Շրվենանցի միջնակարգ դպրոցը, ՀԽՍՀ լուսմինի մանկավարժական դասարանը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1964 թվականին Կապանի ժողկրթության բաժնի կողմից գործուղվել է Լեռնաձորի ութամյա դպրոց, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Սյունիքի մարզում եղել է միակ ուսուցիչը, ով գործուղումով գյուղ է մեկնել, հիմնավորվել և 51 տարի անընդմեջ աշխատել նույն դպրոցում։ 1976 թվականին նշանակվել է դպրոցի ուսմասվար, 1984 թվականից՝ տնօրեն։ 1977 թվականին նրա աշխատանքի փորձն ուսումնասիրել է լուսմինի կոլեգիան, հրատարակել առանձին գրքույկով և կարճամետրաժ ֆիլմով։ Մասնակցել է հանրապետական, համամիութենական ուսուցչական, ջոկատավարների համագումարների որպես պատգամավոր, որտեղ հանդես է եկել ելույթներով։ Ընտրվել է ԽՍՀՄ մանկավարժական ընկերությունների համամիութենական խորհրդի անդամ։ Մեկ ուսումնական տարի Լեռնաձորում ղեկավարել է ԽՍՀՄ ՄԳԱ գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկայի ուսուցման փորձնական դասարանը։
Հրապարակել է լրագրային և ամսագրային 600-ից ավելի տարաբնույթ հոդվածներ։ Հայ մաթեմատիկական-պատմական նյութեր է հրապարակել խորհրդային և գերմանական ամսագրերում։ Խմբագրել է յոթ գրքույկ[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԳԴՀԻ «Գաուս-200» հուշամեդալ
- «Մովսես Խորենացի» մեդալ
- «Ակսել Բակունց» մեդալ
- Արժանացել է ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալի, սակայն հրաժարվել է։